00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:25
6 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
28 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:34
5 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հովիկ Աղազարյանին կզրկեն անձեռնմխելիությունից

© Sputnik / Aram NersesyanՀովիկ Աղազարյանը ԱԺ–ում
Հովիկ Աղազարյանը ԱԺ–ում - Sputnik Արմենիա, 1920, 17.12.2024
Հովիկ Աղազարյանը ԱԺ–ում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Պատգամավորի փաստաբանը վստահ է` ամբողջ քրգործը կառուցվել է վարչապետի հանձնարարության հիման վրա։
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հունվարի 20-ին հավանաբար կգնա ԱԺ ու կառաջարկի նախկին ՔՊ–ական, այժմ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանին զրկել անձեռնմխելիությունից, որից հետո նրան կա՛մ կկալանավորեն, կա՛մ կենթարկեն տնային կալանքի։ Այս մասին 24News-ին ասել է պատգամավորի փաստաբան Հակոբ Ճարոյանը։
Փաստաբանը վստահ է` ամբողջ քրգործը կառուցվել է վարչապետի հանձնարարության հիման վրա։
Դեկտեմբերի 16–ին հայտնի դարձավ, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում Հովիկ Աղազարյանի կողմից պետական գաղտնիք պարունակող արտահոսքեր կազմակերպելու հրապարակման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՀՀ դատախազությունը դեկտեմբերի 9-ին տեղեկացրել էր, որ արտահոսքեր կազմակերպելու հրապարակումը ուղարկել է Հակակոռուպցիոն կոմիտե։
Հիշեցնենք, որ Հովիկ Աղազարյանը դեկտեմբերի 2-ին մերժեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` մանդատը վայր դնելու խնդրանքը։ Մինչ այդ հայտնի էր դարձել, որ Աղազարյանին մեկ այլ գործով կանչել են հարցաքննության, և քննիչն առգրավել է Աղազարյանի հեռախոսը։ Պատգամավորը դեկտեմբերի 4-ին հայտնեց` քննիչի մոտ գտնվող իր հեռախոսի բազմաթիվ նյութեր, նամակներ հայտնվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ` չնայած իրավապահները հավաստիացրել են, որ ծանոթանալու են միայն գործին առնչվող նյութերին։
Փաշինյանը նույն օրը հայտարարեց, թե պատգամավորի բջջայինի մեջ այնպիսի տեղեկություններ կան, որոնք պետական անվտանգության սպառնալիքներ են պարունակում, այդ թվում` հակահետախուզական։
Դեկտեմբերի 10–ին հայտնի դարձավ, որ Աղազարյանի փաստաբանը դիմել է դատախազություն՝ պարզելու, թե ինչպես են նրա անձնական տվյալները հայտնվել երրորդ անձանց մոտ։
Հավելենք, որ դեկտեմբերի 4–ին Հովիկ Աղազարյանը հայտնեց ՔՊ խմբակցությունից դուրս գալու մասին, ավելի ուշ նրան հեռացրին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։
Լրահոս
0