https://arm.sputniknews.ru/20241222/arajin-angam-yntanekan-brnutjan-gvortsvov-mied-n-ynddem-hajastani-vorvoshum-e-kajacrel-84173279.html
Առաջին անգամ ընտանեկան բռնության գործով ՄԻԵԴ-ն ընդդեմ Հայաստանի որոշում է կայացրել
Առաջին անգամ ընտանեկան բռնության գործով ՄԻԵԴ-ն ընդդեմ Հայաստանի որոշում է կայացրել
Sputnik Արմենիա
38-ամյա կինը 9 տարի շարունակ բռնության ու խոշտանգումների ենթարկվելուց, գրեթե 10 տարի արդարության վերականգնման համար պայքարելուց հետո հաղթել է։ 22.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-22T19:47+0400
2024-12-22T19:47+0400
2024-12-22T19:47+0400
մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ)
ընտանեկան բռնություն
կին
գեղարքունիքի մարզ
ամուսին
ծեծ
երեխա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/14/84159296_0:17:1600:917_1920x0_80_0_0_4629b190fd7ed199c4aa8f40ffc3b5f1.jpg
Թող երբևէ որևէ կնոջ բռնության և խոշտանգումների վերաբերյալ գործ չհասնի Եվրոպական դատարան, նման գործեր ուղղակի թող չլինեն։ 9 տարիների տառապանքի ու նույնքան տարիների պայքարի պատմությունն այս բառերով է սկսում 38-ամյա Հասմիկ Խաչատրյանը։Օրեր առաջ հայտնի դարձավ, որ ՄԻԵԴ-ը Հասմիկ Խաչատրյանի գործով՝ «Հասմիկ Խաչատրյանն ընդդեմ Հայաստանի» (առավել հայտնի` «բախտագուշակ Վարսիկի հարսի գործ»– հեղ․) նախադեպային որոշում է կայացրել Հայաստանի դեմ՝ խոշտանգման արգելքի խախտման համար։ Դատարանը Հայաստանին պարտավորեցրել է կնոջը 26 հազար եվրո փոխհատուցել, որից 24 հազարը՝ պատճառված ոչ նյութական վնասի և 2000 եվրո՝ կատարված դատական ծախսերի համար։ Սա ոչ միայն առաջին անգամ է, որ Հայաստանի նկատմամբ ընտանեկան բռնության գործով նման որոշում է կայացվում, այլև առաջին անգամ է, որ Հայաստանից նման գործ ՄԻԵԴ է հասնում։ Ըստ էության, ՄԻԵԴ-ի որոշմամբ արձանագրվում է, որ պետությունն իր դատական համակարգով, պատշաճ ջանքեր չի գործադրել կամ անգործություն է դրսևորել կնոջը հետագա բռնություններից պաշտպանելու համար։Ի՞նչ է եղելՀասմիկի պատմությանը Sputnik Արմենիան դեռ տարիներ առաջ անդրադարձել է՝ մանրամասն ներկայացնելով այն դժոխքը, որի միջով անցել է կինը, փախուստի դիմել ու փրկվել։Ամուսինը նրան բռնության է ենթարկել ամուսնության առաջին օրերից՝ սկզբում հոգեբանական, հետո նաև ֆիզիկական, Հասմիկը մեկուսացված էր ընկերներից, հարազատներից։ Գրեթե 9 տարի կինը ենթարկվել է դաժան ծեծի, խոշտանգումների, նվաստացումների ամուսնու կողմից, ամեն ինչի մասին տեղյակ են եղել ամուսնու ընտանիքի անդամները, այդ թվում՝ սկեսուրը՝ բախտագուշակ Վարսիկը։ Հասմիկը հիշում է՝ իրեն ծեծի ենթարկելու ժամանակ թույլ փորձեր արվում էին ամուսնուն կանգնեցնելու համար, բայց ի վերջո ծեծվելու համար մեղավորը ինքն էր դուրս գալիս։ Անգամ 2 հղիությունների ընթացքում ֆիզիկական բռնությունը Հասմիկի հանդեպ չի դադարել։ Երեխաների ներկայությամբ ևս ամուսինը երբևէ չէր վարանում կնոջը դաժան ծեծի ենթարկել։«Սկզբում ապտակում էր, հետո ձեռքերով, ոտքերով ծեծը