https://arm.sputniknews.ru/20231102/lujs-e-tesel-bitlz-khmbi-verjin-ergy-jvon-lenvoni-vvokalvov-68141656.html
Լույս է տեսել «Բիթլզ» խմբի վերջին երգը՝ Ջոն Լենոնի վոկալով
Լույս է տեսել «Բիթլզ» խմբի վերջին երգը՝ Ջոն Լենոնի վոկալով
Sputnik Արմենիա
Now and Then երգի նոր երաժշտական տեսահոլովակը կներկայացվի նոյեմբերի 3-ին։ 02.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-02T19:19+0400
2023-11-02T19:19+0400
2023-11-02T19:20+0400
beatles (բիթլզ)
երգ
ջոն լենոն
պրեմիերա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/05/28566114_0:138:1600:1038_1920x0_80_0_0_247be37e37eb73b47f7fd534ea446e19.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի - Sputnik. Այսօր կայացել է բրիտանական «Բիթլզ» ռոք խմբի վերջին՝ Now and Then երգի ռելիզը՝ Ջոն Լենոնի վոկալով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղւմ անելով խմբին:«Now and Then-ն այժմ հասանելի է ամբողջ աշխարհում լսելու համար»,-ասվում է X սոցիալական ցանցում խմբի տարածածհաղորդագրության մեջ:Now and Then-ը լիվերպուլյան քառյակի վերջին երգն է, որը գրել և երգել է Ջոն Լենոնը։ Օրիգինալ երգը դեմո տարբերակով ձայնագրվել է 1970-ականների վերջին, սակայն կիսատ է մնացել։ Լենոնի մահից շատ տարիներ անց խմբի մյուսանդամները՝ Փոլ ՄաքՔարթնին, Ջորջ Հարիսոնը և Ռինգո Սթարը վերսկսել են աշխատանքը ստեղծագործության վրա և ի վերջո ավարտվել են այն՝ գրելուց ավելի քան 40 տարի անց։Աստղադիտակն ու «Բիթլզը»․ որն է Երևանում Մեյի հետ նվագող Գուլդմանի երիտասարդության գաղտնիքըԵրգի մշակումն ավարտելու համար, մասնավորապես, օգտագործվել է արհեստական բանականություն (AI), որն օգնել է ավելի լավ առանձնացնելԼենոնի ձայնը սկզբնական ձայնագրությունից՝ հետագայում օգտագործելու համար։ Ընդ որում, ինքը՝ ՄաքՔարթնին, հայտարարել է, որ կոմպոզիցիայի նոր տարբերակում արհեստական ճանապարհով ստեղծված ոչինչ չի լինի։Նախօրեին նաև տեսանյութ է թողարկվել երգի ստեղծման մասին՝ բացառիկ կադրերով և «Բիթլզի» մասնակիցների, Լենոնի որդի Շոն Օնո-Լենոնի և ռեժիսոր Փիթեր Ջեքսոնի (որն ավելի վաղ խմբի մասին նկարահանել էր The Beatles: Get Back վավերագրական ֆիլմը) մեկնաբանություններով:«Բիթլզը» մեզ համար երաժշտության այբբենարանն էր. Բրայան Մեյը՝ Something երգի մասին1980 թվականի դեկտեմբերի 8-ին Լենոնի մեջքին հինգ անգամ կրակել են, երբ նա իր կնոջ՝ Յոկո Օնոյի հետ վերադառնում էր Նյու Յորքի Hit Factory ձայնագրման ստուդիայից։ 25 րոպե անց բժիշկներն արձանագրել են Լենոնի մահը արյան կորստից։Մարդասպան Մարկ Չեփմանը չի փորձել փախչել հանցագործության վայրից, ոստիկանությունը նրան գտել է նույն տեղում՝ Ջերոմ Սելինջերի «Փրկիչը տարեկանի արտում» գիրքը կարդալիս։ Ծրագրված սպանությունից առաջ նա մի քանի անգամ փորձել էր ինքնասպան լինել և բուժվում էր դեպրեսիայից։ Բացի այդ, Չեփմանը խոստովանել էր, որ մահափորձեր է ծրագրել Էլիզաբեթ Թեյլորի և Ժակլին Քենեդի Օնասիսի դեմ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/05/28566114_18:0:1583:1174_1920x0_80_0_0_9b517fcfa28cc990782268f7c27dfbf8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
