00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Тайны восстания декабристов
15:04
24 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Как декабристы отнеслись к приходу Николая I к власти
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

2024–ի աղմկահարույց պաշտոնանկությունները. Փաշինյանի քայլերն ու նպատակը

© Photo : Screenshot / press office of the Government of ArmeniaՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 01.01.2025
Նիկոլ Փաշինյան
Բաժանորդագրվել
Հայաստանի վարչապետը պատրաստվում է առաջիկա ընտրություններին, սակայն նրա վարկանիշի անկման ֆոնին իշխանական վերնախավի ներսում սրվում է կլանային պայքարը։
ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի – Sputnik. 2024 թվականը Հայաստանում աչքի ընկավ երկրի ղեկավարության բազմաթիվ ու աղմկահարույց պաշտոնանկություններով և «Քաղաքացիական պայմանագրի» ներկուսակցական կոշտ պայքարը ցուցադրող հաղորդագրություններով։ Sputnik Արմենիան «հավաքել է» ամենանշանակալի հրաժարականները՝ իշխանության վերին էշելոններում տիրող իրավիճակի մասին զրուցելով քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ։

Վահան Քերոբյան

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հրաժարական տվեց 2024 թվականի փետրվարին՝ ինտենսիվ այգիների հիմնման գործում պետության աջակցության ծրագրին հատկացված միջոցների հափշտակության հետ կապված քրեական գործի ֆոնին։
Քրեական գործ հարուցվեց նախ նախարարության աշխատակիցների, իսկ հետո՝ նաև հենց Քերոբյանի նկատմամբ։
Այս գործում ներգրավված էր նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը: Ավելի ուշ քրեական հետապնդումը 8 մեղադրյալներից 6-ի նկատմամբ դադարեցվեց «գործուն զղջման հիմքով»։ Քերոբյանն ու «Synergy» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը չեն ընդունում իրենց մեղքը։

Գրիգոր Մինասյան

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հրաժարականի դիմում ներկայացրեց, երբ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների մի մասը նրա պաշտոնանկության համար ստորագրահավաք սկսեց:
Լրատվամիջոցները գրում էին, որ Մինասյանի՝ արդարադատության նախարար նշանակվելն իշխող խմբակցությունում հենց սկզբից տարաձայնություններ է առաջացրել, քանի որ նա Միքայել Մինասյանի՝ Վատիկանում նախկին դեսպանի և Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսայի եղբայրն է:
Մինասյանի պաշտոնանկությունից օրեր առաջ Փաշինյանը պաշտոնից ազատել էր ընդամենը մեկ ամիս առաջ նախարարի տեղակալ Սիրվարդ Գևորգյանին:
Նրա նշանակումը (իսկ Գևորգյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դստեր համակուրսեցին է) բուռն քննարկումներ ու դժգոհություններ էր առաջացրել ՔՊ-ում, ինչը, հնարավոր է, Մինասյանի հրաժարականը կանխորոշող վերջին «կաթիլն» էր։

Հրաժարականներ Փաշինյանի SMS-ներից հետո

Հանրային մեծ աղմուկ բարձրացրեց մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականները վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեսենջերից ուղարկված հաղորդագրություններից հետո:
Իրենց պաշտոններից հրաժարվեցին Հակակոռուպցիոն կոմիտեի և Բարձրագույն դատական խորհրդի ղեկավարներ Սասուն Խաչատրյանն ու Կարեն Անդրեասյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Պետական եկամուտների կոմիտեի և Քննչական կոմիտեի նախագահներ Ռուստամ Բադասյանը և Արգիշտի Քյարամյանը, ինչպես նաև ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը:
Մինչ այդ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ քննադատել էր իրավապահ մարմինների և դատաիրավական համակարգի աշխատանքը:
Հաշվի առնելով իշխանության ճյուղերի ձևական բաժանումն ու անկախությունը` հասարակության շրջանում առանձնահատուկ քննադատության արժանացավ Բարձրագույն դատական խորհրդի ղեկավարին ներկայացված՝ պաշտոնը լքելու փաշինյանական պահանջը։