սկսվեց, հետո արդեն՝ ձեռքն ընկած ամեն ինչով, օրինակ` փայտով գլուխս էր ջարդել, գլխիս հարվածի ժամանակ հեմատոմա էր առաջացել փոքր ուղեղիկիս վրա, գլխամաշկս մեջքիս ոսկորները լրիվ վերք էին, ծխախոտն էր մի անգամ ձեռքիս հանգցրել․․․»։«Ինչո՞ւ չէր թողնում, չէր հեռանում, բա աղջկա ծնողներն ո՞ւր էին, ինչո՞ւ էր էդ ամուսնուց 2 երեխա ունենում ․․․»․ կանխելով ընթերցողների այս ու նմանատիպ հարցերը և մեկնաբանությունները, ասենք՝ Հասմիկը վախենում էր իր և ծնողների կյանքի ու անվտանգության համար, երեխաներին՝ իրենից խլելու համար․․․ Վախերը շատ էին ու այն ժամանակ շատ հիմնավորված։ Համատեղ կյանքի ընթացքում Հասմիկը տեսել էր, թե ինչպես բախտագուշակ Վարսիկի ընտանիքի անդամները կարողանում էին օրենքից դուրս գործողություններ անել և անպատիժ մնալ։ Անչափահաս երեխային երկրից հանելու համար 2 ծնողների նոտարով հաստատված թույլտվությունն է պետք, բայց առանց Հասմիկի կամքը հարցնելու մի անգամ ամուսինը դստերը երկրից դուրս էր տարել։Հերթական դաժան ծեծից հետո Հասմիկը գիշերով փախավ տնից։ Հայրական տուն գնալ չէր կարող, իրեն կգտնեին, ամբողջ գիշերն ամայի վայրում անցկացրեց։«Ինձ համար շատ դժվար էր դա անելը, ամենադժվարն էրեխեքիս թողնելն էր, գիշեր էր, իրենք քնած էին։ Բայց հասկացա՝ եթե մի անգամ էլ էդպես ծեծի, ես կմեռնեմ»։Առավոտյան լուր տվեց ընտանիքին, արագ Երևան տեղափոխեցին՝ հիվանդանոց՝ ծայրահեղ ծանր վնասվածքներով։ Հիվանդանոցից արդեն հաղորդում ներկայացրին ոստիկանություն։Ինչպե՞ս պետությունը չպաշտպանեց ՀասմիկինԻնչպես և Հասմիկը պնդում էր՝ բախտագուշակ Վարսիկն ամենուր կապեր և ազդեցիկ հաճախորդներ ուներ։ Ոստիկանություն հաղորդում ներկայացնելուց հետո Հասմիկը զանգ ստացավ․ ոստիկանությունից էր, համոզում էին, որ Գավառ գնա։«Ասեցին՝ Հասմիկ ջան, ինչ է եղել որ, արի Գավառ, խոսել ենք հետը, խաղաղվել է, խելոքացել է»։«Բոլոր ատյաններից զանգում էին աջակցման կենտրոն, ասում, որ ինձ պետք է վերադարձնեն, իրավունք չունեն պահելու, որ ինձ ոչ ոք բռնության չի ենթարկել»։Հասմիկի նկատմամբ բռնությունը չդադարեց անգամ, երբ գործ հարուցվեց բռնարար ամուսնու դեմ. ամուսինը սպառնում էր հաշվեհարդար տեսնել ոստիկանության շենքի ներսում, վիրավորում էր դատական նիստերի, առերեսումների ժամանակ։ Նույնիսկ երբ արդեն դատարանի որոշում կար երեխաների բնակության վայրի հետ կապված (դատարանը Հասմիկի մոտ էր որոշել), ամուսինը որդուն չէր տալիս մորը։ 3 տարի տղան մնաց բռնարար ամուսնու տանը, դստերը տվել էր Հասմիկին, քանի որ նա ավելի շատ խնամքի կարիք ուներ, ծնվել էր լսողության խանգարմամբ (պատճառն այն էր, որ հղիության ընթացքում Հասմիկը կարմրախտով էր հիվանդացել, բայց երկար ժամանակ թույլ չէին տվել նրան բուժօգնություն ցուցաբերել)։«Հարկադիրը ոչինչ չէր անում, խնամակալության հանձնաժողովը ոչինչ չէր անում, երեխայիս չէին վերադարձնում»։Հասմիկը մի դեպք է հիշում, երբ արդեն հեռացել էր ամուսնուց, դպրոցի բակում հանդիպում է նրան, հերթական անգամ ամուսինը սպառնում է, պահանջում հետ վերցնել