00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չգնա՞նք ձիթապտղի. Մեղրին շուտով նոր բրենդ կունենա

© Sputnik / Aram GareginyanՁիթենու այգիներ Մեղրիի տարածաշրջանի Ալվանի գյուղում
Ձիթենու այգիներ Մեղրիի տարածաշրջանի Ալվանի գյուղում - Sputnik Արմենիա, 1920, 24.11.2024
Բաժանորդագրվել
Մեղրին հայտնի է արմավով, թզով ու նռով, սակայն դեռ 20 տարի առաջ Կարեն Կարապետյանն այդ շրջանում առաջին ձիթենու այգին տնկեց: Երկար տարիներ նա թարմ ձիթապտուղ էր վաճառում, բայց շուտով կսկսի նաև պահածո արտադրել։
Մեղրիի մոտակայքում գտնվող ձիթենու այգին արդեն դառնում է տեղի տեսարժան վայրերից։ Այգու տերը՝ Կարեն Կարապետյանը, չի առարկում, թեև երբեմն դա նրան շեղում է աշխատանքից։ Նա պահածոյացման արտադրական գիծ է ձեռք բերել, և մոտ ժամանակներս այն կգործարկի:
«Բայց մենք դեռ պետք է սպասենք դրան», - ասում է:
Երկար տարիներ նա վաճառել է թարմ ձիթապտուղ. դրանք գնել են տեղի բնակիչները, ինչպես նաև Երևանի ռեստորաններն ու մեծածախ վաճառողները։
Հայկական ստարտափի «խելացի» ակնոցները կօգնեն կույրերին անցնել փողոցն ու ավտոբուս նստել
«Շատերը հավանաբար գիտեն, բայց ամեն դեպքում հիշեցնեմ, որ թարմ ձիթապտուղը չեն ուտում. դառն է։ Իսկ դառնահամը հանելու տարբեր եղանակներ կան. մեկը պտուղը պահում է սոդայի լուծույթում, մեկը՝ դնում աղաջրում», - ասում է Կարապետյանը։
Շուտով նա կսկսի պահածոյացված ձիթապտուղներ արտադրել՝ սանիտարական թույլտվություն արդեն ստացել է։ Արտադրական գիծը Կարապետյանը տեղադրել ու կարգավորում է հայրենի Լեհվազ գյուղում, իսկ 6 հեկտար այգին հիմնել է հարևան Ալվանի գյուղում՝ չորացած խաղողայգու տեղում։
© Sputnik / Aram GareginyanՁիթենու այգիներ Մեղրիի տարածաշրջանի Ալվանի գյուղում
Оливковые сады в селе Алванк Мегринского региона - Sputnik Արմենիա, 1920, 22.11.2024
Ձիթենու այգիներ Մեղրիի տարածաշրջանի Ալվանի գյուղում
Իհարկե, ձիթապտղի այգիները Հայաստանի համար այնքան էլ նոր բան չեն։ Հայրենական մեծ պատերազմից կարճ ժամանակ անց առաջին նման այգին հիմնեց Արևմտյան Հայաստանից գաղթած Բագրատ Վարդանյանը. նրա անունով կոչվեց Վրաստանի հետ սահմանին գտնվող Բագրատաշեն գյուղն ու խորհրդային տնտեսությունը: Մեղրիի տարածաշրջանում՝ Հայաստանի հարավում, այգիներ չկային, միայն բնակիչների մի մասի բակերում մեկ-երկու ծառ էր աճում:
Կարապետյանը որոշեց ռիսկի դիմել։ 2002 թվականն էր, ինտերնետի դարաշրջանը դեռ չէր եկել և կարդալու գրեթե ոչինչ չկար ձիթապտղի մշակման բարդությունների մասին: Այս ռիսկը բազմապատկվեց երկար սպասումով. ձիթապտղի ծառերը նորմալ բերք են տալիս 8-9 տարի անց: Իսկ հենց առաջին տարում ծառերը տուժեցին ցրտահարությունից (որը տաք Մեղրիում լինում է 10-12 տարին մեկ)։ Երկրորդ սառնամանիքը հարվածեց այգուն 2013-ին։

