https://arm.sputniknews.ru/20250115/hrhn-karvogh-e-argelapakel-rvosia-1-herustaaliqi-dmitri-kiseljvovi-haghvordumy-84795765.html
ՀՌՀ–ն կարող է արգելափակել «Ռոսիա 1»-ով հեռարձակվող Դմիտրի Կիսելյովի հաղորդումը
ՀՌՀ–ն կարող է արգելափակել «Ռոսիա 1»-ով հեռարձակվող Դմիտրի Կիսելյովի հաղորդումը
Sputnik Արմենիա
Ըստ ԲՏԱ նախարարի` բոլոր միջազգային հեռուստաալիքներով հեռարձակվող բովանդակությունը, որը ուղիղ կհակասի ՀՀ-ի պետական շահերին, լրջորեն վերանայվելու է Հայաստանի... 15.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-15T15:17+0400
2025-01-15T15:17+0400
2025-01-15T15:18+0400
դմիտրի կիսելյով
հեռուստատեսություն
հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով (հռահ)
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/10/75849219_0:138:1600:1038_1920x0_80_0_0_646e5a84d3f0d51a8ac96b9bc2170495.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը կարող է արգելափակել «Ռոսիա 1» հեռուստաալիքի՝ Դմիտրի Կիսելյովի «Շաբաթվա լուրեր» հաղորդումը «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» նմանատիպ որոշումից հետո։ Այս մասին հայտարարեց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը, պատասխանելով լրագրողի համապատասխան հարցին։Նա ընդգծեց, որ բոլոր այն հաղորդումները, որոնք կհեռարձակվեն Հայաստանի տարածքում, իրենց բովանդակությամբ պետք է համապատասխանեն օրենսդրությամբ սահմանված բովանդակությանը։«Այսօր մենք բողոք ենք ներկայացրել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով, որի արդյունքում մենք կունենանք կոնկրետ արձագանք ՀՌՀ-ի գործընկերների կողմից, և դրանից հետո ԲՏԱ նախարարությունը և ընդհանրապես կառավարությունը կհստակեցնի դրա հիման վրա իր անելիքները»,- հայտարարեց նախարարը:Ըստ Հայրապետյանի` բոլոր միջազգային հեռուստաալիքներով հեռարձակվող բովանդակությունը, որը ուղիղ կհակասի ՀՀ-ի պետական շահերին, լրջորեն վերանայվելու է Հայաստանի կողմից, և հարկ եղած դեպքում դրանց հեռարձակումը արգելափակվելու է։ ՀՀ–ն ռուսական հեռուստաալիքների վերաբերյալ նոր առաջարկներ կուղարկի Ռուսաստանին. նախարարԻնքը՝ «Ռոսիեա սեգոդնյա» գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը News.ru-ի հետ զրույցում հայտարարել է, որ չգիտի, թե հեռուստածրագրում որ հայտարարությունն է Հայաստանում դժգոհություն առաջացրել։Նշենք, որ Կիսելյովն անդրադարձել էր հայ-ադրբեջանական հարաբերություններին, տարածաշրջանային հաղորդակցությունների բացմանը և ԵՄ-ին անդամակցելու գործընթացին աջակցելու ՀՀ կառավարության որոշմանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/10/75849219_39:0:1462:1067_1920x0_80_0_0_c7a3e2ae7d57ed482a2527b9b389afee.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դմիտրի կիսելյով, հեռուստատեսություն, հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով (հռահ), հայաստան
դմիտրի կիսելյով, հեռուստատեսություն, հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով (հռահ), հայաստան
ՀՌՀ–ն կարող է արգելափակել «Ռոսիա 1»-ով հեռարձակվող Դմիտրի Կիսելյովի հաղորդումը
15:17 15.01.2025 (Թարմացված է: 15:18 15.01.2025) Ըստ ԲՏԱ նախարարի` բոլոր միջազգային հեռուստաալիքներով հեռարձակվող բովանդակությունը, որը ուղիղ կհակասի ՀՀ-ի պետական շահերին, լրջորեն վերանայվելու է Հայաստանի կողմից, և հարկ եղած դեպքում դրանց հեռարձակումը արգելափակվելու է։
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը կարող է արգելափակել «Ռոսիա 1» հեռուստաալիքի՝ Դմիտրի Կիսելյովի «Շաբաթվա լուրեր» հաղորդումը «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» նմանատիպ որոշումից հետո։ Այս մասին հայտարարեց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը, պատասխանելով լրագրողի համապատասխան հարցին։
«Գիտեք, որ օրերս «Ռոսիա 1» հեռուստաալիքով հաղորդավար Դմիտրի Կիսելյովի կողմից որոշակի հայտարարություններ են հնչեցվել, մասնավորապես արհեստական գեներացված անընդունելի թեզեր, խոսույթներ են շրջանառության մեջ դրվել, որոնք ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ են։ Սրանով պայմանավորված, այո, այսօր ԱԳՆ է հրավիրվել դեսպանը, և բողոքի նոտա է հանձնվել այս կապակցությամբ։ Եթե կհիշեք, նմանօրինակ անընդունելի բովանդակությամբ մեկ այլ հեռուստահաղորդում կար, որը արգելափակված է ինչպես հանրային մուլտիպլեքսի տարածքում, այնպես էլ ցանցային օպերատորներով չի հեռարձակվում՝ Սոլովյովի հաղորդումը»,–ասաց Հայրապետյանը։
Նա ընդգծեց, որ բոլոր այն հաղորդումները, որոնք կհեռարձակվեն Հայաստանի տարածքում, իրենց բովանդակությամբ պետք է համապատասխանեն օրենսդրությամբ սահմանված բովանդակությանը։
«Այսօր մենք բողոք ենք ներկայացրել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով, որի արդյունքում մենք կունենանք կոնկրետ արձագանք ՀՌՀ-ի գործընկերների կողմից, և դրանից հետո ԲՏԱ նախարարությունը և ընդհանրապես կառավարությունը կհստակեցնի դրա հիման վրա իր անելիքները»,- հայտարարեց նախարարը:
Ըստ Հայրապետյանի` բոլոր միջազգային հեռուստաալիքներով հեռարձակվող բովանդակությունը, որը ուղիղ կհակասի ՀՀ-ի պետական շահերին, լրջորեն վերանայվելու է Հայաստանի կողմից, և հարկ եղած դեպքում դրանց հեռարձակումը արգելափակվելու է։
Ինքը՝ «Ռոսիեա սեգոդնյա» գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը News.ru-ի հետ զրույցում հայտարարել է, որ չգիտի, թե հեռուստածրագրում որ հայտարարությունն է Հայաստանում դժգոհություն առաջացրել։
Նշենք, որ Կիսելյովն անդրադարձել էր հայ-ադրբեջանական հարաբերություններին, տարածաշրջանային հաղորդակցությունների բացմանը և ԵՄ-ին անդամակցելու գործընթացին աջակցելու ՀՀ կառավարության որոշմանը։