00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Համբուրիր ինձ կրքոտ». 20-րդ դարի ամենահայտնի երգը հնչում է ու հնչում…

© Photo : Screenshot / Игорь ЗерщиковԿոնսուելո Վելասկես
Կոնսուելո Վելասկես - Sputnik Արմենիա, 1920, 27.02.2023
Կոնսուելո Վելասկես
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Քչերը գիտեն՝ ավելի քան 80 տարի առաջ մեքսիկացի մի աղջնակ երգ է հորինել, որը թարգմանվել է աշխարհի 120 լեզուներով և որը կատարել են Շառլ Ազնավուրը, Ֆրենկ Սինատրան, Պլասիդո Դոմինգոն, Խոսե Կարերասը, Լուի Արմսթրոնգը, Միրեյ Մատյեն և «Բիթլզ» քառյակը։
Այո′, դա հանրահայտ «Բեսամե մուչո»-ն է, որը 16 տարեկանում գրել է Կոնսուելո Վելասկեսը Գվադալախարա քաղաքից։ Շատերը մինչև հիմա էլ համոզված են, որ «Բեսամե մուչո»-ն լատինաամերիկյան ժողովրդական երգ է։ Մի անգամ, երբ Վելասկեսն այցելել էր Խորհրդային Միություն և ընդգրկվել երիտասարդ կատարողների մրցույթի ժյուրիում, իր ստեղծագործությունը ներկայացվեց որպես կուբայական ժողովրդական երգ։
Վելասկեսը մոտեցավ մշակույթի նախարարին և ասաց. «Բայց այս երգը կուբայական չէ, մեքսիկական է, ես եմ գրել»։ «Բայց դուք Կուբայից չե՞ք»,- անկեղծորեն զարմացավ Եկատերինա Ֆուրցևան, որն, իհարկե, շատ մոտ էր քաղաքական ղեկավարությանը, բայց մշակույթից՝ կիլոմետրերով հեռու։
«Համբուրիր ինձ կրքոտ». 20-րդ դարի ամենահայտնի երգը հնչում է ու հնչում…
Ինչպե՞ս ծնվեց այն երգը, որը գերեց տասնյակ միլիոնավոր սրտեր։ 1941 թվականի այդ օրը 16-ամյա Կոնսուելոն գնացել էր օպերա և այնքան էր ազդվել, որ տուն վերադառնալով, անմիջապես նստեց դաշնամուրի մոտ ու մի շնչում ստեղծեց մեղեդին։ Ավելին, ինքն էլ գրեց բառերը. «Համբուրի′ր ինձ, համբուրի′ր կրկին ու կրկին՝ ասես սա վերջին գիշերն է»։ Ամենահետաքրքիրն այն է, որ հենց Կոնսուելոյի խոստովանությամբ, ինքը մինչ այդ կյանքում երբեք որևէ մեկի հետ չէր համբուրվել։ Ու ահագնացավ ամոթի զգացումը՝ ինչպե՞ս կարող էր ավանդապաշտ ընտանիքում մեծացած աղջիկը երգ գրել կրքոտ համբույրների մասին։ Եվ բնագիրը մնաց դարակում։
Բայց մի օր չդիմացավ, ամեն ինչ պատմեց ընկերուհուն՝ Մարիային, որը, երգը լսելուց հետո բացականչեց. «Եվ դու սա դարակում ես պահո՞ւմ, անմիջապես պիտի ուղարկենք ռադիո»։ Միայն մի խոստում կարողացավ կորզել Կոնսուելոն ընկերուհուց՝ որ հեղինակի անունը մնա անհայտ. «Ախր, ես կոնսերվատորիայում եմ սովորում, Շոպեն ու Դեբյուսի եմ նվագում, ի՞նչ կմտածի մայրս, եթե իմանա, որ էսպիսի «անպարկեշտ» երգեր եմ գրում»։ Եվ իսկապես ամիսներ անց, երբ «Բեսամե մուչո»-ն արդեն հիթ էր դարձել ողջ Մեքսիկայում, մայրը՝ տեղեկանալով, որ հեղինակն իր դուստրն է, մտավ անկողին, շրջվեց դեպի պատը և երեք օր մնաց այդ վիճակում, մտածելով՝ հիմա ո՞վ կամուսնանա իմ անառակ աղջկա հետ։
