https://arm.sputniknews.ru/20241216/hvovik-aghazarjanin-arnchvvogh-haghvordman-himan-vra-qreakan-varujt-e-nakhadzernvel-84018332.html
Հովիկ Աղազարյանին առնչվող հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել
Հովիկ Աղազարյանին առնչվող հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել
Sputnik Արմենիա
Մինչ նախկին ՔՊ–ականը փորձում է պարզել, թե իր հեռախոսի պարունակությունն ինչպես է հայտնվել Փաշինյանի մոտ, Հակակաոռուպցիոն կոմիտեն վարույթ է նախաձեռնում պետական... 16.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-16T17:46+0400
2024-12-16T17:46+0400
2024-12-16T18:04+0400
հայաստան
հովիկ աղազարյան
հակակոռուպցիոն կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/13/83160890_0:0:1200:675_1920x0_80_0_0_36861091491af2f2a720feeeb6d00e98.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի կողմից պետական գաղտնիք պարունակող արտահոսքեր կազմակերպելու հրապարակման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում։ՀՀ դատախազությունը դեկտեմբերի 9-ին տեղեկացրել էր որ արտահոսքեր կազմակերպելու հրապարակումը ուղարկել է Հակակոռուպցիոն կոմիտե։Հիշեցնենք, որ Հովիկ Աղազարյանը դեկտեմբերի 2-ին մերժեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` մանդատը վայր դնելու խնդրանքը։ Մինչ այդ հայտնի էր դարձել, որ Աղազարյանին մեկ այլ գործով կանչել են հարցաքննության, և քննիչն առգրավել է Աղազարյանի հեռախոսը։ Պատգամավորը դեկտեմբերի 4-ին հայտնեց` քննիչի մոտ գտնվող իր հեռախոսի բազմաթիվ նյութեր, նամակներ հայտնվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ` չնայած իրավապահները հավաստիացրել են, որ ծանոթանալու են միայն գործին առնչվող նյութերին։ Փաշինյանը նույն օրը հայտարարեց, թե պատգամավորի բջջայինի մեջ այնպիսի տեղեկություններ կան, որոնք պետական անվտանգության սպառնալիքներ են պարունակում, այդ թվում` հակահետախուզական։Դեկտեմբերի 10–ին հայտնի դարձավ, որ Աղազարյանի փաստաբանը դիմել է դատախազություն՝ պարզելու, թե ինչպես են նրա անձնական տվյալները հայտնվել երրորդ անձանց մոտ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/13/83160890_123:0:1023:675_1920x0_80_0_0_e1699e7aa50df1e996f12b2d6e186f5a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հովիկ աղազարյան, հակակոռուպցիոն կոմիտե
հայաստան, հովիկ աղազարյան, հակակոռուպցիոն կոմիտե
Հովիկ Աղազարյանին առնչվող հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել
17:46 16.12.2024 (Թարմացված է: 18:04 16.12.2024) Մինչ նախկին ՔՊ–ականը փորձում է պարզել, թե իր հեռախոսի պարունակությունն ինչպես է հայտնվել Փաշինյանի մոտ, Հակակաոռուպցիոն կոմիտեն վարույթ է նախաձեռնում պետական գաղտնիք պարունակող տեղեկություն հրապարակելու հոդվածով։
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի կողմից պետական գաղտնիք պարունակող արտահոսքեր կազմակերպելու հրապարակման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել։ Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում։
ՀՀ դատախազությունը դեկտեմբերի 9-ին
տեղեկացրել էր որ արտահոսքեր կազմակերպելու հրապարակումը ուղարկել է Հակակոռուպցիոն կոմիտե։
«ՀՀ դատախազությունից ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություն հրապարակելն այն անձի կողմից, որը դրա հետ ծանոթանալու իրավունք ուներ, եթե բացակայում են սույն օրենսգրքի 418-րդ հոդվածով (պետական դավաճանությունը) նախատեսված հանցանքի հատկանիշները. խմբ.)»,– հայտնեցին կոմիտեից։
Հիշեցնենք, որ Հովիկ Աղազարյանը դեկտեմբերի 2-ին
մերժեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` մանդատը վայր դնելու խնդրանքը։ Մինչ այդ հայտնի էր դարձել, որ Աղազարյանին մեկ այլ գործով կանչել են հարցաքննության, և քննիչն առգրավել է Աղազարյանի հեռախոսը։ Պատգամավորը դեկտեմբերի 4-ին հայտնեց` քննիչի մոտ գտնվող իր հեռախոսի բազմաթիվ
նյութեր, նամակներ հայտնվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ` չնայած իրավապահները հավաստիացրել են, որ ծանոթանալու են միայն գործին առնչվող նյութերին։
Փաշինյանը նույն օրը
հայտարարեց, թե պատգամավորի բջջայինի մեջ այնպիսի տեղեկություններ կան, որոնք պետական անվտանգության սպառնալիքներ են պարունակում, այդ թվում` հակահետախուզական։
Դեկտեմբերի 10–ին հայտնի դարձավ, որ Աղազարյանի փաստաբանը
դիմել է դատախազություն՝ պարզելու, թե ինչպես են նրա անձնական տվյալները հայտնվել երրորդ անձանց մոտ։