Ամեն ինչ չէ, որ հալած յուղի պես գնում էր

«Հարցնում եք՝ ինչպե՞ս առաջացավ այդ գաղափարը։ Չգիտեմ, առաջացավ, և վերջ... Ինչպես տեսնում եք՝ ստացվեց: Չնայած, ես ձեզ հեքիաթներ չեմ պատմի, ամեն ինչ չէ, որ հեշտ էր։ Նախ, այդ սառնամանիքները: Հետո, Փառք Աստծո, պարզվեց, որ ծառերն արմատից չեն սառել՝ նոր ընձյուղներ տվեցին, որոնք պետք էր մշակել», - ասում է Կարենը։
Նշենք, որ այժմ որոշ ֆերմերներ փորձում են ձիթենիներ տնկել նաև Արարատյան դաշտում, թեև այստեղ դրանք ավելի դժվար կլինի աճեցնել. ձմեռներն այստեղ ավելի ցուրտ են, քան Մեղրիում, և ցրտահարության վտանգներն ավելի մեծ են: Հաջողություն մաղթենք նրանց։
Բուժիչ կոսմետիկա «հայկական անցյալով». Կիրովի ընկերությունները ՀՀ-ում գործընկեր են փնտրում
Ձիթապտուղները կարող են դիմանալ մինչև 11 աստիճան ցրտի: Իհարկե, նման ցրտեր ո'չ Արարատյան դաշտում, ո'չ էլ, առավել ևս, Մեղրիում, ամբողջ ձմեռ չեն լինում, բայց բավական կարճաժամկետներն էլ կարող են վտանգել մի քանի տարվա չարչարանքը:
Ձիթենու այգիներ Մեղրիի տարածաշրջանի Ալվանի գյուղում
© Sputnik / Aram GareginyanՁիթենու այգիներ Մեղրիի տարածաշրջանի Ալվանի գյուղում
Оливковые сады в селе Алванк Мегринского региона - Sputnik Արմենիա, 1920, 22.11.2024
Ձիթենու այգիներ Մեղրիի տարածաշրջանի Ալվանի գյուղում
Եղել են ավելի թեթև ցրտահարություններ, այդ դեպքում խնդիրները սահմանափակվել են նրանով, որ անհրաժեշտ է եղել ծառերը մաքրել ձնից։ Ձյան ծածկի տակ գտնվող մշտադալար ձիթապտղի ճյուղերը էկզոտիկ տեսարան են, բայց այգեպանը չի կարող հիանալ դրանով. այդ «էկզոտիկան» պետք է մաքրվի փայտերով, որպեսզի ճյուղերը չկոտրվեն (իսկ դրանք բավականին բարակ են):
Այլ հարց է ջրելը։ Դա անհրաժեշտ է անել 8-10 օրը մեկ։ Մեղրու տարածաշրջանում ջրամբարներ դեռ չկան, ոռոգման ջուրն էլ շատ չէ։ Բայց լավ-վատ՝ լուծվել է նաև այդ հարցը։
«Դրա համար, այո՛, ոմանք մեկ-երկու ծառ ունեն՝ Մեղրիում, Ագարակում, գյուղերում, բայց խոշոր այգիներ չկան։ Մի քանի հոգի խորհրդակցել են ինձ հետ, բայց հետո, երևում է, որոշել են ռիսկի չդիմել», - ասում է Կարապետյանը։
Պիստակի այգիներ՝ Հայաստանի հարավում. սյունեցիներին ոգեշնչել է Խաչատուր Գևորգյանի օրինակը
Ճիշտ է, եթե ուրիշի համար եք ռիսկի դիմում, ապա ռիսկը խնդիր չէ։ Դրա համար էլ 20 տարի առաջ Կարենը տնկիներ բերելով մի քանի հատ բաժանեց հարևաններին, որ իր այգու բերքը չգողանան։ Հիմա մեկի ծառն արմատակալել է, մեկինը՝ ոչ:

Եվ վերջապես հաճելիի մասին

Այս ամեն ինչում դրական կողմեր էլ կան. նախ՝ ձիթենիները լավ են արմատավորվում ավազոտ հողում (այսինքն՝ հիմնականում Մեղրիի շրջանում)։ Երկրորդ` ծառերին պետք է համեմատաբար քիչ խնամք։ Եթե խաղողի այգին պահանջում է գրեթե ամենօրյա աշխատանք, ապա ձիթենու դեպքում բավական է կտրել ճյուղերը և փխրեցնել հողը, որտեղ, ի դեպ, վնասատուներ գրեթե չկան։
Բերքահավաքի ժամանակ աշխատանքն ավելանում է. ձիթապտուղները կարելի է հավաքել միայն ձեռքով։ Բերքը հասունանում է սեպտեմբերի երկրորդ կեսին, բայց Կարապետյանն այն ամբողջությամբ չի հավաքել. պտուղների մի մասը, որոնք արդեն թեթևակի կնճռոտվել են, մնացել են ճյուղերի վրա։ Դրանք արդեն կօգտագործեն յուղ ստանալու համար։
Կարենը չի ուզում գովել իր ձիթապտղի համը, բայց խոստանում է շուտով իր արտադրանքն առաջարկել առևտրային ցանցերին։ Իր փոքր գործարանում նա արդեն ջրի տարաների մեջ է լցրել ձիթապտուղները` փափկացնելու համար։ Դրանից հետո արդեն պտուղները «կլողան» աղաջրում, այնուհետև կսկսվի պահածոյացումը:
© Sputnik / Aram GareginyanՁիթենու այգիներ Մեղրիի տարածաշրջանի Ալվանի գյուղում
Оливковые сады в селе Алванк Мегринского региона - Sputnik Արմենիա, 1920, 22.11.2024
Ձիթենու այգիներ Մեղրիի տարածաշրջանի Ալվանի գյուղում
Լրահոս
0