Նարեկ Զեյնալյան

Շուտով պարզվեց, որ նմանատիպ SMS-ներ են ստացել նաև ՔՊ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանն ու Հովիկ Աղազարյանը:
Զեյնալյանի հեռանալու պատճառը հոկտեմբերի 15-ին խորհրդարանում տեղի ունեցած սկանդալային լսումներն էին, որոնց ժամանակ ՔԿ–ի՝ այժմ արդեն նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանի և ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջև լեզվակռիվ սկսվեց: Քյարամյանը մի շարք տհաճ արտահայտություններ արեց, որոնք դուր չեկան իշխանամետ պատգամավորներին, այդ թվում՝ Զեյնալյանին։
Արդյունքում խորհրդարանականը հրաժարականի դիմում գրեց՝ չբացատրելով պատճառները և պնդելով, որ որոշումը կայացրել է իր նախաձեռնությամբ։ Ավելի ուշ Փաշինյանը հայտնեց, որ հենց ինքն է Զեյնալյանին խնդրել վայր դնել պատգամավորական լիազորությունները:

Հովիկ Աղազարյան

Փաշինյանը խնդրել կամ պահանջել էր, որ մանդատը վայր դնի նաև Հովիկ Աղազարյանը, բայց այս դեպքում սցենարն այլ կերպ զարգացավ։ Երկար խորհելուց հետո Աղազարյանը հայտարարեց, որ մանդատը վայր չի դնի։
Նրան հեռացրին կուսակցությունից, պատգամավորը հայտարարեց, որ լքում է նաև խմբակցությունը, իսկ վարչապետը հայտարարեց, որ օգտագործելով օրենքով նախատեսված բոլոր մեխանիզմները՝ Աղազարյանին պետք է զրկել պատգամավորական մանդատից։
Դրանից անմիջապես հետո նախաձեռնվեցին քրեական վարույթներ, սկսեցին հանրայնացվել պատգամավորի անձնական նամակագրությունը, և նրան մեղադրեցին պետական գաղտնիքների «արտահոսքի» մեջ։
Աղազարյանի փաստաբանը հայտարարեց, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հունվարի 20-ին մտադիր է խորհրդարանում հանդես գալ իր վստահորդին անձեռնմխելիությունից զրկելու առաջարկով:
Այս ֆոնին պատգամավորի որդին՝ Հովսեփ Աղազարյանը, դիմում գրեց էկոնոմիկայի նախարարությունում իր զբաղեցրած պաշտոնից հեռանալու մասին։

Հակոբ Ասլանյան

Աղազարյանի պատմությունն այսքանով չսահմանափակվեց։ Գործընկերոջը փորձեց աջակցել կուսակից Հակոբ Ասլանյանը, որը նախ հայտարարեց խմբակցությանն իր անդամակցությունը սառեցնելու մասին, բայց նույն օրը փոշմանեց։
Հայտնի դարձավ, որ կուսակցությանն ուղղված ներողության տեքստը նրան է փոխանցել Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Բայց ՔՊ–ն նրան չներեց, արդյունքում Ասլանյանին հեռացրին խմբակցությունից։

Անդրանիկ Քոչարյան

2024 թվականին սկանդալների կիզակետում և լրագրողների ուշադրության կենտրոնում էր նաև ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Ըստ ԶԼՄ-ների` վերջին շրջանում նա Փաշինյանին բողոքել է «երիտասարդ» կուսակցականներից` նրանց մեղադրելով թմրանյութերի հետ կապ ունենալու հետ: Վերջիններս ի պատասխան ցանկացել են նրան պաշտոնանկ անել։
Ու թեև նա առայժմ պահպանում է պաշտոնը, բայց «հին գվարդիայի» ներկայացուցիչ Քոչարյանի կուսակցական ապագան հարցականի տակ է մնում։
Բացի այդ, ավարտվել է 44-օրյա պատերազմի հանգամանքների «հետաքննությունը». խորհրդարանական հանձնաժողովը գլխավորում էր հենց Քոչարյանը։ Իրականում ֆիկտիվ գործընթացը (իշխանություններն ընդամենը գնահատում էին սեփական գործողությունները) ավելացնում էր Քոչարյանի «քաղաքական կշիռը», որը նա այժմ կորցրել է։

