00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Փաշինյանն ակտիվորեն զբաղված է պատմությունը կեղծելով.Սուրենյանց
09:07
5 ր
Դավիթ Խաժակյան
Փաշինյանի հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը.Խաժակյան
09:13
4 ր
Դավիթ Մարգարյան
Նախադրյալներ կան կասկածելու, որ Ավինյանը տեղյակ է եղել տոմսի գնի մասին.Մարգարյան
09:18
5 ր
Ուղիղ եթեր
09:24
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:47
8 ր
Աբովյան time
On air
18:54
39 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հանուն ընկերոջ. Հակոբ Ասլանյանը 1 ամսով կասեցնում է ՔՊ խմբակցությանն իր մասնակցությունը

© Sputnik / Asatur YesayantsՀակոբ Ասլանյան
Հակոբ Ասլանյան - Sputnik Արմենիա, 1920, 11.12.2024
Բաժանորդագրվել
ՔՊ պատգամավորը նշել է, թե որ դեպքում կդադարեցնի իր համագործակցությունը համանուն խմբակցության հետ։
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանը մեկ ամսով կասեցնում է իր մասնակցությունը ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը։ Այս մասին նաասել է Factor TV–ի եթերում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հովիկ Աղազարյանը չէր ընդունել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` մանդատը վայր դնելու խնդրանքը, որից հետո քննիչն առգրավել էր Աղզարյանի հեռախոսը և դրա պարունակությունը ներկայացրել Փաշինյանին։ Վարչապետը հայտարարել էր, թե պատգամավորի բջջայինի մեջայնպիսի տեղեկություններ են եղել, որոնք պետական անվտանգության սպառնալիքներ են պարունակում, այդ թվում` հակահետախուզական։
Հակոբ Ասլանյանը նշել է, որ հանգամանքների բերումով դեկտեմբերի 3–ին ծանոթացել է Աղազարյանի անձնական կյանքին վերաբերող տեղեկատվությանը։

«Ցանկացած այլդեպքում ես դա չէի անի, սակայն քանի որ հարցը վերաբերում է իմ ընկերոջը, ես ստիպված էի դա անել իմ ներքին համոզմունքն ամրապնդելու համար։ Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ես այնտեղ չգտա մի բան, որի համար ես կամաչեի իմ ընկերոջ փոխարեն»,– հայտարարել է նա։

Ասլանյանը նաև տեղեկացրել է, որ դեկտեմբերի 7–ին Հովիկ Աղազարյանի, նրա որդիների և իր մասնակցությամբ հանդիպում է եղել իրենց թիմի բարձրաստիճան մի պաշտոնյայի` իրավական համակարգի ներկայացուցչի հետ։ Այդ ժամանակ Աղազարյանը խնդրել է, որ իր որդիներին ցույց տան այն նամակագրությունը, որը ներկայացվել է ՔՊ խմբակցությանը, և եթե այնտեղ որդիներն արտառոց բան գտնեն, ապա մանդատը վայր կդնի։ Որդիներն ասել են, որ ոչ մի տարօրինակ բան չտեսան բջջայինի պարունակության մեջ։
«Այդ իսկ պատճառով ես մեկ ամսով կասեցնում եմ իմ մասնակցությունը ՔՊ խմբակցությանը և դիմում եմ մեր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին` ձևավորել խմբակցության անդամներից բաղկացած պատգամավորական խումբ, որի առջև Աղազարյանը կտա պարզաբանումներ։ Եթե խմբի անդամներին չհաջողվի համոզել ինձ` փոխելու Աղազարյանի մասին ձևավորված կարծիքս, ապա իմ հետագա համագործակցությունը ՔՊ խմբակցության հետ դառնում է անհնարին և հարցականի տակ է դրվում հետագա համագործակցությունը»,– հայտարարեց Ասլանյանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին Հովիկ Աղազարյանը հայտնել էր, որ քրեական գործի շրջանակում քննիչի մոտ գտնվող իր հեռախոսի բազմաթիվ նյութեր, նամակներ հայտնվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ` չնայած իրավապահները հավաստիացրել էին՝ ծանոթանալու են միայն գործին առնչվող նյութերին։ Դեկտեմբերի 10–ին Աղազարյանի փաստաբանը դիմել է դատախազություն՝ պարզելու, թե ինչպես են նրա անձնական տվյալները հայտնվել երրորդ անձանց մոտ։
Հավելենք, որ Հովիկ Աղազարյանի կողմից պետական գաղտնիք պարունակող արտահոսքեր կազմակերպելու հրապարակումը դատախազությունն ուղարկել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։
Լրահոս
0