Այսպես է անցնում կյանքը երկրային. քաղաքական լիդերների անկանխատեսելի ճակատագիրը
Բայց սկսվեց Կոնսուելոյի կյանքի հեքիաթային՝ հոլիվուդյան ժամանակաշրջանը։ Երգն արդեն հատել էր Մեքսիկայի սահմանները և թևածում էր Միացյալ Նահանգներում ու Եվրոպայում։ Ուոլթ Դիսնեյը Կոնսուելոյին հրավիրեց Հոլիվուդ։ Հրաշքը սկսվեց հենց Լոս Անջելեսի նավահագստում։ Նոր էր Կոնսուելոն ոտք դրել ամերիկյան հողում, երբ հավաքվածներից մեկը բղավեց. «Սա Կոնսուելո Վելասկեսն է՝ «Բեսամե մուչո»-ի հեղինակը»։ Րոպեներ անց արդեն ողջ նավահանգիստն էր երգում. «Համբուրի′ր ինձ, համբուրի′ր ինձ կրկին ու կրկին»…
Հետո Կոնսուելոն հասկացավ, որ սիրահարվել է Հոլիվուդի ամենահայտնի դերասաններից մեկին՝ Գրեգորի Պեկին։ Հավանաբար, հենց այստեղից է գալիս այն վարկածը, թե իբր Կոնսուելոն ժամանակին փակցրել էր Գրեգորի Պեկի լուսանկարը Գվադարախարայի տան իր սենյակի պատին, և հենց այդ դերասանին է նվիրված «Բեսամե մուչո»-ն։ Նման բան պնդողները մոռանում են, որ ախր այն ժամանակ Գրեգորի Պեկին երևի թե միայն այսպես կոչված Ռադիո-սիթիում էին ճանաչում, որտեղ նա տոմսավաճառ էր աշխատում՝ փող վաստակելով ուսման համար։
«Քրիստոսն ու աշակերտները». Հովհաննես Այվազովսկի - Sputnik Արմենիա, 1920, 15.02.2023
Այվազովսկին գիտե՞ր, որ ուկրաինացի է. ամերիկյան թանգարանը փոխում է ազգությունները
Սիրավեպը կինոաստղի հետ կարճ տևեց։ Դերասանն անընդհատ խոստանում էր ամուսնանալ Կոնսուելոյի հետ, բայց ասում էր, որ նախ պետք է բաժանվի և կարգավորի բոլոր հարցերը իր կնոջ հետ։ Ի վերջո, ամեն ինչ ավարտվեց շատ արագ։ Պեկը վնասեց ծունկը և հայտնվեց հիվանդանոցում։ Կոնսուելոն որոշեց այցելել նրան և իր հետ վերցրեց նրա սիրած քաղցրավենիքը։ Երբ բացեց պալատի դուռը, անմիջապես տեսավ կիսամերկ դերասանին, որը համբուրվում էր բուժքրոջ հետ։ Հենց նույն օրը Կոնսուելոն և նրա մայրը դուրս գրվեցին հյուրանոցից և մեկնեցին Մեքսիկա։
Վերադարձից անմիջապես հետո Կոնսուելոն ընդունեց ռադիոկայաններից մեկի պրոդյուսերի ամուսնության առաջարկը, որը նա արել էր դեռ մի քանի տարի առաջ։ և ինչպես ասում են, նրանք ապրեցին երկար ու երջանիկ։ Կոնսուելո Վելասկեսը կյանքից հեռացավ 2005 թվականին։ Իսկ նրա երգը հնչում է ու հնչում…
Լրահոս
0