https://arm.sputniknews.ru/20241223/turqian-amn-i-het-miasin-planner-e-kazmelu-merdzavvor-arevelqi-veraberjal-84209094.html
Թուրքիան ԱՄՆ-ի հետ միասին պլաններ է կազմելու Մերձավոր Արևելքի վերաբերյալ
Թուրքիան ԱՄՆ-ի հետ միասին պլաններ է կազմելու Մերձավոր Արևելքի վերաբերյալ
Sputnik Արմենիա
ԱՄՆ-ի հետ բանակցությունները նպաստելու են Թուրքիայի ներկայիս կառավարության պահպանմանը, կարծում է պարբերականը։ 23.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-23T09:55+0400
2024-12-23T09:55+0400
2024-12-23T09:55+0400
ռեջեփ թայիփ էրդողան
թուրքիա
սիրիա
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/18/82232408_0:0:1600:901_1920x0_80_0_0_a41e9474cf805028c084396fc89ed3c6.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցելու է և համատեղ ծրագրեր կազմելու Մերձավոր Արևելքի վերաբերյալ, գրում է թուրքական «Ekonomim» թերթը Սիրիայում տեղի ունեցող վերջին իրադարձությունների մասին հոդվածում։Ավելի վաղ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Թուրքիային և նրա նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին համարում է Սիրիայում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետևում կանգնած հիմնական ուժեր, որոնք իշխանության բերեցին զինված ընդդիմությանը։ Իր հերթին, Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ հույս ունի բանակցել Թրամփի հետ Սիրիայի հարցով, երբ նա ստանձի պաշտոնը, և որ այդ բանակցությունները կարևոր է համարում տարածաշրջանի համար։ԱՄՆ-ի հետ բանակցությունները կնպաստեն Թուրքիայի ներկայիս կառավարության պահպանմանը, կարծում է պարբերականը։Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին զինված ընդդիմադիր խմբերը Հալեպ և Իդլիբ նահանգներում լայնածավալ հարձակում են սկսել սիրիական բանակի դիրքերի վրա։ Դեկտեմբերի 7-ի երեկոյան նրանք վերահսկողության տակ են վերցրել մի քանի առանցքային քաղաքներ, այդ թվում՝ Հալեպը, Համան, Դերաան և Հոմսը։ Արդեն դեկտեմբերի 8-ին ընդդիմության ուժերը մտել են Դամասկոս, որտեղից Սիրիայի կառավարական զորքերը ստիպված են եղել նահանջել։Սիրիայի կառավարության ղեկավար ալ-Ջալալին հայտարարել է իշխանության խաղաղ փոխանցման պատրաստակամության մասին: Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը վայր է դրել իր լիազորությունները և լքել երկիրը՝ հանձնարարելով իրականացնել իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցելու գործընթաց:
թուրքիա
սիրիա
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/18/82232408_168:0:1481:985_1920x0_80_0_0_cb38662a797dd750063a8384aafb7f16.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռեջեփ թայիփ էրդողան, թուրքիա, սիրիա, ամն
ռեջեփ թայիփ էրդողան, թուրքիա, սիրիա, ամն
Թուրքիան ԱՄՆ-ի հետ միասին պլաններ է կազմելու Մերձավոր Արևելքի վերաբերյալ
ԱՄՆ-ի հետ բանակցությունները նպաստելու են Թուրքիայի ներկայիս կառավարության պահպանմանը, կարծում է պարբերականը։
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցելու է և համատեղ ծրագրեր կազմելու Մերձավոր Արևելքի վերաբերյալ, գրում է թուրքական «Ekonomim» թերթը Սիրիայում տեղի ունեցող վերջին իրադարձությունների մասին հոդվածում։
Ավելի վաղ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Թուրքիային և նրա նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին համարում է Սիրիայում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետևում կանգնած հիմնական ուժեր, որոնք իշխանության բերեցին զինված ընդդիմությանը։ Իր հերթին, Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ հույս ունի բանակցել Թրամփի հետ Սիրիայի հարցով, երբ նա ստանձի պաշտոնը, և որ այդ բանակցությունները կարևոր է համարում տարածաշրջանի համար։
«Մինչև երեկ Թուրքիան միաժամանակ գործում էր տարածաշրջանի մի քանի երկրների հետ՝ ավելի շատ հաշվի առնելով հավասարակշռությունը։ Այժմ, կարծես թե, ստեղծվել է ԱՄՆ-ի հետ համատեղ ծրագրերի կամ հաշվարկների իրավիճակ։ Անշուշտ, բանակցություններ կամ քննարկումներ կլինեն։ Իհարկե, գործընթացները երբեմն արգելափակվելու են։ Սակայն ընդհանուր առմամբ համատեղ գործողությունների համար հիմքերը չեն խախտվի», – ասվում է հաղորդագրության մեջ։
ԱՄՆ-ի հետ բանակցությունները կնպաստեն Թուրքիայի ներկայիս կառավարության պահպանմանը, կարծում է պարբերականը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին զինված ընդդիմադիր խմբերը Հալեպ և Իդլիբ նահանգներում լայնածավալ հարձակում են սկսել սիրիական բանակի դիրքերի վրա։ Դեկտեմբերի 7-ի երեկոյան նրանք վերահսկողության տակ են վերցրել մի քանի առանցքային քաղաքներ, այդ թվում՝ Հալեպը, Համան, Դերաան և Հոմսը։ Արդեն դեկտեմբերի 8-ին ընդդիմության ուժերը մտել են Դամասկոս, որտեղից Սիրիայի կառավարական զորքերը ստիպված են եղել նահանջել։
Սիրիայի կառավարության ղեկավար ալ-Ջալալին հայտարարել է իշխանության խաղաղ փոխանցման պատրաստակամության մասին: Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը վայր է դրել իր լիազորությունները և լքել երկիրը՝ հանձնարարելով իրականացնել իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցելու գործընթաց: