https://arm.sputniknews.ru/20241210/hvovik-aghazarjani-pastabany-dimel-e-datakhazutjun-83802434.html
Հովիկ Աղազարյանի փաստաբանը դիմել է դատախազություն
Հովիկ Աղազարյանի փաստաբանը դիմել է դատախազություն
Sputnik Արմենիա
Պատգամավորն ակնկալում է, որ իրավական գործընթաց է սկսվելու։ 10.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-10T14:18+0400
2024-12-10T14:18+0400
2024-12-10T16:15+0400
հովիկ աղազարյան
հհ դատախազություն
փաստաբան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/02/28521466_0:0:1600:901_1920x0_80_0_0_3f440cb8c412daf46b0c6899e9f40478.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի փաստաբանը դիմել է դատախազություն՝ պարզելու, թե ինչպես են իր անձնական տվյալները հայտնվել երրորդ անձանց մոտ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Աղազարյանը։Դեկտեմբերի 4-ին Հովիկ Աղազարյանը հայտնել էր, որ քրեական գործի շրջանակում քննիչի մոտ գտնվող իր հեռախոսի բազմաթիվ նյութեր, նամակներ հայտնվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ` չնայած իրավապահները հավաստիացրել էին՝ ծանոթանալու են միայն գործին առնչվող նյութերին։ Նիկոլ Փաշինյանն էլ ԱԺ-ում հայտարարել էր, թե իրավապահ համակարգը պատգամավորի հեռախոսն առգրավելուց հետո բախվել է այնպիսի տեղեկությունների, որոնք պետական անվտանգության սպառնալիքներ են պարունակում՝ այդ թվում հակահետախուզական։ Վստահեցրել էր՝ քննչականն էլ իր գործառույթների շրջանակում պարտավոր էր կատարել աշխատանք, այդ թվում՝ հեռախոսի պարունակությունը պարտավոր էր զեկուցել իր վերադասին՝ ի դեմս ՀՀ վարչապետի։Հիշեցնենք, որ Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՀ դատախազությունից դեկտեմբերի 9-ին հայտնել էին, որ Հովիկ Աղազարյանի կողմից պետական գաղտնիք պարունակող արտահոսքեր կազմակերպելու հրապարակումը դատախազությունն ուղարկել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/02/28521466_132:0:1555:1067_1920x0_80_0_0_2a17be801412bec84dd939d15793d3af.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հովիկ աղազարյան, հհ դատախազություն, փաստաբան
հովիկ աղազարյան, հհ դատախազություն, փաստաբան
Հովիկ Աղազարյանի փաստաբանը դիմել է դատախազություն
14:18 10.12.2024 (Թարմացված է: 16:15 10.12.2024) Պատգամավորն ակնկալում է, որ իրավական գործընթաց է սկսվելու։
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի փաստաբանը դիմել է դատախազություն՝ պարզելու, թե ինչպես են իր անձնական տվյալները հայտնվել երրորդ անձանց մոտ։ Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեց Աղազարյանը։
Դեկտեմբերի 4-ին Հովիկ Աղազարյանը հայտնել էր, որ քրեական գործի շրջանակում քննիչի մոտ գտնվող իր հեռախոսի բազմաթիվ
նյութեր, նամակներ հայտնվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ` չնայած իրավապահները հավաստիացրել էին՝ ծանոթանալու են միայն գործին առնչվող նյութերին։ Նիկոլ Փաշինյանն էլ ԱԺ-ում հայտարարել էր, թե իրավապահ համակարգը պատգամավորի հեռախոսն առգրավելուց հետո բախվել է այնպիսի տեղեկությունների, որոնք պետական անվտանգության սպառնալիքներ են պարունակում՝ այդ թվում հակահետախուզական։ Վստահեցրել էր՝ քննչականն էլ իր գործառույթների շրջանակում պարտավոր էր կատարել աշխատանք, այդ թվում՝ հեռախոսի պարունակությունը պարտավոր էր զեկուցել իր վերադասին՝ ի դեմս ՀՀ վարչապետի։
«Փաստաբանս իմ խնդրանքով դիմել է դատախազություն, որպեսզի իրավական գործընթաց սկսեն՝ հասկանալու, թե ինչպես է հակակոռուպցիոն կոմիտեից իմ անձնական տվյալները հայտնվել այլ անձանց մոտ»,- նշեց պատգամավորը։
Հիշեցնենք, որ
Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՀ դատախազությունից դեկտեմբերի 9-ին հայտնել էին, որ Հովիկ Աղազարյանի կողմից պետական գաղտնիք պարունակող արտահոսքեր կազմակերպելու հրապարակումը դատախազությունն ուղարկել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։