https://arm.sputniknews.ru/20241212/adrbejani-agresiaji-depqum-hajastanin-kpashtpani-rusastany-voch-te-arevmutqy-zurabjan-83883238.html
Ադրբեջանի ագրեսիայի դեպքում Հայաստանին կպաշտպանի Ռուսաստանը, ոչ թե Արևմուտքը. Զուրաբյան
Ադրբեջանի ագրեսիայի դեպքում Հայաստանին կպաշտպանի Ռուսաստանը, ոչ թե Արևմուտքը. Զուրաբյան
Sputnik Արմենիա
Քաղաքական գործչի խոսքով՝ Երևանը հասկանում է, որ արևմտյան ոչ մի մայրաքաղաք չի օգնի ադրբեջանական ագրեսիայի դեպքում։ 12.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-12T16:33+0400
2024-12-12T16:33+0400
2024-12-12T16:37+0400
հայաստան և հապկ
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
ռուսաստան
արևմուտք
հայաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
լևոն զուրաբյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/0c/83873209_0:84:1600:984_1920x0_80_0_0_4b290831ccaa37fc421b2f0d56afa07f.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի ագրեսիայի դեպքում Հայաստանին կպաշտպանի միայն Ռուսաստանը։ Այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը: Քաղաքական գործիչը վստահ է, որ հենց այդ պատճառով էլ իշխանությունները չեն շտապում դե յուրե դուրս գալ ՀԱՊԿ-ից՝ չնայած անդամակցության հայտարարված սառեցմանը։Ոչ միայն տնտեսությամբ. ռուս փորձագետը՝ Երևանի և Մոսկվայի հակասությունների վնասների մասինՆրա խոսքով՝ 2022թ․ տեղի ունեցած ադրբեջանական ագրեսիայի ժամանակ ՀԱՊԿ-ի պահվածքի լույսի ներքո հայ հասարակության մեջ կա որոշակի դժգոհություն և թյուրըմբռնում: Բայց հարցն այն է, թե ինչպես են իշխանություններն օգտագործում հայ հասարակության այդ արձագանքը։Փաշինյանը շատ լավ գիտի, որ Արևմուտքը չի միջամտելու ո՛չ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների, ո՛չ էլ Հայաստանին զենք-զինամթերք մատակարարելու տեսքով։ Արևմուտքը շարունակում է Ադրբեջանին դիտարկել որպես տարածաշրջանում հնարավոր գործընկեր Ռուսաստանի և Իրանի դեմ պայքարում։Եվ սա, Զուրաբյանի կարծիքով, միակ շարժառիթն է, որի պատճառով Փաշինյանը դուրս չի գալիս կազմակերպությունից։ Բայց այն, ինչ նա հիմա անում է, ոչ մի տրամաբանական բացատրություն չունի, օրինակ` ի՞նչ է նշանակում ՀԱՊԿ-ի նիստերին չմասնակցել կամ չօգտագործել վետոյի իրավունքը, և այլն։Զուրաբյանը նման մարտավարությունը համարում է պատասխանատվությունից խուսափելու դասական օրինակ։Հիշեցնենք` փետրվարի 23-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «France24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է` Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, ուստի Երևանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը (ՀԱՊԿ):Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։ ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։ Մայիսի 8-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։ Փաշինյանը հունիսի 14–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը:ՀՀ վարչապետը սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական համաժողովի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը ՀԱՊԿ–ի հետ հարաբերություններում մոտ է անդառնալի կետին։ Նրա խոսքով` կազմակերպությունը սպառնալիքներ է ստեղծել երկրի ինքնիշխանության համար։Կրեմլն արձագանքեց Փաշինյանի հայտարարությանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծեց, որ ՀԱՊԿ-ից որևէ վտանգ չի բխում, հակառակը` կազմակերպությունը կոչված է պաշտպանելու իր անդամ երկրների ինքնիշխանությունը։Դեկտեմբերի 4-ին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետը հայտարարեց՝ Հայաստանն իրեն համարում է ՀԱՊԿ-ից դուրս։ Նա նաև ընդգծեց, որ Հայաստանի՝ ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների սառեցումն Արցախի հարցի հետ կապ չունի։
արևմուտք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/0c/83873209_89:0:1512:1067_1920x0_80_0_0_99908972543506d85e73c8e645d4ab39.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), ռուսաստան, արևմուտք, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, լևոն զուրաբյան
հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), ռուսաստան, արևմուտք, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, լևոն զուրաբյան
Ադրբեջանի ագրեսիայի դեպքում Հայաստանին կպաշտպանի Ռուսաստանը, ոչ թե Արևմուտքը. Զուրաբյան
16:33 12.12.2024 (Թարմացված է: 16:37 12.12.2024) Քաղաքական գործչի խոսքով՝ Երևանը հասկանում է, որ արևմտյան ոչ մի մայրաքաղաք չի օգնի ադրբեջանական ագրեսիայի դեպքում։
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի ագրեսիայի դեպքում Հայաստանին կպաշտպանի միայն Ռուսաստանը։ Այսօր
Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը: Քաղաքական գործիչը վստահ է, որ հենց այդ պատճառով էլ իշխանությունները չեն շտապում դե յուրե դուրս գալ ՀԱՊԿ-ից՝ չնայած անդամակցության հայտարարված սառեցմանը։
Նրա խոսքով՝ 2022թ․ տեղի ունեցած ադրբեջանական ագրեսիայի ժամանակ ՀԱՊԿ-ի պահվածքի լույսի ներքո հայ հասարակության մեջ կա որոշակի դժգոհություն և թյուրըմբռնում: Բայց հարցն այն է, թե ինչպես են իշխանություններն օգտագործում հայ հասարակության այդ արձագանքը։
«Պատճառը, թե ինչու է Փաշինյանը հայտարարում ՀԱՊԿ անդամակցությունը սառեցնելու մասին, բայց շարունակում լինել ՀԱՊկ-ում, միանգամայն պարզ է։ Նա շատ լավ գիտի, որ ՀԱՊԿ-ը և մասնավորապես Ռուսաստանը, այնուամենայնիվ, պատասխանատվություն են կրում Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման համար։ Հաշվի առնելով Ադրբեջանի հնարավոր ներխուժումը՝ Զանգեզուրի միջանցքը գրավելու նպատակով, Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ եթե կա ուժ, որը դիմակայելու է այդ ագրեսիային, լինելու են ՀԱՊԿ-ը, Ռուսաստանը, մասամբ նաև Իրանը»,- նշել է Զուրաբյանը։
Փաշինյանը շատ լավ գիտի, որ Արևմուտքը չի միջամտելու ո՛չ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների, ո՛չ էլ Հայաստանին զենք-զինամթերք մատակարարելու տեսքով։ Արևմուտքը շարունակում է Ադրբեջանին դիտարկել որպես տարածաշրջանում հնարավոր գործընկեր Ռուսաստանի և Իրանի դեմ պայքարում։
Եվ սա, Զուրաբյանի կարծիքով, միակ շարժառիթն է, որի պատճառով Փաշինյանը դուրս չի գալիս կազմակերպությունից։ Բայց այն, ինչ նա հիմա անում է, ոչ մի տրամաբանական բացատրություն չունի, օրինակ` ի՞նչ է նշանակում ՀԱՊԿ-ի նիստերին չմասնակցել կամ չօգտագործել վետոյի իրավունքը, և այլն։
«Ինչի՞ չեք գնում, ակտիվ մասնակցում, ձեր հարցերը պարտադրում։ Իմաստը ո՞րն է, ընդամենն ուզում են Հայաստանի տարածքային ամբողջականության համար ֆորմալ պատասխանատվությունը պահել ՀԱՊԿ-ի համար, մնացած հարցերով ինտեգրվել Արևմուտքի հետ։ Էս ի՞նչ քաղաքականություն է։ Նորից նիկոլական քաղաքականություն է»,- հայտարարեց նա։
Զուրաբյանը նման մարտավարությունը համարում է պատասխանատվությունից խուսափելու դասական օրինակ։
Հիշեցնենք` փետրվարի 23-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
«France24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է` Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, ուստի Երևանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը (ՀԱՊԿ):
Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։
ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։ Մայիսի 8-ին
ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։
Փաշինյանը հունիսի 14–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը:
ՀՀ վարչապետը սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական համաժողովի ժամանակ հայտարարեց, որ
Հայաստանը ՀԱՊԿ–ի հետ հարաբերություններում մոտ է անդառնալի կետին։ Նրա խոսքով` կազմակերպությունը սպառնալիքներ է ստեղծել երկրի ինքնիշխանության համար։
Կրեմլն արձագանքեց Փաշինյանի հայտարարությանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար
Դմիտրի Պեսկովն ընդգծեց, որ ՀԱՊԿ-ից որևէ վտանգ չի բխում, հակառակը` կազմակերպությունը կոչված է պաշտպանելու իր անդամ երկրների ինքնիշխանությունը։
Դեկտեմբերի 4-ին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետը հայտարարեց՝
Հայաստանն իրեն համարում է ՀԱՊԿ-ից դուրս։ Նա նաև ընդգծեց, որ Հայաստանի՝ ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների սառեցումն Արցախի հարցի հետ կապ չունի։