00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:25
6 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
28 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:34
5 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵՄ-ի հետ Հայաստանի առևտուրը մի քանի անգամ քիչ է, քան ԵԱՏՄ-ի հետ. Օվերչուկ

© Sputnik / Asatur YesayantsՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը - Sputnik Արմենիա, 1920, 15.01.2025
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՀՀ կառավարության ներկայացուցիչներն ասում են, որ չեն ցանկանում դուրս գալ ԵԱՏՄ-ից, սակայն Մոսկվան ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկը համարում է Եվրասիական միությունից դուրս գալու սկիզբ։
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Եվրամիության (ԵՄ) հետ Երևանի առևտուրը մի քանի անգամ պակաս է, քան Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ։ Եվրամիության հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը նվազում է։ Այս մասին Վիետնամում լրագրողներին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«11 ամսվա թարմ վիճակագրություն է եկել. Ռուսաստանի և Հայաստանի ապրանքաշրջանառությունը կազմում է 11,6 միլիարդ դոլար, ԵԱՏՄ-ի հետ՝ մոտ 12 միլիարդ դոլար: Միևնույն ժամանակ, ԵՄ-ի հետ Հայաստանի առևտուրը մի քանի անգամ պակաս է և շարունակում է նվազել։ Սա այն է, ինչի մասին վկայում են տնտեսությունն ու իրականությունը»,- նշել է նա։
«Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագծի նախաձեռնողները, Օվերչուկի խոսքով, հիանալի հասկանում են, որ ԵՄ-ին անդամակցելը բավական հիպոթետիկ բան է, և, իհարկե, չեն ցանկանում կորցնել տնտեսական այն օգուտներն ու առավելությունները, որ ունեն որպես ԵԱՏՄ անդամ երկիր։
«Երևանն ասում է, որ չի նախատեսում դուրս գալ ԵԱՏՄ-ից, սակայն իրավական առումով էական քայլ է արել, և մենք այն դիտարկում ենք, որպես միությունից Հայաստանի դուրս գալու սկիզբ»,- կրկնել է ՌԴ փոխվարչապետը։
Ավելի վաղ ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին որոշման նախագծին, այժմ այն կքննարկվի խորհրդարանում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ սա չի նշանակում Հայաստանի անդամակցություն Եվրամիությանը բառիս բուն իմաստով, քանի որ այդ հարցը կարող է որոշվել միայն հանրաքվեի միջոցով։
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Օվերչուկը, Ռուսաստանը Հայաստանում Եվրամիությանն անդամակցելու օրինագծի քննարկումը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից հանրապետության դուրս գալու սկիզբ։ Նրա խոսքով՝ ԵՄ-ին անդամակցելը անհամատեղելի է երկրի՝ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու հետ։
Հայաստանը կզրկվի ԵԱՏՄ բոլոր արտոնություններից․ Սուրենյանցը՝ Օվերչուկի զգուշացումների մասին
Լրահոս
0