https://arm.sputniknews.ru/20250108/amn-n-karvogh-e-hiastapecnel-erevanin-qaghaqagety-ognutjun-stanalu-patranqneri-masin-84576737.html
ԱՄՆ-ն կարող է հիասթափեցնել Երևանին. քաղաքագետը` օգնություն ստանալու պատրանքների մասին
ԱՄՆ-ն կարող է հիասթափեցնել Երևանին. քաղաքագետը` օգնություն ստանալու պատրանքների մասին
Sputnik Արմենիա
Սուրենյանցը կարծում է, որ Հայաստանի ղեկավարությունը վերջին տարիներին արդեն մի քանի անգամ սխալ խաղացողների վրա է հույսը դրել, և դա բերել է ծանր հետևանքների: 08.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-08T20:48+0400
2025-01-08T20:48+0400
2025-01-08T20:52+0400
սուրեն սուրենյանց
ռուսաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
հայաստան
եռակողմ հայտարարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/17/48760441_0:87:1670:1026_1920x0_80_0_0_31887ac021af70bf37e095571f8f4e60.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Հայաստանի իշխանությունները շարունակում են ապրել անվտանգության ապահովման գործում Արևմուտքից և, մասնավորապես, ԱՄՆ-ից աջակցություն ստանալու պատրանքներով, և այդ պատրանքները կրկին կարող են հուսախաբ անել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։ Նրա խոսքով՝ այն, որ ԱՄՆ-ն կարող է հերթական անգամ հիասթափեցնել, գրում են ամերիկյան հեղինակավոր «ուղեղային կենտրոնները», մասնավորապես Stratfor-ը:Հիշատակված վերլուծական կենտրոնը, որը փորձագիտական շրջանակներում հաճախ անվանում են «ստվերային ԿՀՎ», Հարավային Կովկասում ուժերի ապագա դասավորության համատեքստում գրել էր, որ Միացյալ Նահանգների կողմից ուժեղ աջակցություն ապահովելու Հայաստանի ջանքերը կխափանվեն, քանի որ Թրամփի վարչակազմը առաջնահերթություն է տալիս Բաքվի հետ ամուր հարաբերություններին՝ որպես տարածաշրջանային հակակշիռ Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի տարածաշրջանային ազդեցության:Սուրենյանցի խոսքով՝ ԱՄՆ-ն նույնիսկ առանց Թրամփի ընտրության որևէ ռազմավարական շահ չէր ունենա Հայաստանին աջակցելու համար: Անկարան և Բաքուն Արևմուտքի հիմնական դաշնակիցներն են Ռուսաստանի և Իրանի ազդեցության թուլացման համար, և այս տեսանկյունից` Stratfor-ի գնահատականները բավականին օբյեկտիվ են: Այլ բան է, որ Հայաստանի իշխանությունները չեն գիտակցում կամ չեն ուզում գիտակցել դա, ինչը նախկինում արդեն մի քանի անգամ հանգեցրել է ձախողումների և աղետների։Փորձագետն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Հայաստանի իշխանություններն արդեն մեկ անգամ խոշոր սխալ են թույլ տվել՝ շտապ եզրակացություններ անելով Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողության առանձին դրվագներից և «խաղադրույք դնելով» արևմտյան գործընկերների վրա: Այդպես էր 2022 թվականի մարտ-ապրիլին, երբ Ռուսաստանի համար որոշակի դժվարությունների և Կիևի ու Չեռնիգովի տակից զորքերի դուրսբերման ֆոնին Երևանը որոշեց, որ, իբր, Մոսկվան այլևս լուրջ գործոն չէ Հարավային Կովկասում և նախընտրեց Ադրբեջանի հետ բանակցությունների արևմտյան հարթակները։ Այս սխալ հաշվարկը հետագայում, ի թիվս այլ բաների, հանգեցրեց Արցախի կորստին և էթնիկ զտումներին։Ադրբեջանի ագրեսիայի դեպքում Հայաստանին կպաշտպանի Ռուսաստանը, ոչ թե Արևմուտքը. ԶուրաբյանՍուրենյանցի խոսքով՝ հնարավոր է, որ հիմա էլ հայկական իշխող շրջանակները նույնքան սխալ հետևություններ են անում Կուրսկի մարզ Ուկրաինայի զինված ուժերի ներխուժման ֆոնին։ Սուրենյանցի խոսքով՝ Կուրսկի հարցը տեղային է, ընդհանուր առմամբ չի ազդում պատերազմի ընթացքի վրա, և չափազանց անխոհեմ կլինի շարունակել անտեսել տարածաշրջանում ռուսական գործոնը:Ադրբեջանի հետ բանակցություններում Սուրենյանցը կոչ է անում վերադառնալ 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարությանը, որը ստորագրել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները:Մեր զրուցակցի խոսքով՝ վերջին տարիների իրադարձությունները ցույց տվեցին, որ եռակողմ հայտարարությունը Հայաստանի համար ամենաշահավետ տարբերակն է, լուծումները պակաս ռիսկային են։Մնացած բոլոր հարթակներում և ձևաչափերում բանակցությունները Երևանի համար հղի են նոր կորուստներով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/17/48760441_93:0:1577:1113_1920x0_80_0_0_1390aaf0018a6c85928828b2d31bb113.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սուրեն սուրենյանց, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, հայաստան, եռակողմ հայտարարություն