բողոքը, հետո քաշքշում` ուժով մեքենան նստեցնելու համար, ապտակում։«Փախա, դպրոց մտա, զանգեցի ոստիկանություն, ու գիտե՞ք ինչ լսեցի՝ էլի՜ սկսվեց․․․»։«Սկզբնական շրջանում շատ էի նեղվում, որովհետև անարդարության հետ էի բախվում, հուսախաբ էի լինում, ասում էի՝ ինձ պե՞տք էր այս ամենը։ Բայց երևի էդ պայքարն ինձ լիքը բան տվեց, ուժեղացրեց»,- ասում է Հասմիկը։2015թ․ Հասմիկի պաշտպանական թիմը հայց ներկայացրեց ՄԻԵԴ՝ ընդդեմ Հայաստանի։ Գրեթե 10 տարի անց՝ դեկտեմբերի 12-ին դատարանը որոշում կայացրեց՝ արձանագրելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում՝ «Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի»։
գեղարքունիքի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Մարիաննա Փայտյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/11/84034826_0:0:1362:1362_100x100_80_0_0_e325c81d9e54781d99e725393edd1fbb.jpg
Մարիաննա Փայտյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/11/84034826_0:0:1362:1362_100x100_80_0_0_e325c81d9e54781d99e725393edd1fbb.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/14/84159296_176:0:1600:1068_1920x0_80_0_0_5bc26165f8db031555d3a2b83417e370.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Մարիաննա Փայտյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/11/84034826_0:0:1362:1362_100x100_80_0_0_e325c81d9e54781d99e725393edd1fbb.jpg
մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ), ընտանեկան բռնություն, կին, գեղարքունիքի մարզ, ամուսին, ծեծ, երեխա
մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ), ընտանեկան բռնություն, կին, գեղարքունիքի մարզ, ամուսին, ծեծ, երեխա
Առաջին անգամ ընտանեկան բռնության գործով ՄԻԵԴ-ն ընդդեմ Հայաստանի որոշում է կայացրել
38-ամյա կինը 9 տարի շարունակ բռնության ու խոշտանգումների ենթարկվելուց, գրեթե 10 տարի արդարության վերականգնման համար պայքարելուց հետո հաղթել է։
Թող երբևէ որևէ կնոջ բռնության և խոշտանգումների վերաբերյալ գործ չհասնի Եվրոպական դատարան, նման գործեր ուղղակի թող չլինեն։ 9 տարիների տառապանքի ու նույնքան տարիների պայքարի պատմությունն այս բառերով է սկսում 38-ամյա Հասմիկ Խաչատրյանը։
Օրեր առաջ հայտնի դարձավ, որ ՄԻԵԴ-ը Հասմիկ Խաչատրյանի գործով՝ «Հասմիկ Խաչատրյանն ընդդեմ Հայաստանի» (առավել հայտնի` «բախտագուշակ Վարսիկի հարսի գործ»– հեղ․) նախադեպային որոշում է կայացրել Հայաստանի դեմ՝ խոշտանգման արգելքի խախտման համար։ Դատարանը Հայաստանին պարտավորեցրել է կնոջը 26 հազար եվրո փոխհատուցել, որից 24 հազարը՝ պատճառված ոչ նյութական վնասի և 2000 եվրո՝ կատարված դատական ծախսերի համար։ Սա ոչ միայն առաջին անգամ է, որ Հայաստանի նկատմամբ ընտանեկան բռնության գործով նման որոշում է կայացվում, այլև առաջին անգամ է, որ Հայաստանից նման գործ ՄԻԵԴ է հասնում։
Ըստ էության, ՄԻԵԴ-ի որոշմամբ արձանագրվում է, որ պետությունն իր դատական համակարգով, պատշաճ ջանքեր չի գործադրել կամ անգործություն է դրսևորել կնոջը հետագա բռնություններից պաշտպանելու համար։
