https://arm.sputniknews.ru/20241229/5500-ic-aveli-arcakhci-hh-qaghaqaciutjun-e-stacel-84343108.html
5500-ից ավելի արցախցի ՀՀ քաղաքացիություն է ստացել
5500-ից ավելի արցախցի ՀՀ քաղաքացիություն է ստացել
Sputnik Արմենիա
Մոտ 1 ամսում ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած արցախցիների թիվն ավելացել է մոտ 1100-ով։ 29.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-29T09:55+0400
2024-12-29T09:55+0400
2024-12-29T09:55+0400
արցախ
արցախցի
քաղաքացիություն
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/1669/95/16699522_0:85:1600:985_1920x0_80_0_0_e00c0f4fbfa6f01f17512b7f8b799fd5.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 5500 անձ ՀՀ քաղաքացիություն է ստացել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։Այսպիսով, մեկ ամսում մոտ 1100-ով ավելացել է ՀՀ քաղաքացիություն ստացած արցախցիների թիվը։Հավելենք, որ ներկայացված վիճակագրության մեջ անչափահասները ներառված չեն։ Երբ ծնողները քաղաքացիություն են ստանում, նրանք օրենքի ուժով այդ քաղաքացիությունը ձեռք են բերում զուտ անձնագրավորման ճանապարհով։ Մինչև 18 տարեկան անձանց դեպքում հավելյալ գործընթացներ անցնելու կարիք չկա։Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 28-ի տվյալներով՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է 6338 արցախցի։ ՀՀ քաղաքացիություն ստացել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 4394 անձ։ Մոտ 200 հավաստագիր և միայն 2 իրացում․ ինչու է արցախցիների բնակապահովման ծրագիրը դանդաղումՀիշեցնենք` ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։Նրանց մեծ մասը հաստատվել է Կոտայքի մարզում (20331 մարդ), որին հաջորդում են Արարատի (14 743) և Արմավիրի մարզերը (10 416):
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1669/95/16699522_88:0:1512:1068_1920x0_80_0_0_bb580e1a01336a70632a4defc15a8306.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, արցախցի, քաղաքացիություն, հայաստան
արցախ, արցախցի, քաղաքացիություն, հայաստան
5500-ից ավելի արցախցի ՀՀ քաղաքացիություն է ստացել
Մոտ 1 ամսում ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած արցախցիների թիվն ավելացել է մոտ 1100-ով։
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 5500 անձ ՀՀ քաղաքացիություն է ստացել։ Այս մասին
Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։
«Դեկտեմբերի 25-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանցից ՀՀ քաղաքացիության դիմում ներկայացրել է 6724 անձ, որից 5510-ին ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է ՀՀ քաղաքացիություն»,- հայտնեցին ՄՔԾ-ից։
Այսպիսով, մեկ ամսում մոտ 1100-ով ավելացել է ՀՀ քաղաքացիություն ստացած արցախցիների թիվը։
Հավելենք, որ ներկայացված վիճակագրության մեջ անչափահասները ներառված չեն։ Երբ ծնողները քաղաքացիություն են ստանում, նրանք օրենքի ուժով այդ քաղաքացիությունը ձեռք են բերում զուտ անձնագրավորման ճանապարհով։ Մինչև 18 տարեկան անձանց դեպքում հավելյալ գործընթացներ անցնելու կարիք չկա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 28-ի տվյալներով՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է 6338 արցախցի։ ՀՀ քաղաքացիություն ստացել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 4394 անձ։
Հիշեցնենք` ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։
Նրանց մեծ մասը հաստատվել է Կոտայքի մարզում (20331 մարդ), որին հաջորդում են Արարատի (14 743) և Արմավիրի մարզերը (10 416):