00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես ակտիվացնել զբոսաշրջությունը արևոտ Մեղրիում. դռների գաղտնիքներն ու հին վանքերը

© Sputnik / Lilit HarutyunyanՄեղրին
Մեղրին - Sputnik Արմենիա, 1920, 23.12.2024
Մեղրին
Բաժանորդագրվել
2020-ից հետո Մեղրի ավելի շատ զբոսաշրջիկներ են սկսել այցելել։ Այստեղի մրգերը վաղուց են հայտնի, իսկ ճարտարապետական հուշարձանները՝ ոչ այնքան: Դրանք լրացուցիչ ուշադրության կարիք ունեն։ Չլուծված է մնում նաև հյուրանոցներ կառուցելու համար օգտագործվող հողերի հարցը։
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik, Արամ Գարեգինյան. Մեղրի քաղաքի մասին տեղեկությունները շատերի մոտ սահմանափակվում են խուրմայով և նռով, ինչպես նաև նրանով, որ Երևանից Մեղրի շատ հեռու է՝ 6-7 ժամ լեռնային ճանապարհներով։ Ոչ բոլորն են այստեղ հասնելու ժամանակ և ցանկություն ունենում, ի տարբերություն, օրինակ, Դմիտրի Խառատյանի, որը մի քանի տարի առաջ եկել էր իր պապի հայրենիքը տեսնելու։
Վերջին տարիներին այս շրջանները բացահայտել ցանկացողների թիվը շատացել է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմում է Մեղրիի հյուրատներից մեկի սեփականատեր Կարեն Կանդազյանը։ Նրա կարծիքով՝ մարդկանց հավանաբար հետաքրքրում է, թե այդ ինչ տեղանք է, որը գրավել է համաշխարհային տերությունների ուշադրությունը։ Մեկ այլ, տխուր պատճառ էլ կա. Մեղրի սկսել են գնալ Արցախի փոխարեն։ «Իհարկե, մեկը մյուսով չես փոխարինի, բայց...»,-ավելացնում է նա։
«Հիմա ավելի հաճախ են գալիս Գերմանիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, բայց ասեմ՝ ամենաշատը տեղացի զբոսաշրջիկներն են, որոնք առաջ Մեղրիի մասին ոչինչ չգիտեին»,-պատմում է Կարենը։

Տեղացիների համար հեռու է, իրանցիների համար՝ թանկ

Տեղացի զբոսաշրջիկները հիմա էլ քիչ են, արտասահմանցիները՝ ավելի քիչ, բայց, ինչպես պարզաբանեց Կանդազյանը, մինչև 2020 թվականը երկուսն էլ փաստացի չկային։ Թե՛ տեղացիներին, թե՛ եվրոպացիներին հետ է պահում երկար ճանապարհը (Երևանից), հատկապես, եթե համեմատենք Սևանի և Դիլիջանի հետ։ Իրանցիներին Մեղրին ավելի մոտ է, քան Երևանը, բայց թանկ է․ հայկական դրամի նկատմամբ իրանական ռեալի փոխարժեքը շատ ցածր է, ուստի իրանցի զբոսաշրջիկներ այստեղ հաճախ չեն լինում: Որոշ ժամանակ առաջ ամենագնացներով մի խումբ զբոսաշրջիկներ են եկել, անցել են Հայաստանի լեռնային երթուղիներով և շարունակել ճանապարհը դեպի Վրաստան։
Իրանում մեկ լիտր բենզինն արժե 50 դրամ՝ 10 անգամ ավելի էժան, քան Հայաստանում։ Այդ գինը գործում է միայն Իրանի քաղաքացիների համար, բայց սահմանը հատելուն պես հանդիպում ես իրանցի տաքսիստների, որոնք 10 հազար դրամով կարող են տանել Թավրիզ և հակառակ ուղղությամբ (ընդհանուր՝ մոտ 300 կմ): Հայաստանում նման ուղևորությունը երեք անգամ ավելի թանկ կարժենար։ 8 հազար դրամով կարելի է գիշերել այնտեղ (Հայաստանի համար չլսված էժանություն է նույնիսկ բյուջետային հյուրանոցի համար)։
Այդ պատճառով էլ մեղրեցիները հաճախ են գնում Իրան` գնումներ կատարելու, թեև Թավրիզի մոտակայքում էլ շատ տեսնելու բան կա։ Բուն Թավրիզում երեք հայկական եկեղեցի կա, Ջուղայի մոտակայքում՝ Նախիջևանի սահմանի մոտ, Սուրբ Ստեփանոս Նախավկայի վանքն է, իսկ քիչ ավելի հեռու՝ դեպի Իրանի արևմուտք, սուրբ Թադևոսի վանքը (երկուսն էլ հոյակապ շինություններ են)։ Այստեղ էքսկուրսիաների են տանում, բայց հիմնականում Երևանից, ոչ թե Մեղրիից։