Հասմիկի պատմությանը Sputnik Արմենիան դեռ տարիներ առաջ
անդրադարձել է՝ մանրամասն ներկայացնելով այն դժոխքը, որի միջով անցել է կինը, փախուստի դիմել ու փրկվել։
Պատմությունը սկսվել է ավելի քան 20 տարի առաջ, երբ 17-ամյա Հասմիկին ուզելու եկան։ Փեսացուի ընտանիքի, ավելի ճիշտ` մոր համբավը ամբողջ հանրապետությունում էր տարածված։ Ժամանակին բախտագուշակ Վարսիկի շնորհին ապավինած մարդկանց հերթեր էին, հաճախորդների շարքում քաղաքական գործիչներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, նրանց ընտանիքների անդամներ և այլք։
Ամուսինը նրան բռնության է ենթարկել ամուսնության առաջին օրերից՝ սկզբում հոգեբանական, հետո նաև ֆիզիկական, Հասմիկը մեկուսացված էր ընկերներից, հարազատներից։ Գրեթե 9 տարի կինը ենթարկվել է դաժան ծեծի, խոշտանգումների, նվաստացումների ամուսնու կողմից, ամեն ինչի մասին տեղյակ են եղել ամուսնու ընտանիքի անդամները, այդ թվում՝ սկեսուրը՝ բախտագուշակ Վարսիկը։ Հասմիկը հիշում է՝ իրեն ծեծի ենթարկելու ժամանակ թույլ փորձեր արվում էին ամուսնուն կանգնեցնելու համար, բայց ի վերջո ծեծվելու համար մեղավորը ինքն էր դուրս գալիս։ Անգամ 2 հղիությունների ընթացքում ֆիզիկական բռնությունը Հասմիկի հանդեպ չի դադարել։ Երեխաների ներկայությամբ ևս ամուսինը երբևէ չէր վարանում կնոջը դաժան ծեծի ենթարկել։
«Սկզբում ապտակում էր, հետո ձեռքերով, ոտքերով ծեծը սկսվեց, հետո արդեն՝ ձեռքն ընկած ամեն ինչով, օրինակ` փայտով գլուխս էր ջարդել, գլխիս հարվածի ժամանակ հեմատոմա էր առաջացել փոքր ուղեղիկիս վրա, գլխամաշկս մեջքիս ոսկորները լրիվ վերք էին, ծխախոտն էր մի անգամ ձեռքիս հանգցրել․․․»։
«Ինչո՞ւ չէր թողնում, չէր հեռանում, բա աղջկա ծնողներն ո՞ւր էին, ինչո՞ւ էր էդ ամուսնուց 2 երեխա ունենում ․․․»․ կանխելով ընթերցողների այս ու նմանատիպ հարցերը և մեկնաբանությունները, ասենք՝ Հասմիկը վախենում էր իր և ծնողների կյանքի ու անվտանգության համար, երեխաներին՝ իրենից խլելու համար․․․ Վախերը շատ էին ու այն ժամանակ շատ հիմնավորված։ Համատեղ կյանքի ընթացքում Հասմիկը տեսել էր, թե ինչպես բախտագուշակ Վարսիկի ընտանիքի անդամները կարողանում էին օրենքից դուրս գործողություններ անել և անպատիժ մնալ։ Անչափահաս երեխային երկրից հանելու համար 2 ծնողների նոտարով հաստատված թույլտվությունն է պետք, բայց առանց Հասմիկի կամքը հարցնելու մի անգամ ամուսինը դստերը երկրից դուրս էր տարել։
«Իրենք ամեն ինչ կարող էին, ամեն տեղ կապեր ունեին։ Ինձ միշտ սպառնում էր, ասում էր՝ քեզ կսպանեմ, ծնողներիդ կսպանեմ, տունդ կվառեմ․․․ Ու հավատում էի, որ կանի»։
Հերթական դաժան ծեծից հետո Հասմիկը գիշերով փախավ տնից։ Հայրական տուն գնալ չէր կարող, իրեն կգտնեին, ամբողջ գիշերն ամայի վայրում անցկացրեց։
«Ինձ համար շատ դժվար էր դա անելը, ամենադժվարն էրեխեքիս թողնելն էր, գիշեր էր, իրենք քնած էին։ Բայց հասկացա՝ եթե մի անգամ էլ էդպես ծեծի, ես կմեռնեմ»։
