00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հալեպը գրավել է 350 զինյալ, բանակը և իրանամետ ուժերը հետ են քաշվել առանց մարտի. Պուտին

Բաժանորդագրվել
ԱՄՆ-ը, հավանաբար, շատ է ցանկանում Սիրիայում տեղի ունեցածը ներկայացնել որպես ՌԴ պարտություն, բայց իրականում դա այդպես չէ, նշել է Ռուսաստանի ղեկավարը:
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը հասել է իր նպատակներին, որոնք ժամանակին դրված էին Սիրիայում՝ թույլ չտալով այնտեղ ստեղծել ահաբեկչական անկլավ։ Այս մասին «Ուղիղ գծի» և մամուլի մեծ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով ամերիկյան NBC հեռուստաալիքի թղթակցի հարցին:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն, հավանաբար, շատ է ցանկանում Սիրիայում տեղի ունեցողը ներկայացնել որպես Ռուսաստանի պարտություն։ Դա իրականում այդպես չէ:
«Մենք 10 տարի առաջ եկել ենք Սիրիա, որպեսզի այնտեղ ահաբեկչական անկլավ չստեղծվի, ինչպես Աֆղանստանում էր։ Ընդհանուր առմամբ, հասել ենք մեր նպատակներին, և նույնիսկ այն խմբավորումները, որոնք ժամանակին կռվել են Ասադի դեմ, նույնպես կրել են ներքին փոփոխություններ։ Եվ իզուր չէ, որ այսօր եվրոպական շատ երկրներ ու ԱՄՆ-ն ցանկանում են հարաբերություններ հաստատել նրանց հետ», - հիշեցրել է նա։
Այնուհետև նա նշել է, որ Ռուսաստանը Սիրիայում ցամաքային զորք չի ունեցել. այնտեղ ընդամենը երկու ռուսական բազա է։ Պուտինի խոսքով, երբ զինված ընդդիմության խմբերը մոտեցել են Հալեպին, մոտ 30 հազար մարդու կողմից պաշտպանվող քաղաք է մտել 350 զինյալ: Կառավարական զորքերը, նրանց հետ նաև, այսպես կոչված, իրանամետ ստորաբաժանումները, հետ են քաշվել առանց կռվի, պայթեցրել են իրենց դիրքերը և հեռացել։ Այդպես է եղել Սիրիայի ողջ տարածքում։ Ավելին, Իրանը խնդրել է Ռուսաստանին օգնել իրանցի մարտիկների տարհանման հարցում. ռուսական կողմը դա արել է՝ Հմեյմիմ ռազմաբազայից Թեհրան տեղափոխելով 4 հազար իրանցի զինվորականների: Իրանամետ ստորաբաժանումների մի մասն առանց կռվի մեկնել է Լիբանան, մյուս մասը՝ Իրաք։
Այժմ Սիրիայում իրավիճակը բարդ է. Ռուսաստանը հույս ունի, որ այնտեղ խաղաղություն կհաստատվի։ Ռուսաստանը հարաբերություններ է պահպանում այնտեղ իրավիճակը վերահսկող բոլոր խմբավորումների հետ։ Նրանց ճնշող մեծամասնությունը շահագրգռված է, որ ռուսական բազաները մնան Սիրիայում։
Ամերիկյան ՀՕՊ-ը «Օրեշնիկը» խոցելու հնարավորություն չունի. Պուտինը փորձարկում է առաջարկում
Ինչ վերաբերում է Բաշար Ասադին, որին Ռուսաստանը ապաստան է տրամադրել զինված ընդդիմության կողմից Դամասկոսը գրավելուց հետո, ապա նրա հետ Պուտինը դեռ չի հանդիպել, բայց ծրագրում է: Այս համատեքստում ՌԴ նախագահը, արձագանքելով թղթակցի խնդրանքին, խոստացել Է Ասադին հարցնել 12 տարի առաջ Սիրիայում անհետացած լրագրող ամերիկացի Օսթին Թայսի ճակատագրի մասին։ Ավելի վաղ Թայսի մայրը՝ Դեբրա Թայսը, նույնպես նամակ էր հղել ՌԴ նախագահին՝ խնդրելով օգնել նրան որդուն գտնելու հարցում։
Պատասխանելով Թրամփի հետ հանդիպման մասին հարցին՝ Պուտինը հայտարարել է, որ նախ չգիտի, թե երբ այն կլինի։ Թրամփն ինքը այդ մասին ոչինչ չի ասում, և Պուտինը նրա հետ չի խոսել ավելի քան 4 տարի։ Բայց նա պատրաստ է և' հանդիպման, և' զրույցի։
Պուտինը հայտնել է, որ Ռուսաստանը Դամասկոսի նոր իշխանություններին առաջարկել է Հմեյմիմի և Տարտուսի ռազմակայաններն օգտագործել երկիր մարդասիրական օգնություն հասցնելու համար: Այս առաջարկն ըմբռնումով է ընդունվել։
Հիշեցնենք` դեկտեմբերի 8-ին ընդդիմության ներկայացուցիչները եթերում հայտարարեցին, որ Սիրիան անցել է իրենց վերահսկողության տակ։ Երկրի վարչապետ Մուհամմեդ Ղազի ալ-Ջալալին հայտնեց, որ մի քանի նախարարների հետ մնում է Սիրիայում և արդեն կապ է հաստատել զինված ընդդիմության առաջնորդների հետ:
Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտարարեցին, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հակամարտության մի շարք մասնակիցների հետ բանակցելուց հետո որոշել է հրաժարվել պաշտոնից և լքել երկիրը՝ հրահանգելով իշխանությունը խաղաղ փոխանցելու գործընթաց սկսել, ընդ որում՝ Ռուսաստանը բանակցություններին չի մասնակցել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ասադն ընտանիքի հետ մեկնել է Մոսկվա. ՌԴ-ն ապաստան է տրամադրել նրանց:
Լրահոս
0