00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
10:31
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:27
5 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:27
5 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
23 ր
Եթեր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

32 տարվա մենություն կամ մեր օրերի Ռոբինզոն Կրուզոն

© Photo : Social media of fact6t9Մաուրո Մորանդի
Մաուրո Մորանդի - Sputnik Արմենիա, 1920, 15.01.2025
Մաուրո Մորանդի
Բաժանորդագրվել
2025-ը նոր էր սկսվել, երբ լուր եկավ՝ կյանքից հեռացել է իտալացի Մաուրո Մորանդին՝ մեր օրերի Ռոբինզոն Կրուզոն։
Երևի հիշում եք, որ Դանիել Դեֆոյի հանրահայտ վեպի բավական ընդարձակ վերնագիրն այսպիսին է. «Յորքցի նավաստի Ռոբինզոն Կրուզոյի կյանքն ու զարմանալի արկածները, որը քսանութ տարի ապրեց կատարյալ միայնության մեջ Ամերիկայի ափերի մոտ Օրինոկոյի գետաբերանից ոչ հեռու գտնվող անմարդաբնակ կղզում, և որը, փրկվելով նավաբեկությունից, երբ իր բոլոր ընկերները մահացան, բերում է գրավոր վկայություն, թե ինչպես նա վերջապես փրկվեց ծովահենների կողմից»։
Ճիշտ նույնկերպ երևի կարելի է մի ենթավերնագրում ամփոփել նաև մեր ժամանակի ամենահայտնի մենակյացի պատմությունը։ Մոտավորապես այսպես. «Իտալական դպրոցներից մեկի ֆիզկուլտի դասատու Մաուրո Մորանդիի կյանքն ու զարմանալի արկածները, որը 32 տարի շարունակ կամավոր ապրեց Միջերկրական ծովի անմարդաբնակ կղզիներից մեկում, որտեղից նրան ի վերջո վտարեցին իշխանությունները»։ Այո՛, հենց այդպես։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինքնակամ հեռանաս քաղաքակրթությունից, ավելի քան երեք տասնամյակ խուսափես աշխարհի պրոբլեմներից, բայց վերջում գան ու ասեն՝ ո՛չ, մեր սահմանադրությունը մենության իրավունք չի նախատեսում, թող ու գնա այս կղզուց։
Ի՞նչ արժե աշխարհի ամենամեծ կղզին, կամ ինչի՞ մասին է երազում Թրամփը
Եթե հարցնեք՝ իսկ ինչու է այդ մարդը, որը ժամանակին նույնիսկ ակտիվիստ է եղել և աշխուժորեն մասնակցել է բողոքի քաղաքական ակցիաներին, ի վերջո որոշել մեկուսանալ Սարդինիայից ոչ հեռու գտնվող փոքրիկ կղզում, ձեր հարցին հարցով կպատասխանեմ՝ կներե՛ք, իսկ ձեզ մոտ կյանքում գոնե մի անգամ ցանկություն չի՞ ծագել փախչել բոլոր այս քաղաքական, սոցիալական ու կենցաղային անլուծելի խնդիրներից, այլևս չլսել իշխանական և ընդդիմադիր նույն գործիչների դատարկախոսությունը, ամեն օր չտեսնել հեռուստաէկրանին անվերջ պատերազմների ու աղետների մասին պատմող ռեպորտաժները և ըմբոշխնել մայրամուտն ու արևածագը անմարդաբնակ մի գողտրիկ վայրում։ Ահա թե ինչ է գրել ինքը՝ Մորանդին. «80-ականների վերջերին որոշեցի հեռանալ հայրենիքից, բնակություն հաստատել Պոլինեզիայի կղզիներից մեկում ու նոր կյանք սկսել բնության գրկում»։
Բայց Մորանդիին չհաջողվեց հասնել իր երազած Պոլինեզիային. հենց Միջերկրական ծովում, Իտալիայի ափերի մոտ նավակը շարքից դուրս եկավ, և նա հայտնվեց Բուդելլի կոչվող կղզում, որն ուսումնասիրելուց հետո ասաց ինքն իրեն՝ Պոլինեզիա հասնելու երազանքս այդպես էլ չիրականացավ, բայց ի՞նչ տարբերություն, թե որտեղ մեկուսանալ՝ Միջերկրականո՞ւմ, թե՞ Խաղաղ օվկիանոսում։ Ու մնաց։
