https://arm.sputniknews.ru/20240724/tsirani-ev-ajl-mrgeri-u-hataptughneri-artahanumy-hhic-inch-tver-en-grancvel-ajs-tari-78662021.html
Ծիրանի և այլ մրգերի ու հատապտուղների արտահանումը ՀՀ–ից. ի՞նչ թվեր են գրանցվել այս տարի
Ծիրանի և այլ մրգերի ու հատապտուղների արտահանումը ՀՀ–ից. ի՞նչ թվեր են գրանցվել այս տարի
Sputnik Արմենիա
ՀՀ–ից մրգերի և հատապտուղների արտահանման ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է շուրջ 7113 տոննայով կամ 10 %-ով։ 24.07.2024, Sputnik Արմենիա
2024-07-24T08:56+0400
2024-07-24T08:56+0400
2024-07-24T11:02+0400
ծիրան
միրգ
արտահանում
ռուսաստան
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/15/61490773_0:83:1600:983_1920x0_80_0_0_2ca7c4bf00f03a1231006085b9129236.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. ՀՀ–ից այս տարի հուլիսի 18–ի դրությամբ արտահանվել է 29 187 տոննա ծիրան։ Sputnik Արմենիայի գրավոր հարցման ի պատասխան հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։Ծիրանն արտահանվել է Ռուսաստանի Դաշնություն, Բելառուս, Վրաստան, Ղազախստան և Արաբական Միացյալ Էմիրություններ։Այս տարվա կարկտառատ տեղումների հետևանքով կար մտավախություն, որ հատկապես ծիրանի բերքը նախորդ տարվա համեմատ ավելի քիչ կլինի, հետևաբար նաև արտահանումը։ Համեմատության համար նշենք, որ 2023 թ. օգոստոսի 1–ի դրությամբ արտահանվել է 88 652 տոննա ծիրան։Մեր գրավոր հարցմանն ի պատասխան նախարարությունից նաև ներկայացրել են, թե այս տարի հատկապես որ մրգերի արտահանման ծավալն է ավելացել։Ըստ այդմ` հուլիսի 18–ի դրությամբ խնձորի արտահանման ծավալը կազմել է 11 907 տոննա, որը շուրջ 8100 տոննայով կամ մոտ 2 անգամ ավելի է 2023 թ. հուլիսի 18–ի համեմատ։Ընդհանուր առմամբ, 2024 թ. հուլիսի 18–ի դրությամբ ՀՀ–ից մրգերի և հատապտուղների արտահանման ծավալը կազմել է 48 891 տոննա, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է շուրջ 7113 տոննայով կամ 10 %-ով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/15/61490773_90:0:1510:1065_1920x0_80_0_0_68d82c0a1c178ccc45cbdd22d6f5bac5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ծիրան, միրգ, արտահանում, ռուսաստան, հայաստան
ծիրան, միրգ, արտահանում, ռուսաստան, հայաստան
Ծիրանի և այլ մրգերի ու հատապտուղների արտահանումը ՀՀ–ից. ի՞նչ թվեր են գրանցվել այս տարի
08:56 24.07.2024 (Թարմացված է: 11:02 24.07.2024) ՀՀ–ից մրգերի և հատապտուղների արտահանման ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է շուրջ 7113 տոննայով կամ 10 %-ով։
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. ՀՀ–ից այս տարի հուլիսի 18–ի դրությամբ արտահանվել է 29 187 տոննա ծիրան։
Sputnik Արմենիայի գրավոր հարցման ի պատասխան հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։
Ծիրանն արտահանվել է Ռուսաստանի Դաշնություն, Բելառուս, Վրաստան, Ղազախստան և Արաբական Միացյալ Էմիրություններ։
Ըստ մարզպետարաններից ստացված օպերատիվ տեղեկատվության՝ 2024 թ. հուլիսի 15–ի դրությամբ Հայաստանում հավաքվել է շուրջ 64 531 տոննա ծիրան։ Քանի որ ծիրանի բերքահավաքի աշխատանքները դեռ ընթացքի մեջ են, նախարարությունից դժվարացել են ներկայացնել համեմատական տվյալներ։
Այս տարվա կարկտառատ տեղումների հետևանքով կար մտավախություն, որ հատկապես ծիրանի բերքը նախորդ տարվա համեմատ ավելի քիչ կլինի, հետևաբար նաև արտահանումը։ Համեմատության համար նշենք, որ 2023 թ. օգոստոսի 1–ի դրությամբ արտահանվել է 88 652 տոննա ծիրան։
Մեր գրավոր հարցմանն ի պատասխան նախարարությունից նաև ներկայացրել են, թե այս տարի հատկապես որ մրգերի արտահանման ծավալն է ավելացել։
Ըստ այդմ` հուլիսի 18–ի դրությամբ խնձորի արտահանման ծավալը կազմել է 11 907 տոննա, որը շուրջ 8100 տոննայով կամ մոտ 2 անգամ ավելի է 2023 թ. հուլիսի 18–ի համեմատ։
Ինչ վերաբերում է դեղձի և նեկտարինի արտահանմանը, ապա հուլիսի 18–ի դրությամբ այն կազմել է 625 տոննա, որը նախորդ տարվանից ավելի է 83 տոննայով կամ 15 %–ով, ելակինը և ազնվամորու արտահանումը՝ 1186 տոննա` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ ավելի է 101 տոննայով կամ 9․3 %–ով։
Ընդհանուր առմամբ, 2024 թ. հուլիսի 18–ի դրությամբ ՀՀ–ից մրգերի և հատապտուղների արտահանման ծավալը կազմել է 48 891 տոննա, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է շուրջ 7113 տոննայով կամ 10 %-ով։