Առավոտյան լուր տվեց ընտանիքին, արագ Երևան տեղափոխեցին՝ հիվանդանոց՝ ծայրահեղ ծանր վնասվածքներով։ Հիվանդանոցից արդեն հաղորդում ներկայացրին ոստիկանություն։
Ինչպե՞ս պետությունը չպաշտպանեց Հասմիկին
Ինչպես և Հասմիկը պնդում էր՝ բախտագուշակ Վարսիկն ամենուր կապեր և ազդեցիկ հաճախորդներ ուներ։ Ոստիկանություն հաղորդում ներկայացնելուց հետո Հասմիկը զանգ ստացավ․ ոստիկանությունից էր, համոզում էին, որ Գավառ գնա։
«Ասեցին՝ Հասմիկ ջան, ինչ է եղել որ, արի Գավառ, խոսել ենք հետը, խաղաղվել է, խելոքացել է»։
Հասմիկը, իհարկե, չգնաց, հիվանդանոցից դուրս գրվելուց հետո որոշ ժամանակ Երևանում՝ բարեկամի տանն էր ապրում, որտեղ ևս սկսեցին հաճախ ոստիկանները գալ ու համոզել տուն վերադառնալ։ Բնակության վայրի մասին արդեն բռնարարն էլ գիտեր, զանգում էր, ահաբեկում։ Եվ քանի որ այդտեղ մնալն արդեն ապահով չէր, Հասմիկը դիմեց Կանանց աջակցման կենտրոն, տեղավորվեց նրանց առաջարկած ապահով տանը։
«Բոլոր ատյաններից զանգում էին աջակցման կենտրոն, ասում, որ ինձ պետք է վերադարձնեն, իրավունք չունեն պահելու, որ ինձ ոչ ոք բռնության չի ենթարկել»։
Հասմիկի նկատմամբ բռնությունը չդադարեց անգամ, երբ գործ հարուցվեց բռնարար ամուսնու դեմ. ամուսինը սպառնում էր հաշվեհարդար տեսնել ոստիկանության շենքի ներսում, վիրավորում էր դատական նիստերի, առերեսումների ժամանակ։ Նույնիսկ երբ արդեն դատարանի որոշում կար երեխաների բնակության վայրի հետ կապված (դատարանը Հասմիկի մոտ էր որոշել), ամուսինը որդուն չէր տալիս մորը։ 3 տարի տղան մնաց բռնարար ամուսնու տանը, դստերը տվել էր Հասմիկին, քանի որ նա ավելի շատ խնամքի կարիք ուներ, ծնվել էր լսողության խանգարմամբ (պատճառն այն էր, որ հղիության ընթացքում Հասմիկը կարմրախտով էր հիվանդացել, բայց երկար ժամանակ թույլ չէին տվել նրան բուժօգնություն ցուցաբերել)։
«Հարկադիրը ոչինչ չէր անում, խնամակալության հանձնաժողովը ոչինչ չէր անում, երեխայիս չէին վերադարձնում»։
Հասմիկը մի դեպք է հիշում, երբ արդեն հեռացել էր ամուսնուց, դպրոցի բակում հանդիպում է նրան, հերթական անգամ ամուսինը սպառնում է, պահանջում հետ վերցնել բողոքը, հետո քաշքշում` ուժով մեքենան նստեցնելու համար, ապտակում։
«Փախա, դպրոց մտա, զանգեցի ոստիկանություն, ու գիտե՞ք ինչ լսեցի՝ էլի՜ սկսվեց․․․»։
Այս ամենից հետո դատարանն ընդամենը 1,5 տարվա ազատազրկման դատապարտեց բռնարարին, սակայն նա ոչ մի օր ճաղերի հետևում պատիժ չկրեց․ համաներմամբ ազատ արձակվեց հենց դատարանի նիստերի դահլիճից (այս պահին ազատազրկված է այլ գործով՝ զինված հարձակման համար- հեղ․)։
«Սկզբնական շրջանում շատ էի նեղվում, որովհետև անարդարության հետ էի բախվում, հուսախաբ էի լինում, ասում էի՝ ինձ պե՞տք էր այս ամենը։ Բայց երևի էդ պայքարն ինձ լիքը բան տվեց, ուժեղացրեց»,- ասում է Հասմիկը։
2015թ․ Հասմիկի պաշտպանական թիմը հայց ներկայացրեց ՄԻԵԴ՝ ընդդեմ Հայաստանի։ Գրեթե 10 տարի անց՝ դեկտեմբերի 12-ին դատարանը
որոշում կայացրեց՝ արձանագրելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում՝ «Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի»։