Իհարկե, մեր օրերի Ռոբինզոնի կյանքը տարբերվում էր Դեֆոյի նկարագրած Ռոբինզոնի կյանքից ։ Նախ` Մորանդին անմիջապես մի խրճիթ հայտնաբերեց, որտեղ Երկրորդ աշխարհամարտի տարիներին տեղակայված էր ռազմական ռադիոկայանը։ Բայց ամենակարևորը՝ տեղական իշխանությունները, իմանալով, որ անմարդաբնակ կղզում ինչ-որ մեկը մշտապես հաստատվել է, համեստ աշխատավարձ առաջարկեցին նրան որոշակի աշխատանքի դիմաց։ Իսկ աշխատանքն այսպիսին էր՝ հետևել, որ այստեղ ժամանող զբոսաշրջիկները վնաս չտան կղզուն։ Խոսքը ամենևին դրսից աղբ բերելու մասին չէ, ընդհակառակը՝ կղզու ավազը դուրս տանելու մասին։ Բանն այն է, որ Բուդելլի կղզին եզակի առանձնահատկություն ունի՝ լողափի ավազը վարդագույն է, ինչը պայմանավորված է որոշակի միկրոօրգանիզմների և ջրիմուռների առկայությամբ։ Զբոսաշրջիկներն էլ, բնականաբար, հավաքում էին վարդագույն ավազահատիկները և տանում իրենց հետ որպես հուշանվեր։
Սրա դեմ Մորանդին սկսեց պայքարել ոչ թե առճակատվելով զբոսաշրջիկների հետ, այլ շատ հետաքրքիր տեղեկություններ փոխանցելով նրանց այն մասին, թե ինչպես, ինչ գործընթացների շնորհիվ է առափնյա ավազը մայիսին բացված վարդի գույն ստացել, և ինչու պետք է խնամքով պահպանել բնության այդ հրաշքը։ Նրան լսելուց հետո տուրիստներն իհարկե այլևս չէին փորձում մի բուռ ավազ տանել կղզուց։ Հակառակը՝ երբեմն նույնիսկ պարգևատրում էին ստացած գիտելիքների համար։ Բայց Մորանդին առավել հայտնի դարձավ իր այսպես կոչված «միայնության դասերով»։ Հիշե՛ք, թե որքան փոխվեց բոլորիս կյանքը մի քանի տարի առաջ, երբ ողջ աշխարհում մոլեգնում էր կորոնավիրուսի համավարակը, և մարդիկ ստիպված էին շաբաթներով մեկուսանալ։ Մորանդին, որն այն ժամանակ արդեն հասցրել էր միանալ համացանցին և սեփական բլոգը ստեղծել, սկսեց խորհուրդներ տալ մարդկանց, թե ինչպես կարելի է ավելի տանելի, նույնիսկ օգտակար ու հաճելի դարձնել պարտադրված մեկուսացումը։ Դե էլ ո՞վ կարող էր ավելի լավ բացատրել միայնության պլյուսներն ու մինուսները, եթե ոչ այն մարդը, որը մոտ երեք տասնամյակի մենության փորձ ուներ։
«Ես ամեն ձմեռ մենակ եմ տանը։ Ամիսներով տնից դուրս չեմ գալիս, միայն մեկ-մեկ նստում եմ խրճիթիս դիմացի նստարանին։ Իսկ դուք չե՞ք կարողանում տանը մնալ ընդամենը մի երկու շաբաթ։ Ծիծաղելի է։ Չէ՞ որ ինքնամեկուսացումը ինքնաճանաչման հրաշալի առիթ է»,- հորդորում էր Մորանդին։ Ասում են՝ նրա հետ մտերմիկ առցանց զրույցները պարզապես փրկություն էին մանավանդ տարեց և միայնակ մարդկանց համար։ Եվ բոլորովին զարմանալի չէ, որ երբ իշխանությունները Բուդելլի կղզին ընդգրկեցին Ազգային պարկի կազմում և Մորանդիից պահանջեցին հեռանալ, մոտ 200 հազար ստորագրություն հավաքվեց ի պաշտպանություն աշխարհի ամենահայտնի մենակյացի։ Բայց կառավարությունն անդրդվելի էր՝ ազգային պարկում ոչ ոք իրավունք չունի մշտապես ապրելու, իսկ օրենսդրությունը միայնության իրավունք չի նախատեսում։
Մորանդին 32-ամյա բացակայությունից հետո ստիպված վերադարձավ հայրենիք, որտեղ էլ մի քանի օր առաջ կնքեց իր մահկանացուն։ Ահա այսպես ավարտվեցին ֆիզկուլտի դասատու Մաուրո Մորանդիի զարմանահրաշ կյանքն ու արկածները։
Խայտաբղետ գուլպաներով վարչապետը հեռանում է. ինչ անի Կանադան` միանա ԱՄՆ-ին, թե գնի Ալյասկան
Լրահոս
0