Ինչի՞ հետ են կապված պաշտոնանկությունները

Վահան Քերոբյանին և Գրիգոր Մինասյանին առնչվող դեպքերը, քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի կարծիքով, կապված են Փաշինյանի կողմից իշխանությունն առավելագույնս կոնսոլիդացնելու փորձի հետ։ Վարչապետը փորձում է իր շուրջը պահել միայն իր քաղաքական թիմի անդամներին կամ վստահելի մերձավոր շրջապատին։
«Թավշյա հեղափոխությունից» հետո առաջին շրջանում պետական կառավարման համակարգի կայունությունը պահպանելու համար Փաշինյանին բարձրագույն պաշտոններում պրոֆեսիոնալներ էին պետք, և նրանց քաղաքական «անցյալը» կարևոր չէր: Բայց չափորոշիչներն աստիճանաբար փոխվեցին, ավելի կարևոր դարձավ անձնական նվիրվածությունը, քան պրոֆեսիոնալիզմը։
«Պրոֆեսիոնալները սկսեցին իրենց տեղը զիջել նրանց, ովքեր մինչև ուղնուծուծը նվիրված են Փաշինյանին։ Մնացած արժանիքները կարևոր չեն։ Հիմա մենք հիմնականում հենց այդպիսի կառավարություն ենք տեսնում», - Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հակոբյանը։
Ինչ վերաբերում է SMS-ազատումներին, ապա քաղտեխնոլոգը դրանք կապում է խորհրդարանական առաջիկա ընտրությունների հետ։
«Փաշինյանը 2018-ից խոստանում էր նախկին իշխանությունների «կուլակաթափություն», թալանվածի վերադարձ, և նրա ընտրազանգվածի մի մասն այդ ասվածից ինչ-որ բան ակնկալում էր։ Բայց մարդկանց սպասելիքները չարդարացան, և հիմա եկող ընտրությունների ֆոնին Փաշինյանը որոշել է «մեղավորներ» գտնել», - նշեց քաղտեխնոլոգը։
Վարչապետն ուժայիններին փաստացի մեղադրեց սաբոտաժի մեջ՝ իբր ձախողման համար միայն նրանք են մեղավոր։ Հիմա, ըստ Հակոբյանի, ուժայինների փոփոխությունից հետո Փաշինյանը նախընտրական գործընթացի շրջանակում օգտագործում է նախկին «ռեպերտուարը»։
Անդրադառնալով SMS-ի միջոցով աշխատանքից ազատելու թեմային` Հակոբյանը նշեց, որ բացի բուն կառավարման համակարգից, նման մոտեցումը բացասաբար է բնութագրում հեռացած ուժայիններին, որոնք կուլ տվեցին վարչապետի հասցրած անձնական վիրավորանքը։
Աղազարյանի դեպքում, հնարավոր է, «կարմիր գիծ» դարձավ մանդատը վայր դնելու պահանջը հենց SMS-ով հայտնելը։
«Մյուս կողմից Փաշինյանը փորձում է հանրությանը ներկայանալ նոր իմիջով։ Նա «խեղճ Նիկոլի» (որի ամբողջ աշխատանքը սաբոտաժ է անում շրջապատը) ամպլուան փոխում է, իրավիճակը վերահսկող ուժեղ առաջնորդի իմիջով։ Բայց նրա շրջապատում այդ մասով կասկածողներ կան»,– ասաց քաղտեխնոլոգը։
Նման կասկածների ապացույցը, ըստ Հակոբյանի, իշխանության ներսում սրված կլանային պայքարն է։ Հիմնականում այն ընթանում է կուլիսներում, բայց ժամանակ առ ժամանակ դրսևորվում է նաև հրապարակավ։
Փաշինյանի անձնական վարկանիշի և ազդեցության անկումը թիմակիցների մոտ կասկածներ է առաջացրել, որ նա կկարողանա կատարել տրված խոստումները ինչպես երկրի ներսում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս:
«Նրա թիմակիցներից շատերը, մասնավորապես գործարար վերնախավի ներկայացուցիչները և օլիգարխները մեծ հույսեր էին կապում, որ իրենց հնարավորությունները կմեծացնեն, բայց հիասթափվեցին։ Հաշվի առնելով վարչապետի ազդեցության թուլացումը՝ հնարավոր է` նրանք ինքնուրույն քայլեր ու դեմարշներ անեն», - նշեց քաղտեխնոլոգը։
Մեր զրուցակցի գնահատմամբ` իշխանության ներսում ընդհանուր առմամբ ռեսուրսների վերաբաշխման փորձ է արվում։ Որոշ խմբավորումներ պայքարում են ուժային ռեսուրսների ավելացման նպատակով, ոմանք՝ քաղաքական, մյուսները` տնտեսական լծակների համար։ Ձեռնարկվում են նաև արտաքին գործունեության ինքնագլուխ փորձեր։
Այս ամենը, ըստ Հակոբյանի, տանելու է քաղաքական իշխանության ուղղահայացի հետագա թուլացման, ներքին ընդդիմության ձևավորման և իշխանության ներսում պայքարի սրման։
Լրահոս
0