https://arm.sputniknews.ru/20241230/hetaqrqrvats-ajl-nakhkin-qp-akanner-el-kan-aghazarjany-ir-steghtsats-kusakcutjan-masin-84458759.html
Հետաքրքրված այլ նախկին ՔՊ-ականներ էլ կան. Աղազարյանը` իր ստեղծած կուսակցության մասին
Հետաքրքրված այլ նախկին ՔՊ-ականներ էլ կան. Աղազարյանը` իր ստեղծած կուսակցության մասին
Sputnik Արմենիա
ՔՊ–ից հեռացված պատգամավորը տպավորություն ունի, որ կարող է օգտակար լինել պետությանը։ 30.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-30T22:29+0400
2024-12-30T22:29+0400
2024-12-30T22:37+0400
հայաստան
կուսակցություն
հովիկ աղազարյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1761/30/17613062_0:0:1500:844_1920x0_80_0_0_0a53e32e82034f6ef2043b68c99df536.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Կան այլ նախկին ՔՊ-ականներ, որոնք հետաքրքրված են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հեռացված Հովիկ Աղազարյանի կողմից հիմնադրվող կուսակցությանը միանալով։ Պատգամավորն այդ մասին հայտարարեց 24news-ի եթերում։Ավելի վաղ նա հայտարարել էր, որ կուսակցություն է հիմնում, որը կոչվելու է «Միացյալ ազգային սոցիալիստական կուսակցություն» (ՄԱՍԿ)։ Այսօր նաև հայտնի դարձավ, որ նրան միացել է նաև ՔՊ խմբակցությունից հեռացված Հակոբ Ասլանյանը։Աղազարյանը նշեց, որ այսօր երեկոյան կուսակցության հիմնադրման հարցերով կայանալու է նախաձեռնող խմբի ընդլայնված նիստ։ Քննարկումների արդյունքում հավանաբար կուսակցության անվանման մեջ փոքրիկ փոփոխություն կարվի։Նրա խոսքով՝ բավականին շատ մարդիկ են միացել իրենց նախաձեռնությանը։ Ասում է՝ Ինչ վերաբերում է տեղեկություններին, որ հունվարի 20-ին ՀՀ գլխավոր դատախազը գալու է Ազգային ժողով՝ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու համար, ապա ՔՊ-ականը նշեց, որ ինքն ու փաստաբանը չգիտեն, թե պաշտպանության ինչ մարտավարություն ընտրեն, քանի որ չգիտեն, թե ինչով է դատախազը խորհրդարան գալու։Նշենք, որ պատգամավորը դեկտեմբերի 3-ին հեռացվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, իսկ հաջորդ օրը հայտարարեց, որ դուրս է գալիս նաև ՔՊ խմբակցությունից։Հիշեցնենք, որ Հովիկ Աղազարյանը դեկտեմբերի 2-ին մերժեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` մանդատը վայր դնելու խնդրանքը։ Մինչ այդ հայտնի էր դարձել, որ Աղազարյանին մեկ այլ գործով կանչել են հարցաքննության, և քննիչն առգրավել է Աղազարյանի հեռախոսը։ Պատգամավորը դեկտեմբերի 4-ին հայտնեց` քննիչի մոտ գտնվող իր հեռախոսի բազմաթիվ նյութեր, նամակներ հայտնվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ` չնայած իրավապահները հավաստիացրել են, որ ծանոթանալու են միայն գործին առնչվող նյութերին։Փաշինյանը նույն օրը հայտարարեց, թե պատգամավորի բջջայինի մեջ այնպիսի տեղեկություններ կան, որոնք պետական անվտանգության սպառնալիքներ են պարունակում, այդ թվում` հակահետախուզական։Դեկտեմբերի 10–ին հայտնի դարձավ, որ Աղազարյանի փաստաբանը դիմել է դատախազություն՝ պարզելու, թե ինչպես են նրա անձնական տվյալները հայտնվել երրորդ անձանց մոտ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1761/30/17613062_139:0:1472:1000_1920x0_80_0_0_e7ef254fc12c0b00eac8180bd1fedc8e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, կուսակցություն, հովիկ աղազարյան
