https://arm.sputniknews.ru/20250105/rus-lragrvoghneri-dem-hancagvortsutjan-meghavvornery-kpatzhven-rd-agn-84516461.html
Ռուս լրագրողների դեմ հանցագործության մեղավորները կպատժվեն. ՌԴ ԱԳՆ
Ռուս լրագրողների դեմ հանցագործության մեղավորները կպատժվեն. ՌԴ ԱԳՆ
Sputnik Արմենիա
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում նշել են, որ ռուս լրագրողների գիտակցված սպանությունը դաժան հանցագործություններից մեկն է Զելենսկու ռեժիմի արյունալի... 05.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-05T11:58+0400
2025-01-05T11:58+0400
2025-01-05T20:35+0400
լրագրող
անօդաչու թռչող սարք (աթս)
մահ
ուկրաինա
ռազմական հատուկ գործողություն
հատուկ ռազմական գործողություն
դոնբաս
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/14/79669064_0:0:3640:2048_1920x0_80_0_0_c17a78e56b5cf04c381745f0f000fa05.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի - Sputnik. Դոնեցկում ռուս լրագրողների դեմ կատարված հանցագործության բոլոր մեղավորները կբացահայտվեն և արժանի ու անխուսափելի պատիժ կկրեն: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ «ռուս լրագրողների գիտակցված սպանությունը հերթական դաժան հանցագործությունն է Զելենսկու ռեժիմի արյունալի վայրագությունների շարքում, որը բացահայտ կերպով ահաբեկչական մեթոդների է դիմում իր գաղափարական հակառակորդներին վերացնելու համար»:Դիվանագետը նշել է, որ սեփական լիակատար անպատժելիության և ամենաթողության մասին պատկերացումները «պրոֆիլային միջազգային կառույցների` ինչպիսիք են ՄԱԿ-ի ՄԻԳՀՎ-ն, ՅՈւՆԵՍԿՕ-ն և ԵԱՀԿ-ն, Կիևի ռեժիմի ցանկացած հանցագործության կանխամտածված անտեսման ուղղակի հետևանքն են»:Հունվարի 4-ի երեկոյան ուկրաինական զորքերը FPV-դրոնով միտումնավոր հարված են հասցրել Դոնեցկ-Գորլովկա մայրուղու վրա՝ շփման գծից հեռու գտնվող քաղաքացիական մեքենային։Գնդակոծության ժամանակ զոհվել է «Իզվեստիա»-ի արտահաստիքային թղթակից Ալեքսանդր Մարտեմյանովը։ Մեքենայում են եղել նաև Դոնեցկի «Բլոկնոտ» պարբերականի աշխատակցուհիներ Սվետլանա Լարինան և Իզաբելլա Լիբերմանը։ՌԻԱ Նովոստիի թղթակից Մաքսիմ Ռոմանենկոն ուղեղի ցնցումով տեղափոխվել է հիվանդանոց, նրա գործընկեր Միխայիլ Կևխիևը թեթև կոնտուզիա է ստացել և հոսպիտալացման կարիք չի ունեցել:
ուկրաինա
դոնբաս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/14/79669064_455:0:3186:2048_1920x0_80_0_0_7e8010d97c77b3152a8dcd6a3914ef14.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լրագրող, անօդաչու թռչող սարք (աթս), մահ, ուկրաինա, ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, դոնբաս
լրագրող, անօդաչու թռչող սարք (աթս), մահ, ուկրաինա, ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, դոնբաս
Ռուս լրագրողների դեմ հանցագործության մեղավորները կպատժվեն. ՌԴ ԱԳՆ
11:58 05.01.2025 (Թարմացված է: 20:35 05.01.2025) ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում նշել են, որ ռուս լրագրողների գիտակցված սպանությունը դաժան հանցագործություններից մեկն է Զելենսկու ռեժիմի արյունալի վայրագությունների շարքում։
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի - Sputnik. Դոնեցկում ռուս լրագրողների դեմ կատարված հանցագործության բոլոր մեղավորները կբացահայտվեն և արժանի ու անխուսափելի պատիժ կկրեն: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ «ռուս լրագրողների գիտակցված սպանությունը հերթական դաժան հանցագործությունն է Զելենսկու ռեժիմի արյունալի վայրագությունների շարքում, որը բացահայտ կերպով ահաբեկչական մեթոդների է դիմում իր գաղափարական հակառակորդներին վերացնելու համար»:
«Կիևյան հրոսակախմբի խղճին են անմեղ քաղաքացիների, քաղաքացիական մասնագիտությունների մարդկանց, այդ թվում՝ լրագրողների և ռազմական թղթակիցների անթիվ կյանքեր, որոնք դիտավորյալ հարձակումների զոհ են դարձել Ռուսաստանի և սեփական երկրի խաղաղ բնակչության դեմ բանդերական հրեշների կողմից սանձազերծված ահաբեկչության արշավի շրջանակում»,-ասվում է հայտարարության մեջ:
Դիվանագետը նշել է, որ սեփական լիակատար անպատժելիության և ամենաթողության մասին պատկերացումները «պրոֆիլային միջազգային կառույցների` ինչպիսիք են ՄԱԿ-ի ՄԻԳՀՎ-ն, ՅՈւՆԵՍԿՕ-ն և ԵԱՀԿ-ն, Կիևի ռեժիմի ցանկացած հանցագործության կանխամտածված անտեսման ուղղակի հետևանքն են»:
Հունվարի 4-ի երեկոյան ուկրաինական զորքերը FPV-դրոնով միտումնավոր հարված են հասցրել Դոնեցկ-Գորլովկա մայրուղու վրա՝ շփման գծից հեռու գտնվող քաղաքացիական մեքենային։
Գնդակոծության ժամանակ
զոհվել է «Իզվեստիա»-ի արտահաստիքային թղթակից Ալեքսանդր Մարտեմյանովը։ Մեքենայում են եղել նաև Դոնեցկի «Բլոկնոտ» պարբերականի աշխատակցուհիներ Սվետլանա Լարինան և Իզաբելլա Լիբերմանը։
ՌԻԱ Նովոստիի թղթակից Մաքսիմ Ռոմանենկոն ուղեղի ցնցումով տեղափոխվել է հիվանդանոց, նրա գործընկեր Միխայիլ Կևխիևը թեթև կոնտուզիա է ստացել և հոսպիտալացման կարիք չի ունեցել: