https://arm.sputniknews.ru/20250104/izvestiaji-lragrvoghy-zvohvel-e-ria-nvovvostii-tghtakicnery-viravvorvel-atsi-harvatsic-84513054.html
«Իզվեստիայի» լրագրողը զոհվել է, «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցները` վիրավորվել ԱԹՍ–ի հարվածից
«Իզվեստիայի» լրագրողը զոհվել է, «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցները` վիրավորվել ԱԹՍ–ի հարվածից
Sputnik Արմենիա
ՌԻԱ Նովոստիի թղթակիցը ուղեղի ցնցում և դեմքի քերծվածքներ է ստացել։ 04.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-04T22:44+0400
2025-01-04T22:44+0400
2025-01-04T23:07+0400
դոնեցկ
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
լրագրող
զոհ
անօդաչու թռչող սարք (աթս)
ուկրաինա
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/04/84512893_0:162:1280:882_1920x0_80_0_0_1030302f31841081c35f2760a2d8510d.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. «Իզվեստիայի» անկախ թղթակից Ալեքսանդր Մարտեմյանովը զոհվել է, երբ ուկրաինական FPV անօդաչու թռչող սարքը հարվածել է քաղաքացիական մեքենային Դոնեցկ-Գորլովկա մայրուղու վրա, վիրավորվել են «ՌԻԱ Նովոստիի» 2 լրագրողները և այլ լրատվամիջոցների չորս աշխատակիցներ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։Ինչպես հայտնում է գործակալության թղթակիցը արտակարգ դեպքի վայրից, ուկրաինական զորքերը դիտավորյալ հարվածել են շփման գծից հեռու գտնվող քաղաքացիական մեքենային։Լրագրողի խոսքով՝ հարվածի արդյունքում նա ուղեղի ցնցում է ստացել, իսկ դեմքին` քերծվածքներ։«ՌԻԱ Նովոստիի» երկրորդ լրագրող Միխայիլ Կևխիևը նույնպես վիրավորվել է ԴԺՀ-ում ուկրաինական զինված ուժերի կողմից քաղաքացիական մեքենայի վրա հարձակման հետևանքով։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
դոնեցկ
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/04/84512893_0:0:1280:960_1920x0_80_0_0_7abdee004b423da5bdc1d72a216f0713.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դոնեցկ, լրագրող, զոհ, անօդաչու թռչող սարք (աթս), ուկրաինա, ռուսաստան
դոնեցկ, լրագրող, զոհ, անօդաչու թռչող սարք (աթս), ուկրաինա, ռուսաստան
«Իզվեստիայի» լրագրողը զոհվել է, «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցները` վիրավորվել ԱԹՍ–ի հարվածից
22:44 04.01.2025 (Թարմացված է: 23:07 04.01.2025) ՌԻԱ Նովոստիի թղթակիցը ուղեղի ցնցում և դեմքի քերծվածքներ է ստացել։
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. «Իզվեստիայի» անկախ թղթակից Ալեքսանդր Մարտեմյանովը զոհվել է, երբ ուկրաինական FPV անօդաչու թռչող սարքը հարվածել է քաղաքացիական մեքենային Դոնեցկ-Գորլովկա մայրուղու վրա, վիրավորվել են «ՌԻԱ Նովոստիի» 2 լրագրողները և այլ լրատվամիջոցների չորս աշխատակիցներ։ Այս մասին հայտնում է
ՌԻԱ Նովոստին։ Ինչպես հայտնում է գործակալության թղթակիցը արտակարգ դեպքի վայրից, ուկրաինական զորքերը դիտավորյալ հարվածել են շփման գծից հեռու գտնվող քաղաքացիական մեքենային։
«Գորլովկայում հրետակոծության հետևանքները նկարահանելուց հետո մենք վերադառնում էինք Դոնեցկ։ Մայրուղու վրա մեր մեքենային հարվածեց կամիկաձե անօդաչու թռչող սարքը», - պատմել է ՌԻԱ Նովոստիի թղթակից Մաքսիմ Ռոմանենկոն:
Լրագրողի խոսքով՝ հարվածի արդյունքում նա ուղեղի ցնցում է ստացել, իսկ դեմքին` քերծվածքներ։
«ՌԻԱ Նովոստիի» երկրորդ լրագրող Միխայիլ Կևխիևը նույնպես վիրավորվել է ԴԺՀ-ում ուկրաինական զինված ուժերի կողմից քաղաքացիական մեքենայի վրա հարձակման հետևանքով։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։