https://arm.sputniknews.ru/20250114/rdum-haj-gvortsararnery-mtahvogvats-en-eatm-ic-hhi-durs-galu-masin-qnnarkumneric-84755685.html
ՌԴ–ում հայ գործարարները մտահոգված են ԵԱՏՄ-ից ՀՀ–ի դուրս գալու մասին քննարկումներից
ՌԴ–ում հայ գործարարները մտահոգված են ԵԱՏՄ-ից ՀՀ–ի դուրս գալու մասին քննարկումներից
Sputnik Արմենիա
Հայ գործարարը մատնանշել է այն վտանգները, որոնք կարող են սպառնալ ՀՀ տնտեսությանն ու անվտանգությանը ԵԱՏՄ–ից դուրս գալու դեպքում։ 14.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-14T13:16+0400
2025-01-14T13:16+0400
2025-01-14T13:21+0400
սամվել կարապետյան
հայաստան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
ռուսաստան
գործարար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/14/33469679_0:86:1600:986_1920x0_80_0_0_234c7aeef84d90182f67cf3ed7b7d864.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. Ռուսաստանի Դաշնությունում հայ գործարար համայնքի ներկայացուցիչները խորապես մտահոգված են Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի հնարավոր դուրս գալու վերաբերյալ քննարկումներից։ Այդ թեմայով հայտարարություն է տարածել Հայ գործարարների ասոցիացիայի և «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը։Ավելի վաղ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն ասել էր, որ Եվրամիությունը և Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) անհամատեղելի են, ԵՄ-ին անդամակցելու նախագիծը Հայաստանին կանգնեցնում է ընտրության առաջ։Պատասխանելով ԵԱՏՄ-ի հետ կապերի հնարավոր խզման հետևանքների մասին հարցին՝ Կարապետյանը մատնանշել է մի շարք բացասական հետևանքներ։Մաքսատուրքերի ներդրումը կարող է բարդացնել արտահանումը ԵԱՏՄ երկրներ, այդ թվում՝ Ռուսաստան՝ նվազեցնելով ապրանքների մրցունակությունը։ Սա կհարվածի նաև ներդրումային միջավայրին՝ հաշվի առնելով, որ Հայաստանում Ռուսաստանը հիմնական ներդրողն է:ԵԱՏՄ երկրներում աշխատող Հայաստանի քաղաքացիները օգտվում են արտոնյալ պայմաններից, իսկ միությունից դուրս գալը կբարդացնի Ռուսաստանում աշխատուժի համար իրավիճակը, ինչը կարող է հանգեցնել դեպի Հայաստան տրանսֆերտների նվազմանը։Այսօրվա համաշխարհային տնտեսության մեջ էներգետիկ ռեսուրսները առանցքային դեր են խաղում կայուն զարգացման և կայունության ապահովման գործում: 1990-ականներին էներգետիկ ճգնաժամ ապրած Հայաստանի համար այս հարցը հատկապես արդիական է։ ԵԱՏՄ-ին անդամակցությունն ավելի բարենպաստ պայմաններ է ապահովում Ռուսաստանից էներգառեսուրսների մատակարարման համար, ինչը չափազանց կարևոր է նրա տնտեսության համար։Գործարարը հույս է հայտնել, որ Հայաստանի իշխանությունները կհասկանան քայլերի հնարավոր հետևանքները, որոնք երկիրը կրկին կարող են տանել ճգնաժամի։Կարապետյանը նաև հավելել է, որ չնայած Եվրամիության «գրավչությանը», ԵԱՏՄ-ին մասնակցությունը ոչ միայն նպաստում է տնտեսական աճին, այլև ապահովում է անվտանգության կարևոր մակարդակ, ինչը չափազանց կարևոր է ներկայիս անորոշ միջազգային իրավիճակում։Հիշեցնենք` 2024 թվականի սեպտեմբերին հայտնի դարձավ, որ ԿԸՀ–ն բավարարել է 51 անձից բաղկացած քաղաքացիական նախաձեռնության գրանցման որոշումը, որը պատրաստվում էր Եվրոպական միության անդամակցության հարցով Հայաստանում ստորագրահավաք անցկացնել։ Արևմտամետ քաղաքական գործիչներին ու հասարակական գործիչներին միավորող նախաձեռնող խումբը հոկտեմբերի 25-ին հայտարարեց, որ հավաքել է 60 հազար ստորագրություն (օրենքով պահանջվող 50 հազարի փոխարեն)։ Նոյեմբերի 19-ին ԿԸՀ–ն հայտնեց, որ ստորագրությունների ստուգման գործընթաց է սկսել, իսկ հոկտեմբերի 10-ին հայտնի դարձավ, որ ստորագրություններից 52 351–ը վավեր են։ Հունվարի 9-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց արևմտամետ ուժերի օրենսդրական նախաձեռնությանը՝ այն խորհրդարան ուղարկելով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/14/33469679_121:0:1545:1068_1920x0_80_0_0_cf281ed0746d2dff6e6207621312aca6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սամվել կարապետյան, հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, ռուսաստան, գործարար
սամվել կարապետյան, հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, ռուսաստան, գործարար
ՌԴ–ում հայ գործարարները մտահոգված են ԵԱՏՄ-ից ՀՀ–ի դուրս գալու մասին քննարկումներից
13:16 14.01.2025 (Թարմացված է: 13:21 14.01.2025) Հայ գործարարը մատնանշել է այն վտանգները, որոնք կարող են սպառնալ ՀՀ տնտեսությանն ու անվտանգությանը ԵԱՏՄ–ից դուրս գալու դեպքում։
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. Ռուսաստանի Դաշնությունում հայ գործարար համայնքի ներկայացուցիչները խորապես մտահոգված են Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի հնարավոր դուրս գալու վերաբերյալ քննարկումներից։ Այդ թեմայով հայտարարություն է տարածել Հայ գործարարների ասոցիացիայի և «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը։
Ավելի վաղ ՌԴ փոխվարչապետ
Ալեքսեյ Օվերչուկն ասել էր, որ Եվրամիությունը և Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) անհամատեղելի են, ԵՄ-ին անդամակցելու նախագիծը Հայաստանին կանգնեցնում է ընտրության առաջ։
Գործարարը նշել է, որ գլոբալ տնտեսական և աշխարհաքաղաքական այս մարտահրավերների պայմաններում ՀՀ-ի անդամակցությունը ԵԱՏՄ-ին չափազանց կարևոր է երկրի տնտեսության կայունության համար, քանի որ արտաքին առևտրաշրջանառության գրեթե կեսը բաժին է հասնում ԵԱՏՄ երկրներին։
Պատասխանելով ԵԱՏՄ-ի հետ կապերի հնարավոր խզման հետևանքների մասին հարցին՝ Կարապետյանը մատնանշել է մի շարք բացասական հետևանքներ։
Մաքսատուրքերի ներդրումը կարող է բարդացնել արտահանումը ԵԱՏՄ երկրներ, այդ թվում՝ Ռուսաստան՝ նվազեցնելով ապրանքների մրցունակությունը։ Սա կհարվածի նաև ներդրումային միջավայրին՝ հաշվի առնելով, որ Հայաստանում Ռուսաստանը հիմնական ներդրողն է:
ԵԱՏՄ երկրներում աշխատող Հայաստանի քաղաքացիները օգտվում են արտոնյալ պայմաններից, իսկ միությունից դուրս գալը կբարդացնի Ռուսաստանում աշխատուժի համար իրավիճակը, ինչը կարող է հանգեցնել դեպի Հայաստան տրանսֆերտների նվազմանը։
Այսօրվա համաշխարհային տնտեսության մեջ էներգետիկ ռեսուրսները առանցքային դեր են խաղում կայուն զարգացման և կայունության ապահովման գործում: 1990-ականներին էներգետիկ ճգնաժամ ապրած Հայաստանի համար այս հարցը հատկապես արդիական է։ ԵԱՏՄ-ին անդամակցությունն ավելի բարենպաստ պայմաններ է ապահովում Ռուսաստանից էներգառեսուրսների մատակարարման համար, ինչը չափազանց կարևոր է նրա տնտեսության համար։
Գործարարը հույս է հայտնել, որ Հայաստանի իշխանությունները կհասկանան քայլերի հնարավոր հետևանքները, որոնք երկիրը կրկին կարող են տանել ճգնաժամի։
«Այսօր չափազանց կարևոր է կենտրոնանալ երկրի անվտանգության խնդիրների վրա, այդ թվում՝ տնտեսական կայունության և մրցունակության բարձրացման միջոցով, և ոչ թե քաղաքական հավակնությունները վեր դնել տնտեսական շահերից»,- ընդգծել է նա։
Կարապետյանը նաև հավելել է, որ չնայած Եվրամիության «գրավչությանը», ԵԱՏՄ-ին մասնակցությունը ոչ միայն նպաստում է տնտեսական աճին, այլև ապահովում է անվտանգության կարևոր մակարդակ, ինչը չափազանց կարևոր է ներկայիս անորոշ միջազգային իրավիճակում։
Հիշեցնենք` 2024 թվականի սեպտեմբերին հայտնի դարձավ, որ
ԿԸՀ–ն բավարարել է 51 անձից բաղկացած քաղաքացիական նախաձեռնության գրանցման որոշումը, որը պատրաստվում էր Եվրոպական միության անդամակցության հարցով Հայաստանում ստորագրահավաք անցկացնել։ Արևմտամետ քաղաքական գործիչներին ու հասարակական գործիչներին միավորող նախաձեռնող խումբը հոկտեմբերի 25-ին հայտարարեց, որ հավաքել է 60 հազար ստորագրություն (օրենքով պահանջվող 50 հազարի փոխարեն)։ Նոյեմբերի 19-ին
ԿԸՀ–ն հայտնեց, որ ստորագրությունների ստուգման գործընթաց է սկսել, իսկ հոկտեմբերի 10-ին
հայտնի դարձավ, որ ստորագրություններից 52 351–ը վավեր են։ Հունվարի 9-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց արևմտամետ ուժերի օրենսդրական նախաձեռնությանը՝ այն խորհրդարան ուղարկելով։