00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Փաշինյանն ակտիվորեն զբաղված է պատմությունը կեղծելով.Սուրենյանց
09:07
5 ր
Դավիթ Խաժակյան
Փաշինյանի հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը.Խաժակյան
09:13
4 ր
Դավիթ Մարգարյան
Նախադրյալներ կան կասկածելու, որ Ավինյանը տեղյակ է եղել տոմսի գնի մասին.Մարգարյան
09:18
5 ր
Ուղիղ եթեր
09:24
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:15
39 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Արմեն Աշոտյան
Նախագահները մերժեցին նրա հրավերն ու ճիշտ արեցին․Աշոտյան
19:14
2 ր
Ամրամ Մակինյան
Հայրապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվում են․Մակինյան
19:17
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այրված տոնածառեր, քրիստոնյաների դեմ ճնշումներ և բողոքի ցույցեր. ի՞նչ է կատարվում Սիրիայում

© AP Photo / Hussein MallaՔրիստոնյա կինն աղոթում է
Քրիստոնյա կինն աղոթում է - Sputnik Արմենիա, 1920, 24.12.2024
Քրիստոնյա կինն աղոթում է
Բաժանորդագրվել
Սիրիայի քրիստոնյա համայնքը հայտնվել է շատ խոցելի վիճակում` չնայած նոր իշխանության հավաստիացումներին։
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի — Sputnik. Սիրիայի նոր իշխանությունը, որը վայելում է Թուրքիայի եռանդուն աջակցությունը, փորձում է աշխարհին ցույց տալ, որ «հանդուրժողական» է կրոնական և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների նկատմամբ, որոնց արդեն տրվել են «անվտանգության երաշխիքներ»: Ինչպես նշում են փորձագետները, Սիրիայի ներկայիս իշխանության որոշ դեմքեր բոլորի աչքի առաջ «կերպարանափոխվում են»՝ ներկայանալով որպես «աշխարհիկ» քաղաքական գործիչներ (ամենավառ օրինակը Աբու Մուհամմեդ ալ-Ջուլանին է, որը դեմքը ծածկած ջիհադիստից վերածվեց կոստյումով քաղաքական գործչի. խմբ):
Վերջին հարցազրույցներից մեկում ալ-Ջուլանին հայտարարել է, որ Սիրիան սպառնալիք չի ներկայացնում հարևանների կամ Արևմուտքի համար, իր խմբավորումը չի հարձակվում խաղաղ բնակիչների կամ քաղաքացիական շրջանների վրա, մեծապես աջակցում է էթնիկ և կրոնական բազմազանությանը:
Ավելին` գործող կառավարությունը քրիստոնեական գլխավոր տոներից մեկի նախաշեմին պաշտոնապես հայտարարել է, որ կաթոլիկ Սուրբ ծնունդը երկրում հանգստյան օր է լինելու, պետծառայողները չեն աշխատելու դեկտեմբերի 25-ին և 26-ին:
Իրանի քաղաքացիներին հորդորում են զերծ մնալ Սիրիա մեկնելուց
Ու թեև նոր վարչակազմը ձգտում է բոլորին համոզել, որ իրենց օրոք փոքրամասնություններին ոչինչ չի սպառնում, Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններն այլ բան են ասում:
Սոցցանցերի օգտատերերն ու որոշ կազմակերպություններ ահազանգում են, որ Բաշար Ասադի հեռանալուց հետո կրոնական փոքրամասնությունները հայտնվել են շատ խոցելի վիճակում:
Զինված ընդդիմությունն իր «իրական դեմքը» ցույց է տվել Հալեպ մտնելուն պես` տապալելով քաղաքի փողոցներից մեկում տեղադրված տոնածառը։
Ծննդյան տոնի խորհրդանիշների հետ «կռիվը» շարունակվել է Սիրիայի այլ հատվածներում: Նրանք տոնածառ են այրել նաև Համայում։
Տեղի քրիստոնյաներն այրված եղևնու տեղում խաչ են տեղադրել։
Սիրիացիներից շատերը զայրացել են ընդդիմություն գործողություններից։ Քրիստոնյաներն ու դրուզները դեկտեմբերի լույս 24-ի գիշերը ակցիա են անցկացրել Դամասկոսի Սախնայա արվարձանում` բողոքելով քրիստոնյաների հանդեպ հետապնդումներից, ինչպես նաև հիմնականում քրիստոնյաներով բնակեցված գյուղերում օտարերկրյա զինյալների (թուրքամետ կազմավորումների) ներկայությունից։