հայաստան, կուսակցություն, հովիկ աղազարյան
Հետաքրքրված այլ նախկին ՔՊ-ականներ էլ կան. Աղազարյանը` իր ստեղծած կուսակցության մասին
22:29 30.12.2024 (Թարմացված է: 22:37 30.12.2024) ՔՊ–ից հեռացված պատգամավորը տպավորություն ունի, որ կարող է օգտակար լինել պետությանը։
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Կան այլ նախկին ՔՊ-ականներ, որոնք հետաքրքրված են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հեռացված Հովիկ Աղազարյանի կողմից հիմնադրվող կուսակցությանը միանալով։ Պատգամավորն այդ մասին հայտարարեց 24news-ի եթերում։
Ավելի վաղ նա
հայտարարել էր, որ կուսակցություն է հիմնում, որը կոչվելու է «Միացյալ ազգային սոցիալիստական կուսակցություն» (ՄԱՍԿ)։ Այսօր նաև հայտնի դարձավ, որ նրան միացել է նաև ՔՊ խմբակցությունից հեռացված Հակոբ Ասլանյանը։
Աղազարյանը նշեց, որ այսօր երեկոյան կուսակցության հիմնադրման հարցերով կայանալու է նախաձեռնող խմբի ընդլայնված նիստ։ Քննարկումների արդյունքում հավանաբար կուսակցության անվանման մեջ փոքրիկ փոփոխություն կարվի։
«Իմ մոտ կա այնպիսի տպավորություն, որ կարող եմ օգտակար լինել պետությանը, հայրենիքին, իմ գործունեությամբ նպաստեմ այն խնդիրների լուծմանը, որոնք ծառացած են իմ հայրենիքի առաջ, իսկ դա մենք՝ ես և իմ թիմակիցները, կարող ենք անել միայն այդ ճանապարհով»,- նշել է Աղազարյանը։
Նրա խոսքով՝ բավականին շատ մարդիկ են միացել իրենց նախաձեռնությանը։ Ասում է՝
Ինչ վերաբերում է տեղեկություններին, որ հունվարի 20-ին ՀՀ գլխավոր դատախազը գալու է Ազգային ժողով՝ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու համար, ապա ՔՊ-ականը նշեց, որ ինքն ու փաստաբանը չգիտեն, թե պաշտպանության ինչ մարտավարություն ընտրեն, քանի որ չգիտեն, թե ինչով է դատախազը խորհրդարան գալու։
Նշենք, որ պատգամավորը դեկտեմբերի 3-ին
հեռացվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, իսկ հաջորդ օրը
հայտարարեց, որ դուրս է գալիս նաև ՔՊ խմբակցությունից։
Հիշեցնենք, որ Հովիկ Աղազարյանը դեկտեմբերի 2-ին
մերժեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` մանդատը վայր դնելու խնդրանքը։ Մինչ այդ հայտնի էր դարձել, որ Աղազարյանին մեկ այլ գործով կանչել են հարցաքննության, և քննիչն առգրավել է Աղազարյանի հեռախոսը։ Պատգամավորը դեկտեմբերի 4-ին հայտնեց` քննիչի մոտ գտնվող իր հեռախոսի բազմաթիվ
նյութեր, նամակներ հայտնվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ` չնայած իրավապահները հավաստիացրել են, որ ծանոթանալու են միայն գործին առնչվող նյութերին։
Փաշինյանը նույն օրը
հայտարարեց, թե պատգամավորի բջջայինի մեջ այնպիսի տեղեկություններ կան, որոնք պետական անվտանգության սպառնալիքներ են պարունակում, այդ թվում` հակահետախուզական։
Դեկտեմբերի 10–ին հայտնի դարձավ, որ Աղազարյանի փաստաբանը
դիմել է դատախազություն՝ պարզելու, թե ինչպես են նրա անձնական տվյալները հայտնվել երրորդ անձանց մոտ։