beatles (բիթլզ), երգ, ջոն լենոն, պրեմիերա
beatles (բիթլզ), երգ, ջոն լենոն, պրեմիերա
Լույս է տեսել «Բիթլզ» խմբի վերջին երգը՝ Ջոն Լենոնի վոկալով
19:19 02.11.2023 (Թարմացված է: 19:20 02.11.2023) Now and Then երգի նոր երաժշտական տեսահոլովակը կներկայացվի նոյեմբերի 3-ին։
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի - Sputnik. Այսօր կայացել է բրիտանական «Բիթլզ» ռոք խմբի վերջին՝ Now and Then երգի ռելիզը՝ Ջոն Լենոնի վոկալով, հաղորդում է
ՌԻԱ Նովոստին՝ հղւմ անելով խմբին:
«Now and Then-ն այժմ հասանելի է ամբողջ աշխարհում լսելու համար»,-ասվում է X սոցիալական ցանցում խմբի տարածածհաղորդագրության մեջ:
Now and Then-ը լիվերպուլյան քառյակի վերջին երգն է, որը գրել և երգել է Ջոն Լենոնը։ Օրիգինալ երգը դեմո տարբերակով ձայնագրվել է 1970-ականների վերջին, սակայն կիսատ է մնացել։ Լենոնի մահից շատ տարիներ անց խմբի մյուսանդամները՝ Փոլ ՄաքՔարթնին, Ջորջ Հարիսոնը և Ռինգո Սթարը վերսկսել են աշխատանքը ստեղծագործության վրա և ի վերջո ավարտվել են այն՝ գրելուց ավելի քան 40 տարի անց։
Երգի մշակումն ավարտելու համար, մասնավորապես, օգտագործվել է արհեստական բանականություն (AI), որն օգնել է ավելի լավ առանձնացնելԼենոնի ձայնը սկզբնական ձայնագրությունից՝ հետագայում օգտագործելու համար։ Ընդ որում, ինքը՝ ՄաքՔարթնին, հայտարարել է, որ կոմպոզիցիայի նոր տարբերակում արհեստական ճանապարհով ստեղծված ոչինչ չի լինի։
Նախօրեին նաև տեսանյութ է թողարկվել երգի ստեղծման մասին՝ բացառիկ կադրերով և «Բիթլզի» մասնակիցների, Լենոնի որդի Շոն Օնո-Լենոնի և ռեժիսոր Փիթեր Ջեքսոնի (որն ավելի վաղ խմբի մասին նկարահանել էր The Beatles: Get Back վավերագրական ֆիլմը) մեկնաբանություններով:
1980 թվականի դեկտեմբերի 8-ին Լենոնի մեջքին հինգ անգամ կրակել են, երբ նա իր կնոջ՝ Յոկո Օնոյի հետ վերադառնում էր Նյու Յորքի Hit Factory ձայնագրման ստուդիայից։ 25 րոպե անց բժիշկներն արձանագրել են Լենոնի մահը արյան կորստից։
Մարդասպան Մարկ Չեփմանը չի փորձել փախչել հանցագործության վայրից, ոստիկանությունը նրան գտել է նույն տեղում՝ Ջերոմ Սելինջերի «Փրկիչը տարեկանի արտում» գիրքը կարդալիս։ Ծրագրված սպանությունից առաջ նա մի քանի անգամ փորձել էր ինքնասպան լինել և բուժվում էր դեպրեսիայից։ Բացի այդ, Չեփմանը խոստովանել էր, որ մահափորձեր է ծրագրել Էլիզաբեթ Թեյլորի և Ժակլին Քենեդի Օնասիսի դեմ։