Թուրքիան ԱՄՆ-ի հետ միասին պլաններ է կազմելու Մերձավոր Արևելքի վերաբերյալ
Հատկանշական է, որ միջազգային գործակալությունները չեն լուսաբանում այս իրադարձությունները։
«Ինչո՞ւ «AFP»-ն, «Reuters»-ը և այլ լրատվական գործակալություններ հրաժարվեցին լուսաբանել նոր իսլամիստական ռեժիմի դեմ անցյալ գիշեր Դամասկոսում քրիստոնյաների բողոքի ցույցերը: Այս ռեժիմը վառեց տոնածառերը և արգելեց շատերին տոնել Սուրբ ծնունդը: Երբ լրատվական գործակալությունները Ծննդյան տոնի նախօրեին անտեսում են քրիստոնյաներին և դրա փոխարեն առաջնային են դարձնում «Ալ Քաիդայի» (ահաբեկչական կազմակերպություն, որն արգելված է ՌԴ-ում. խմբ.) նախկին անդամների տեսակետները, մենք բախվում ենք բարոյականության և արժեքների լուրջ ճգնաժամի։ Ինչ-որ բան այն չէ», - գրում է ռազմավարական քաղաքական հարցերով փորձագետ Ամջաթ Թահան։
Քար լռություն են պահպանում նաև «քրիստոնյա» Արևմուտքի առաջնորդները, որոնց թողտվությամբ տապալվեց Ասադի կառավարությունը։ Միայն որոշ քաղաքական գործիչներ են անդրադառնում Սիրիայում բնակվող քրիստոնյաների թեմային։ Ջորջիա նահանգից ամերիկացի կոնգրեսական Մարջորի Թեյլոր Գրինը X սոցցանցում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է զինված ընդդիմությունը վերաբերվում քրիստոնյաներին։
«Պատերազմ հրահրողները ողջունում են Ասադի տապալումը, իսկ քրիստոնյաներն այսուհետ հետապնդվելու են շարիաթի օրենքներով, որոնք այժմ գործում են Սիրիայում։ Դամասկոսն այն վայրերից է, որտեղ սկիզբ է առել քրիստոնեությունը։ Ես աղոթում եմ նրանց համար», – նշել Է Թեյլոր Գրինը։
Քրիստոնյաներին ու ալավիներին սպառնացող վտանգի մասին հայտարարել է նաև Ավստրիայի նախկին արտգործնախարար Կարին Կնայսլը։ «Մարդկանց որսի, սովի և ահաբեկչության պատճառով միլիոնավորները կփախչեն Սիրիայից։ Նրանցից շատերն իսկական քաղաքական փախստականներ են լինելու՝ պետծառայողներ, ուսուցիչներ, քրիստոնյաներ... ուղղափառ լինեն, մարոնիներ, թե հայեր։ Իսմայիլականները, ալավիները և բոլոր նրանք, ովքեր չեն ցանկանում, որ իրենց Լինչի դատաստանի ենթարկեն Դամասկոսի փողոցներում», - դեռ դեկտեմբերի սկզբին գրել էր նա Telegram-ում։
Արդեն լուրեր են տարածվում, որ եկեղեցիներ են պղծվում։ Նման դեպք է գրանցվել Համա նահանգում։
Լրագրող Միրեա Աբու Շանաբը սոցցանցում բողոքել է, որ իշխանափոխությունից հետո ինչ-որ մարդիկ հենց մայրաքաղաքի փողոցներում սկսել են ստուգել քաղաքացիների դավանանքը: Նա նշել է, որ նախկինում երբեք նման բանի չի եղել։
Քրիստոնյաները և մյուս փոքրամասնությունները վախենում են դուրս գալ տնից՝ խուսափելով ընդդիմության զինված ներկայացուցիչների հետ հանդիպումից:
Տվյալներ կան, որ զինված խմբավորումների անդամները որոշ բնակավայրերում ներխուժում են քրիստոնյաների տներ, թալանում նրանց, զենքի սպառնալիքով պահանջում գումար և արժեքավոր իրեր։
«Մենք չգիտենք, թե դա որքան տարածում ունի, բայց անհանգստացած ենք։ Սիրիացիներն արժանի են օրենքի գերակայությանը, ոչ թե անօրինականության ոգուն», – գրում է «Christian Emergency Alliance» իրավապաշտպան կազմակերպությունը։
Դատելով մեկնաբանություններից` իրավապաշտպանները, փորձագետները, ինչպես նաև բազմաթիվ քաղաքացիներ կարծում են, որ հետագայում իրավիճակը միայն կվատթարանա, ուստի իրական քայլեր են պետք Սիրիայում կրոնական և ազգային փոքրամասնություններին պաշտպանելու համար:
Հալեպը գրավել է 350 զինյալ, բանակը և իրանամետ ուժերը հետ են քաշվել առանց մարտի. Պուտին
Լրահոս
0