սուրեն սուրենյանց, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, հայաստան, եռակողմ հայտարարություն
ԱՄՆ-ն կարող է հիասթափեցնել Երևանին. քաղաքագետը` օգնություն ստանալու պատրանքների մասին
20:48 08.01.2025 (Թարմացված է: 20:52 08.01.2025) Սուրենյանցը կարծում է, որ Հայաստանի ղեկավարությունը վերջին տարիներին արդեն մի քանի անգամ սխալ խաղացողների վրա է հույսը դրել, և դա բերել է ծանր հետևանքների:
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Հայաստանի իշխանությունները շարունակում են ապրել անվտանգության ապահովման գործում Արևմուտքից և, մասնավորապես, ԱՄՆ-ից աջակցություն ստանալու պատրանքներով, և այդ պատրանքները կրկին կարող են հուսախաբ անել։
Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։ Նրա խոսքով՝ այն, որ ԱՄՆ-ն կարող է հերթական անգամ հիասթափեցնել, գրում են ամերիկյան հեղինակավոր «ուղեղային կենտրոնները», մասնավորապես
Stratfor-ը:
Հիշատակված վերլուծական կենտրոնը, որը փորձագիտական շրջանակներում հաճախ անվանում են «ստվերային ԿՀՎ», Հարավային Կովկասում ուժերի ապագա դասավորության համատեքստում գրել էր, որ Միացյալ Նահանգների կողմից ուժեղ աջակցություն ապահովելու Հայաստանի ջանքերը կխափանվեն, քանի որ Թրամփի վարչակազմը առաջնահերթություն է տալիս Բաքվի հետ ամուր հարաբերություններին՝ որպես տարածաշրջանային հակակշիռ Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի տարածաշրջանային ազդեցության:
Սուրենյանցի խոսքով՝ ԱՄՆ-ն նույնիսկ առանց Թրամփի ընտրության որևէ ռազմավարական շահ չէր ունենա Հայաստանին աջակցելու համար: Անկարան և Բաքուն Արևմուտքի հիմնական դաշնակիցներն են Ռուսաստանի և Իրանի ազդեցության թուլացման համար, և այս տեսանկյունից` Stratfor-ի գնահատականները բավականին օբյեկտիվ են: Այլ բան է, որ Հայաստանի իշխանությունները չեն գիտակցում կամ չեն ուզում գիտակցել դա, ինչը նախկինում արդեն մի քանի անգամ հանգեցրել է ձախողումների և աղետների։
«Ես դժվարանում եմ ասել, թե ինչ հաշվարկներով է առաջնորդվում Նիկոլ Փաշինյանը, երբ շարունակում է Արևմուտքի հետ երևակայական մերձեցման այս անհասկանալի կուրսը։ Ամենայն հավանականությամբ` նրա գործողություններում ոչ մի հաշվարկ և տրամաբանություն չկա։ Նա շարունակում է ցանկալին իրականության տեղ ներկայացնել, առաջնորդվել պատրանքներով։ Նրա պարագայում դժվար է քաղաքագիտական վերլուծության ենթարկել վարքագիծը», - ասում է Սուրենյանցը։
Փորձագետն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Հայաստանի իշխանություններն արդեն մեկ անգամ խոշոր սխալ են թույլ տվել՝ շտապ եզրակացություններ անելով Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողության առանձին դրվագներից և «խաղադրույք դնելով» արևմտյան գործընկերների վրա: Այդպես էր 2022 թվականի մարտ-ապրիլին, երբ Ռուսաստանի համար որոշակի դժվարությունների և Կիևի ու Չեռնիգովի տակից զորքերի դուրսբերման ֆոնին Երևանը որոշեց, որ, իբր, Մոսկվան այլևս լուրջ գործոն չէ Հարավային Կովկասում և նախընտրեց Ադրբեջանի հետ բանակցությունների արևմտյան հարթակները։ Այս սխալ հաշվարկը հետագայում, ի թիվս այլ բաների, հանգեցրեց Արցախի կորստին և էթնիկ զտումներին։
Սուրենյանցի խոսքով՝ հնարավոր է, որ հիմա էլ հայկական իշխող շրջանակները նույնքան սխալ հետևություններ են անում Կուրսկի մարզ Ուկրաինայի զինված ուժերի ներխուժման ֆոնին։ Սուրենյանցի խոսքով՝ Կուրսկի հարցը տեղային է, ընդհանուր առմամբ չի ազդում պատերազմի ընթացքի վրա, և չափազանց անխոհեմ կլինի շարունակել անտեսել տարածաշրջանում ռուսական գործոնը:
Ադրբեջանի հետ բանակցություններում Սուրենյանցը կոչ է անում վերադառնալ 2020 թվականի նոյեմբերի
եռակողմ հայտարարությանը, որը ստորագրել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները:
Մեր զրուցակցի խոսքով՝ վերջին տարիների իրադարձությունները ցույց տվեցին, որ եռակողմ հայտարարությունը Հայաստանի համար ամենաշահավետ տարբերակն է, լուծումները պակաս ռիսկային են։
Մնացած բոլոր հարթակներում և ձևաչափերում բանակցությունները Երևանի համար հղի են նոր կորուստներով։