00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:08
43 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
3 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
32 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Գործադուլ անող վարորդներ
13:11
2 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վաղվանից սկսվում է տորագրահավաք՝ հունվարի 1-ից նախատեսված տրանսպորտի թանկացման դեմ

© Sputnik / Andranik GhazaryanՀայկ Մարության
Հայկ Մարության - Sputnik Արմենիա, 1920, 03.11.2024
Բաժանորդագրվել
Հավաքագրված ստորագրությունները ներկայացվելու են տարվա ամենավերջին ավագանու նիստում։
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik․ Վաղվանից սկսվում է տորագրահավաք՝ հունվարի 1-ից Երևանում նախատեսվող տրանսպորտի թանկացման դեմ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Երևանի նախկին քաղաքապետ, «Նոր ուժ» կուսակցության ղեկավար Հայկ Մարությանը։
Նրա խոսքով՝ տրանսպորտի թանկացման վերաբերյալ արդեն կա ավագանու որոշում։ Ըստ նրա՝ մնացել է միայն ուղիղ ժողովրդավարության տարբերակը, որ ժողովուրդն ուղիղ կերպով հրահանգ տա քաղաքային իշխանություններին, որ դեմ է այս ամենին։
«Մեր խմբերը կշրջեն քաղաքում և ստորագրահավաք կանեն այդ որոշման դեմ։ Արդյունքում ավագանու որոշման նախագծով կստիպենք հրաժարվել թանկացման չարդարացված մտադրությունից»,- նշում է Մարությանը։
Երևանի նախկին քաղաքապետը վստահ է, որ կկարողանան տասնյակ հազարավոր ստորագրություններ հավաքել՝ պահանջելով, որ 1 ուղևորատոմսը լինի 100 դրամ։ Նրա խոսքով՝ նորմալ է, որ լինեն տարբեր փաթեթներ, բայց եթե անձը չի ցանկանում ամսական կամ տարեկան փաթեթ գնել, նրա համար մեկ փոխադրումը պետք է 100 դրամ արժենա։
Հավաքագրված ստորագրությունները ներկայացվելու են տարվա ամենավերջին ավագանու նիստում։ Վստահ է, որ դրանից հետո ստիպված են լինելու կատարելու ժողովրդի կամքը։
Հիշեցնենք՝ այս տարվա փետրվարին «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը գրել էր, որ ՀՀ իշխանությունը որոշել է Երևանում թանկացնել տրանսպորտի գինը մինչև 260 դրամ։
100 դրամանո՞ց, թե՞ QR կոդով վճարում. տրանսպորտային նոր համակարգի շուրջ կրքերը թեժ են
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն ավելի ուշ հերքեց այդ լուրը՝ նշելով, թե հանրային տրանսպորտի ուղեվարձը կթանկանա, բայց ոչ շատ։ Նրա խոսքով՝ տրանսպորտի ուղեվարձը 180 դրամի շրջանում է լինելու։
Ներկայում Երևանում ավտոբուսների և միկրոավտոբուսների ուղևորավճարը 100 դրամ է, իսկ տրոլեյբուսներինը` 50 դրամ։ Դեռ 2013 թվականին այդ ժամանակվա իշխանություններն առաջարկել էին տրանսպորտի գինը դարձնել 150 դրամ, ու այդ ժամանակ սկսվեցին զանգվածային բողոքի ակցիաներ։ Մասնակիցները «Չենք վճարելու 150 դրամ» և «Վարորդ, միացի՛ր պայքարին» պաստառներով բոյկոտի կոչ էին անում և բացատրություններ պահանջում։
Ի դեպ, այդ ակցիայի մասնակիցների մեջ էր նաև ներկայիս փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։
Լրահոս
0