https://arm.sputniknews.ru/20241211/hakvob-aslanjany-pvoshmanel-e-nran-ajd-harcum-ognel-e-bta-nakharary-83846756.html
Սկանդալ ՔՊ–ում. Հակոբ Ասլանյանը փոշմանել է, նրան այդ հարցում «օգնել է» ԲՏԱ նախարարը
Սկանդալ ՔՊ–ում. Հակոբ Ասլանյանը փոշմանել է, նրան այդ հարցում «օգնել է» ԲՏԱ նախարարը
Sputnik Արմենիա
ՔՊ–ական պատգամավորը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ՔՊ խմբակցությունը լքելու մտադրությունը փոխելու մասին տեքստը, բայց չի նկատել, որ հրապարակում է իր և ԲՏԱ... 11.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-11T18:49+0400
2024-12-11T18:49+0400
2024-12-11T19:12+0400
հակոբ ասլանյան
պատգամավոր
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
մխիթար հայրապետյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1246/38/12463848_0:0:1134:637_1920x0_80_0_0_6fde7ef1cf55e8e84c188aa54db590d8.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանը, որն այսօր հայտնել էր, թե մեկ ամսով կասեցնում է իր մասնակցությունը ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը, «Ֆեյսբուքում» միանգամից մի քանի գրառումով «փոշմանել է»։Ասլանյանը սկզբում իր էջում հրապարակել է ՔՊ խմբակցությունը լքելու իր մտադրությունը փոխելու մասին տեքստ, բայց ամենայն հավանականությամբ չի նկատել, որ հրապարակում է իր և ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի խոսակցության «սքրինը»։ Դրանից հետո Ասլանյանը ևս 4 անգամ հրապարակել է նույն «սքրինը», բայց արդեն առանց Մխիթար Հայրապետյանի։Նա նույն սքրինը տարածել է նաև ֆեյսբուքի «սթորի» բաժնում։Եվ մինչ ԶԼՄ–ների ներկայացուցիչներն ու սոցցանցերի օգտատերերը կփորձեին հասկանալ` ինչ է կատարվում Ասլանյանի էջում, պարզաբանում տարածեց ԲՏԱ խոսնակ Կարինե Տերտերյանը։Հիշեցնենք` ՀՀ ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանը հայտարարել էր, որ մեկ ամսով կասեցնում է իր մասնակցությունը ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը հանուն իր ընկերոջ` նախկին ՔՊ–ական Հովիկ Աղազարյանի։Դեկտեմբերի 4-ին Հովիկ Աղազարյանը հայտնել էր, որ քրեական գործի շրջանակում քննիչի մոտ գտնվող իր հեռախոսի բազմաթիվ նյութեր, նամակներ հայտնվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ` չնայած իրավապահները հավաստիացրել էին՝ ծանոթանալու են միայն գործին առնչվող նյութերին։ Դեկտեմբերի 10–ին Աղազարյանի փաստաբանը դիմել է դատախազություն՝ պարզելու, թե ինչպես են նրա անձնական տվյալները հայտնվել երրորդ անձանց մոտ։ Աղազարյանի կողմից պետական գաղտնիք պարունակող արտահոսքեր կազմակերպելու հրապարակումը դատախազությունն ուղարկել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1246/38/12463848_0:0:1132:849_1920x0_80_0_0_80990cb06c182f73f1955343ea9f6802.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հակոբ ասլանյան, պատգամավոր, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, մխիթար հայրապետյան
հակոբ ասլանյան, պատգամավոր, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, մխիթար հայրապետյան
Սկանդալ ՔՊ–ում. Հակոբ Ասլանյանը փոշմանել է, նրան այդ հարցում «օգնել է» ԲՏԱ նախարարը
18:49 11.12.2024 (Թարմացված է: 19:12 11.12.2024) ՔՊ–ական պատգամավորը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ՔՊ խմբակցությունը լքելու մտադրությունը փոխելու մասին տեքստը, բայց չի նկատել, որ հրապարակում է իր և ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի խոսակցության «սքրինը»։
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանը, որն այսօր հայտնել էր, թե
մեկ ամսով կասեցնում է իր մասնակցությունը ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը, «
Ֆեյսբուքում» միանգամից մի քանի գրառումով «փոշմանել է»։
Ասլանյանը սկզբում իր էջում հրապարակել է ՔՊ խմբակցությունը լքելու իր մտադրությունը փոխելու մասին տեքստ, բայց ամենայն հավանականությամբ չի նկատել, որ հրապարակում է իր և ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի խոսակցության «սքրինը»։ Դրանից հետո Ասլանյանը ևս 4 անգամ հրապարակել է նույն «սքրինը», բայց արդեն առանց Մխիթար Հայրապետյանի։Նա նույն սքրինը տարածել է նաև ֆեյսբուքի «սթորի» բաժնում։
Եվ մինչ ԶԼՄ–ների ներկայացուցիչներն ու սոցցանցերի օգտատերերը կփորձեին հասկանալ` ինչ է կատարվում Ասլանյանի էջում,
պարզաբանում տարածեց ԲՏԱ խոսնակ Կարինե Տերտերյանը։
«Պատգամավոր Հակոբ Ասլանյանը ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի դպրոցական ուսուցիչն է եղել, 2016 թվականին ՔՊ-ին անդամագրվել է նախարարի միջոցով։ Ասլանյանն այսօր խորհրդակցել է նախարարի հետ և խնդրել իրեն օգնել իր հայտարարության տեքստի հետ կապված»,–գրել է հայրապետյանւ խոսնակը։
Հիշեցնենք` ՀՀ ԱԺ պատգամավոր
Հակոբ Ասլանյանը հայտարարել էր, որ մեկ ամսով կասեցնում է իր մասնակցությունը ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը հանուն իր ընկերոջ` նախկին ՔՊ–ական Հովիկ Աղազարյանի։
Դեկտեմբերի 4-ին Հովիկ Աղազարյանը հայտնել էր, որ քրեական գործի շրջանակում քննիչի մոտ գտնվող իր հեռախոսի բազմաթիվ
նյութեր, նամակներ հայտնվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ` չնայած իրավապահները հավաստիացրել էին՝ ծանոթանալու են միայն գործին առնչվող նյութերին։ Դեկտեմբերի 10–ին Աղազարյանի փաստաբանը
դիմել է դատախազություն՝ պարզելու, թե ինչպես են նրա անձնական տվյալները հայտնվել երրորդ անձանց մոտ։ Աղազարյանի կողմից պետական գաղտնիք պարունակող արտահոսքեր կազմակերպելու հրապարակումը դատախազությունն ուղարկել է
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։