https://arm.sputniknews.ru/20250103/hvovik-aghazarjany-kusakcutjun-e-himnel-hajtni-e-himnadir-hamagumari-ory-84495934.html
Հովիկ Աղազարյանը հայտնել է իր հիմնած կուսակցության անունն ու հիմնադիր համագումարի օրը
Հովիկ Աղազարյանը հայտնել է իր հիմնած կուսակցության անունն ու հիմնադիր համագումարի օրը
Sputnik Արմենիա
Մինչև 2025–ի հունվարի 16–ն ավարտին կհասցնեն կուսակցության կանոնադրության և ծրագրի նախագծերի պատրաստման աշխատանքները։ 03.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-03T14:28+0400
2025-01-03T14:28+0400
2025-01-08T23:52+0400
հովիկ աղազարյան
կուսակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/04/83635047_0:11:1000:574_1920x0_80_0_0_7af6e013110b1a385570118161dc2da0.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հեռացված ՀՀ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը կուսակցություն է հիմնել, որը կոչվում է «Միասնական ազգային սահմանադրական կուսակցություն։ Այս մասին նա հայտնել է «Ֆեյսբուք» սոցցանցի իր էջում։Ավելի վաղ նա հայտարարել էր, որ կուսակցություն է հիմնում, որը կոչվելու է «Միացյալ ազգային սոցիալիստական կուսակցություն» (ՄԱՍԿ)։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրան միացել է նաև ՔՊ խմբակցությունից հեռացված Հակոբ Ասլանյանը։Հովիկ Աղազարյանը այսօր հայտնել է, որ կուսակցության անվան հետ կապված որոշումը կայացվել է կուսակցության հիմնադրման նախաձեռնող խմբի ընդլայնված նիստում, որը կայացել է 2024թ–ի դեկտեմբերի 30–ին։Աղազարյանը հայտնել է, որ որոշվել է մինչև 2025–ի հունվարի 16–ն ավարտին հասցնել կուսակցության կանոնադրության և ծրագրի նախագծերի պատրաստման աշխատանքները։Կուսակցության հիմնադիր համագումարը կհրավիրվի փետրվարի 8–ին։Նշենք, որ պատգամավորը դեկտեմբերի 3-ին հեռացվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, իսկ հաջորդ օրը հայտարարեց, որ դուրս է գալիս նաև ՔՊ խմբակցությունից։Հիշեցնենք, որ Հովիկ Աղազարյանը դեկտեմբերի 2-ին մերժեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` մանդատը վայր դնելու խնդրանքը։ Մինչ այդ հայտնի էր դարձել, որ Աղազարյանին մեկ այլ գործով կանչել են հարցաքննության, և քննիչն առգրավել է Աղազարյանի հեռախոսը։ Պատգամավորը դեկտեմբերի 4-ին հայտնեց` քննիչի մոտ գտնվող իր հեռախոսի բազմաթիվ նյութեր, նամակներ հայտնվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ` չնայած իրավապահները հավաստիացրել են, որ ծանոթանալու են միայն գործին առնչվող նյութերին։Փաշինյանը նույն օրը հայտարարեց, թե պատգամավորի բջջայինի մեջ այնպիսի տեղեկություններ կան, որոնք պետական անվտանգության սպառնալիքներ են պարունակում, այդ թվում` հակահետախուզական։Դեկտեմբերի 10–ին հայտնի դարձավ, որ Աղազարյանի փաստաբանը դիմել է դատախազություն՝ պարզելու, թե ինչպես են նրա անձնական տվյալները հայտնվել երրորդ անձանց մոտ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/04/83635047_112:0:1000:666_1920x0_80_0_0_c956c45dec2129628449cb4d75d945f9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հովիկ աղազարյան, կուսակցություն
հովիկ աղազարյան, կուսակցություն
Հովիկ Աղազարյանը հայտնել է իր հիմնած կուսակցության անունն ու հիմնադիր համագումարի օրը
14:28 03.01.2025 (Թարմացված է: 23:52 08.01.2025) Մինչև 2025–ի հունվարի 16–ն ավարտին կհասցնեն կուսակցության կանոնադրության և ծրագրի նախագծերի պատրաստման աշխատանքները։
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հեռացված ՀՀ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը կուսակցություն է հիմնել, որը կոչվում է «Միասնական ազգային սահմանադրական կուսակցություն։ Այս մասին նա հայտնել է «Ֆեյսբուք» սոցցանցի իր էջում։
Ավելի վաղ նա
հայտարարել էր, որ կուսակցություն է հիմնում, որը կոչվելու է «Միացյալ ազգային սոցիալիստական կուսակցություն» (ՄԱՍԿ)։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրան միացել է նաև ՔՊ խմբակցությունից հեռացված Հակոբ Ասլանյանը։
Հովիկ Աղազարյանը այսօր հայտնել է, որ կուսակցության անվան հետ կապված որոշումը կայացվել է կուսակցության հիմնադրման նախաձեռնող խմբի ընդլայնված նիստում, որը կայացել է 2024թ–ի դեկտեմբերի 30–ին։
Աղազարյանը հայտնել է, որ որոշվել է մինչև 2025–ի հունվարի 16–ն ավարտին հասցնել կուսակցության կանոնադրության և ծրագրի նախագծերի պատրաստման աշխատանքները։
Կուսակցության հիմնադիր համագումարը կհրավիրվի փետրվարի 8–ին։
Նշենք, որ պատգամավորը դեկտեմբերի 3-ին
հեռացվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, իսկ հաջորդ օրը
հայտարարեց, որ դուրս է գալիս նաև ՔՊ խմբակցությունից։
Հիշեցնենք, որ Հովիկ Աղազարյանը դեկտեմբերի 2-ին
մերժեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` մանդատը վայր դնելու խնդրանքը։ Մինչ այդ հայտնի էր դարձել, որ Աղազարյանին մեկ այլ գործով կանչել են հարցաքննության, և քննիչն առգրավել է Աղազարյանի հեռախոսը։ Պատգամավորը դեկտեմբերի 4-ին հայտնեց` քննիչի մոտ գտնվող իր հեռախոսի բազմաթիվ
նյութեր, նամակներ հայտնվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ` չնայած իրավապահները հավաստիացրել են, որ ծանոթանալու են միայն գործին առնչվող նյութերին։
Փաշինյանը նույն օրը
հայտարարեց, թե պատգամավորի բջջայինի մեջ այնպիսի տեղեկություններ կան, որոնք պետական անվտանգության սպառնալիքներ են պարունակում, այդ թվում` հակահետախուզական։
Դեկտեմբերի 10–ին հայտնի դարձավ, որ Աղազարյանի փաստաբանը
դիմել է դատախազություն՝ պարզելու, թե ինչպես են նրա անձնական տվյալները հայտնվել երրորդ անձանց մոտ։