Նռան փառատոն

Հնարավոր է, որ մոտակա տարիներին նման ուղևորություններն ավելի հաճախակի դառնան։ Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Մեղրու համայնքապետի տեղակալ Արմեն Անտոնյանը, այս տարի համայնքապետարանի պատվիրակությունը՝ քաղաքապետի գլխավորությամբ, այցելել է Ջուղայում անցկացվող իրանական նռան փառատոնին։ Հետագայում նույնպիսի փառատոն կանցկացվի սահմանի այս կողմում՝ Մեղրիում, իրանցի հյուրերի (այդ թվում՝ Կապանում Իրանի հյուպատոսի) մասնակցությամբ։
© Sputnik / Aram GareginyanЗамглавы Мегринского муниципалитета Армен Антонян
Замглавы Мегринского муниципалитета Армен Антонян - Sputnik Արմենիա, 1920, 20.12.2024
Замглавы Мегринского муниципалитета Армен Антонян
«Մենք պայմանավորվել ենք պարբերաբար այցելել միմյանց փառատոներին։ Դա կնպաստի ոչ միայն առևտրին, այլև մեր ժողովուրդների միջև մարդկային շփումներին»,-հավելում է Անտոնյանը։

Եվ վերջապես՝ բուն Մեղրիի մասին

Մեղրիում պահպանված որմնանկարներով մի քանի եկեղեցի կա` Սուրբ Մարիամ Աստվածածին, Սուրբ Հովհաննես եկեղեցիները և Անապաստանաց վանքը, որը նույնպես Սուրբ Հովհաննես անունն է կրում (դրանց մասին առանձին կպատմենք)։
Վանքին կից պահպանվել է օժանդակ շինություն, որտեղ ուզում են երկրագիտական թանգարան տեղակայել։ Լեռներում մի քանի ամրոց է պահպանվել։ Ճիշտ է՝ դրանց պատերի ամրությունը վաղուց չեն ստուգել և փլուզման ռիսկերը չեն գնահատել։
«Բացի այդ, մեր շրջանի 10 գյուղերից յուրաքանչյուրում առնվազն մեկ հին եկեղեցի կա, իսկ որոշներում՝ երկուական։ Պատկերացրեք, թե որքան բան կարող են տեսնել զբոսաշրջիկները, եթե այդ ամենը վերականգնվի»,-ասում է Կարենը։
Ներկայումս վերականգնվում է քաղաքի հին թաղամասերից մեկը (Փոքր թաղը)՝ Սուրբ Հովհաննես եկեղեցու հարակիցը (այն եկեղեցիներից մեկն է, որտեղ պահպանվել և մի քանի տարի առաջ վերականգնվել են հին որմնանկարները)։

Ամեն դեպքում ակտիվացում պետք է

Որքան էլ պարադոքսալ հնչի՝ արևոտ Մեղրի զբոսաշրջիկներ բերելու համար «հալեցում» է պետք։ Մի քանի տարի առաջ քաղաքով անցնում էր «Հյուսիս-Հարավ» մայրուղու հնարավոր երթուղիներից մեկը, ուստի ազատ հողերում կառուցապատումը սահմանափակ էր։ Արգելքը չհանվեց նույնիսկ այն բանից հետո, երբ ճանապարհը սկսեցին կառուցել այստեղից մի քանի կիլոմետր հեռու։
«Թող կառավարությունը հանի արգելքը, դա ախր պարզ որոշում է։ Այդ դեպքում առնվազն մի քանի հոգի կգտնվի, որ կցանկանա այստեղ հյուրանոց կամ այլ օբյեկտներ բացել»,-նշում է Կարենը։
Զբոսաշրջիկներին ավելի գայթակղելու համար ավելացնենք, որ Մեղրիում հին բնակելի տներ կան, որոնց դարպասների վրա պահպանվել են օղակաձև թակիչները։ Ավելին, այստեղ, տեղական ավանդույթի համաձայն, դարպասներին երկուական թակիչ էին կախում։ Մեկը` տղամարդկանց համար՝ մեծ և ավելի բարձր հնչող, մյուսը` կանանց համար՝ ավելի փոքր և ցածր ձայնով (որպեսզի տանտերերն իմանային, թե ով է թակողը)։ Եկեք, ձեր աչքով կտեսնեք։
Չգնա՞նք ձիթապտղի. Մեղրին շուտով նոր բրենդ կունենա
Լրահոս
0