00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ցավոք սրտի, ոչ մի լավ բան չեմ կարող ասել այդ մասին. Միրզոյանը` արցախցիների վերադարձի մասին

© SputnikԱրցախից բռնի տեղահանվածներ
Արցախից բռնի տեղահանվածներ - Sputnik Արմենիա, 1920, 08.01.2025
Արցախից բռնի տեղահանվածներ
Բաժանորդագրվել
ՀՀ ԱԳ նախարարը հայտարարեց, որ իշխանությունների այսօրվա գերխնդիրը ԼՂ–ից բռնի տեղահանվածների սոցիալական խնդիրները հոգալն է։
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձը դարձել է շուտասելուկի նման մի բան։ 2024 թ. ամփոփիչ ասուլիսի ժամանակ այսպես արձագանքեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը` արցախցիների վերադարձին վերաբերող հարցին։
Ըստ Միրզոյանի` ՀՀ իշխանությունները 2020 թ. պատերազմից հետո բոլոր իրատեսական ջանքերը գործադրել են, որպեսզի ԼՂ հայությունը շարունակի ապրել ԼՂ–ում և որոշակի իրավունքներով օժտված լինի։
«Այս ջանքերը, կարծում եմ, ճիշտ վերաբերմունքի չարժանացան ԼՂ գործող, գուցե նաև նախկին իշխանությունների կողմից։ Ինչ–որ առումով նաև այդ պատճառով այսօր ունենք այն, ինչ ունենք»,– նշեց նա։
Ըստ նախարարի` արցախցիների վերադարձի կամ այնտեղ մնալու մասին ՀՀ իշխանությունները խոսում էին այն ժամանակ, երբ հայերն ապրում էին այնտեղ։
«Ի՞նչ պայմաններով վերադարձի մասին է խոսքը` ինքնորոշված ինքնավարության կազմո՞ւմ, թե՞ ուղղակի Ադրբեջանի քաղաքացիներ, թե՞ նաև Ադրբեջանի քաղաքացիներ, որոնք նաև դպրոցում հայերեն սովորելու իրավունք ունեն։ ԼՂ հայերի վերադարձը դարձել է շուտասելուկի նման մի բան` ո՞ւր, ի՞նչ պայմաններով, կարո՞ղ եք ասել։ Ցավոք սրտի, ոչ մի լավ բան չեմ կարող ասել այդ մասին»,– նշեց նախարարը։
Նրա խոսքով` այսօր ՀՀ իշխանությունների գերխնդիրն է հոգալ ԼՂ–ից բռնի տեղահանվածների սոցիալական խնդիրները։
Հիշեցնենք` ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։ Նրանց մեծ մասը հաստատվել է Կոտայքի մարզում (20331 մարդ), որին հաջորդում են Արարատի (14 743) և Արմավիրի մարզերը (10 416): ՀՀ քաղաքացիություն են ստացել բռնի տեղահանված անձանցից 5510–ը։
Լրահոս
0