00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:25
6 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
28 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:34
5 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ն ռուսական հեռուստաալիքների վերաբերյալ նոր առաջարկներ կուղարկի Ռուսաստանին. նախարար

© SputnikՄխիթար Հայրապետյան
Մխիթար Հայրապետյան - Sputnik Արմենիա, 1920, 09.01.2025
Մխիթար Հայրապետյան
Բաժանորդագրվել
Հայրապետյանի կարծիքով՝ միջեպտական համաձայնագիրն ունի որոշակի բացեր, ուստի հայկական կողմը փաստաթուղթը լավարկելու մի քանի առաջարկ ունի։
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Հայաստանը հանրային մուլտիպլեքսում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման վերաբերյալ իր առաջարկները ևս մեկ անգամ Ռուսաստանին կուղարկի այս տարվա հունվարին: 2024թ․ կատարված աշխատանքների վերաբերյալ ամփոփիչ ասուլիսի ժամանակ այդ մասին ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
Նա նշեց, որ անցած տարի հայկական կողմն արդեն երկու անգամ ռուս գործընկերներին առաջարկներ է ուղարկել միջպետական համաձայնագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ, սակայն պատասխան չի ստացել։
Բացի այդ, տարբեր մակարդակներում քաղաքական շփումների ընթացքում հայկական կողմը հայտարարում է իր ակնկալիքների մասին, որոնք արդարացի է համարում: Նախարարի խոսքով՝ համաձայնագիրն ունի որոշակի թերություններ, և Երևանը ցանկանում է բարելավել փաստաթուղթը կառուցողական փոխգործակցության մթնոլորտում:
«Արդեն տևական ժամանակ մենք խախտումներ չենք արձանագրել։ Ես չեմ կարող ասել, թե եթե խախտումներ արձանագրվեն, որքան կտրուկ կլինեն մեր քայլերը։ Մենք այս իմաստով բավարարված ենք, որ ոչ մի մեզ համար անընդունելի կոնտենտ չի մատուցվում հայաստանյան հեռուստադիտողին։ Բայց համարում ենք, քանի որ նաև ինստիտուցիոնալ լուծումների կողմնակից ենք, ցանկացած փաստաթուղթ, այդ թվում՝ միջպետական, կարող է ունենալ որոշակի բացեր։ Կարծում եմ՝ մենք չափազանց կառուցողական և ադեկվատ վարքագիծ ենք դրսևորում՝ առաջարկելով մի քանի փոփոխություններ, որոնք կլավարկեն փաստաթուղթը»,- ասաց Հայրապետյանը։
ԲՏԱ նախարարը հայտնեց, որ համաձայնագրի ժամկետը լրանում է 2027 թվականին: Ելնելով դրանից՝ հայկական կողմն առաջիկա մի քանի տարիների համար առաջարկում է վերանայել մի շարք կետեր, որոնք խնդրահարույց է համարում և որոնք կոնկրետ խնդիրներ են առաջացրել։
Նա հույս ունի, որ այդ առաջարկները կքննարկվեն, և արդյունքում համաձայնագրում փոփոխություններ կլինեն:
«Ցավոք սրտի, մենք ստիպված եղանք արգելափակել հեռուստահաղորդումներից մեկը (հավանաբար նկատի ունի «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ». խմբ), որից հետո կարող եմ ասել, որ ունենք արձանագրված 0 դեպք, որի Հայաստանի հանրային մուլտիպլեքսով հեռարձակվող որևէ ռուսական կամ օտարերկրյա այլ ալիքներով ՀՀ ժողովրդի հույզերի վրա բացասական ազդեցություն ունեցող, Հայաստանի Հանրապետության և ժողովրդի արժանապատվության հետ անհամատեղելի բովանդակությամբ որևէ հեռուստակոնտենտ արտադրված լինի»,- հայտարարեց ԲՏԱ նախարարը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 7-ին հայտարարել էր, որ Երևանը կարգելափակի ռուսական ալիքների հեռարձակումը Հայաստանում, եթե նրանք չհարգեն պետական կարգն ու հանրապետության շահերը:
Մինչ այդ՝ մարտի 29-ին, ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից հայտնել էին հանրային մուլտիպլեքսում «Ռոսիա 24» հեռուստաալիքի «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակնօրյա երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումների հեռարձակումը արգելափակելու մասին: Որոշումը բացատրվում է մշտական խախտումների փաստերով։
Սոլովյովի հաղորդման փոխարեն ՀՀ-ում մշակութային ծրագիր կցուցադրվի․ Տիգրան Հակոբյան
Լրահոս
0