https://arm.sputniknews.ru/20241218/hvovik-aghazarjani-vordin-azatvel-e-ashkhatanqic-84084700.html
Հովիկ Աղազարյանի որդին ազատվել է աշխատանքից
Հովիկ Աղազարյանի որդին ազատվել է աշխատանքից
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի - Sputnik. ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդին՝ Հովսեփ Աղազարյանը, ազատվել է Էկոնոմիկայի նախարարության գործերի կառավարման վարչության... 18.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-18T16:14+0400
2024-12-18T16:14+0400
2024-12-18T16:16+0400
հովիկ աղազարյան
պաշտոն
https://cdn.am.sputniknews.ru/img/1761/30/17613062_0:0:1500:844_1920x0_80_0_0_0a53e32e82034f6ef2043b68c99df536.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի - Sputnik. ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդին՝ Հովսեփ Աղազարյանը, ազատվել է Էկոնոմիկայի նախարարության գործերի կառավարման վարչության պետի խորհրդականի պաշտոնից, Արմենիա Sputnik-ին հայտնեցին էկոնոմիկայի նախարարությունից։Դեկտեմբերի 16–ին հայտնի դարձավ, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում Հովիկ Աղազարյանի կողմից պետական գաղտնիք պարունակող արտահոսքեր կազմակերպելու հրապարակման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՀՀ դատախազությունը դեկտեմբերի 9-ին տեղեկացրել էր, որ արտահոսքեր կազմակերպելու հրապարակումը ուղարկել է Հակակոռուպցիոն կոմիտե։Հիշեցնենք, որ Հովիկ Աղազարյանը դեկտեմբերի 2-ին մերժեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` մանդատը վայր դնելու խնդրանքը։ Մինչ այդ հայտնի էր դարձել, որ Աղազարյանին մեկ այլ գործով կանչել են հարցաքննության, և քննիչն առգրավել է Աղազարյանի հեռախոսը։ Պատգամավորը դեկտեմբերի 4-ին հայտնեց` քննիչի մոտ գտնվող իր հեռախոսի բազմաթիվ նյութեր, նամակներ հայտնվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ` չնայած իրավապահները հավաստիացրել են, որ ծանոթանալու են միայն գործին առնչվող նյութերին։Փաշինյանը նույն օրը հայտարարեց, թե պատգամավորի բջջայինի մեջ այնպիսի տեղեկություններ կան, որոնք պետական անվտանգության սպառնալիքներ են պարունակում, այդ թվում` հակահետախուզական։Դեկտեմբերի 10–ին հայտնի դարձավ, որ Աղազարյանի փաստաբանը դիմել է դատախազություն՝ պարզելու, թե ինչպես են նրա անձնական տվյալները հայտնվել երրորդ անձանց մոտ։Հավելենք, որ դեկտեմբերի 4–ին Հովիկ Աղազարյանը հայտնեց ՔՊ խմբակցությունից դուրս գալու մասին, ավելի ուշ նրան հեռացրին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1761/30/17613062_139:0:1472:1000_1920x0_80_0_0_e7ef254fc12c0b00eac8180bd1fedc8e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հովիկ աղազարյան, պաշտոն
Հովիկ Աղազարյանի որդին ազատվել է աշխատանքից
16:14 18.12.2024 (Թարմացված է: 16:16 18.12.2024) ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի - Sputnik. ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդին՝ Հովսեփ Աղազարյանը, ազատվել է Էկոնոմիկայի նախարարության գործերի կառավարման վարչության պետի խորհրդականի պաշտոնից,
Արմենիա Sputnik-ին հայտնեցին էկոնոմիկայի նախարարությունից։
Դեկտեմբերի 16–ին
հայտնի դարձավ, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում Հովիկ Աղազարյանի կողմից պետական գաղտնիք պարունակող արտահոսքեր կազմակերպելու հրապարակման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՀՀ դատախազությունը դեկտեմբերի 9-ին
տեղեկացրել էր, որ արտահոսքեր կազմակերպելու հրապարակումը ուղարկել է Հակակոռուպցիոն կոմիտե։
Հիշեցնենք, որ Հովիկ Աղազարյանը դեկտեմբերի 2-ին
մերժեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` մանդատը վայր դնելու խնդրանքը։ Մինչ այդ հայտնի էր դարձել, որ Աղազարյանին մեկ այլ գործով կանչել են հարցաքննության, և քննիչն առգրավել է Աղազարյանի հեռախոսը։ Պատգամավորը դեկտեմբերի 4-ին հայտնեց` քննիչի մոտ գտնվող իր հեռախոսի բազմաթիվ
նյութեր, նամակներ հայտնվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ` չնայած իրավապահները հավաստիացրել են, որ ծանոթանալու են միայն գործին առնչվող նյութերին։
Փաշինյանը նույն օրը
հայտարարեց, թե պատգամավորի բջջայինի մեջ այնպիսի տեղեկություններ կան, որոնք պետական անվտանգության սպառնալիքներ են պարունակում, այդ թվում` հակահետախուզական։
Դեկտեմբերի 10–ին հայտնի դարձավ, որ Աղազարյանի փաստաբանը
դիմել է դատախազություն՝ պարզելու, թե ինչպես են նրա անձնական տվյալները հայտնվել երրորդ անձանց մոտ։
Հավելենք, որ դեկտեմբերի 4–ին Հովիկ Աղազարյանը հայտնեց ՔՊ խմբակցությունից դուրս գալու մասին, ավելի ուշ նրան հեռացրին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։