https://arm.sputniknews.ru/20241212/ishkhanutjuny-petq-e-lurj-janqer-gvortsadri-siriahajeri-anvtangutjan-hamar-hak-pvokhnakhagah-83882420.html
Իշխանությունը պետք է լուրջ ջանքեր գործադրի սիրիահայերի անվտանգության համար․ ՀԱԿ փոխնախագահ
Իշխանությունը պետք է լուրջ ջանքեր գործադրի սիրիահայերի անվտանգության համար․ ՀԱԿ փոխնախագահ
Sputnik Արմենիա
Ըստ քաղաքական գործչի՝ իշխանությունը պետք է աշխատանք տանի և՛ համայնքի այն ներկայացուցիչների հետ, որոնք ցանկանում են մնալ Սիրիայում, և՛ նրանց, ովքեր ցանկանում են... 12.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-12T16:19+0400
2024-12-12T16:19+0400
2024-12-12T16:52+0400
լևոն զուրաբյան
հայ ազգային կոնգրես (հակ)
հալեպ
բեյրութ
սիրիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/09/83767550_0:0:3072:1728_1920x0_80_0_0_ca4bf2f785d8cce23560285388b1f860.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը կարծում է, որ Հայաստանի իշխանությունները պետք է դիվանագիտական լուրջ ջանքեր գործադրեն Սիրիայի հայ համայնքի անվտանգությունն ապահովելու համար: Այս մասին նա հայտարարեց այսօր Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ։Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հալեպի ռազմական կառավարման պատասխանատուները հանդիպել են հայ և քրիստոնյա համայնքապետների հետ։ Նրանք հայ համայնքի ներկայացուցիչներին տվել են անվտանգության երաշխիքներ։ Սակայն Դամասկոսում Հայաստանի դեսպանության և Հալեպում գլխավոր հյուպատոսության դիվանագիտական անձնակազմը ժամանակավորապես շարունակում է աշխատանքը Բեյրութից:Զուրաբյանը համոզված է, որ Սիրիայի նոր իշխանությունները փորձում են խուսափել արյունահեղությունից և փոքրամասնությունների վրա հարձակումներից, ինչպես նաև չեն ցանկանում սրել հարաբերությունները Իրանի և Ռուսաստանի հետ: Դրա ապացույցը նա համարում է դեկտեմբերի 11-ին Դամասկոսում Իրանի դեսպանատան աշխատանքի վերականգնումը։ՀԱԿ փոխնախագահն ընդգծեց, որ Հայաստանի իշխանություններն, այնուամենայնիվ, չպետք է անգործության մատնվեն։ Անհրաժեշտ է օգնություն ցուցաբերել համայնքի բոլոր ներկայացուցիչներին, որոնք կցանկանան Սիրիայից տեղափոխվել Հայաստան, ինչպես նաև բանակցություններ վարել այնտեղ մնացած հայերի անվտանգությունն ապահովելու համար:Հալեպի հայ համայնքը անվտանգության երաշխիքներ է ստացել«Սա իսկապես շատ լուրջ դիվանագիտական գործունեության ասպարեզ է, որով Հայաստանի կառավարությունը պետք է զբաղվի»,- եզրափակել է քաղաքական գործիչը:Նա հավելել է, որ այս պահին դեռ լուրջ քայլեր չի տեսնում։Հիշեցնենք` դեկտեմբերի 8-ին ընդդիմության ներկայացուցիչները եթերում հայտարարեցին, որ Սիրիան անցել է իրենց վերահսկողության տակ։ Երկրի վարչապետ Մուհամմեդ Ղազի ալ-Ջալալին հայտնեց, որ մի քանի նախարարների հետ մնում է Սիրիայում և արդեն կապ է հաստատել զինված ընդդիմության առաջնորդների հետ:Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտարարեցին, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հակամարտության մի շարք մասնակիցների հետ բանակցելուց հետո որոշել է հրաժարվել պաշտոնից և լքել երկիրը՝ հրահանգելով իշխանությունը խաղաղ փոխանցելու գործընթաց սկսել, ընդ որում՝ Ռուսաստանը բանակցություններին չի մասնակցել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ասադն ընտանիքի հետ մեկնել է Մոսկվա. ՌԴ-ն ապաստան է տրամադրել նրանց: ՌԻԱ Նովոստին, հղում անելով Կրեմլի իր աղբյուրին հայտնեց, որ ՌԴ պաշտոնյաները կապի մեջ են սիրիական զինված ընդդիմության ներկայացուցիչների հետ, որոնց առաջնորդները երաշխավորել են ՌԴ ռազմաբազաների և դիվանագիտական հաստատությունների անվտանգությունը:
հալեպ
բեյրութ
սիրիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/09/83767550_0:0:2732:2048_1920x0_80_0_0_fef9b10a55a6f14a53cdcad6582272cd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լևոն զուրաբյան, հայ ազգային կոնգրես (հակ), հալեպ, բեյրութ, սիրիա
լևոն զուրաբյան, հայ ազգային կոնգրես (հակ), հալեպ, բեյրութ, սիրիա
Իշխանությունը պետք է լուրջ ջանքեր գործադրի սիրիահայերի անվտանգության համար․ ՀԱԿ փոխնախագահ
16:19 12.12.2024 (Թարմացված է: 16:52 12.12.2024) Ըստ քաղաքական գործչի՝ իշխանությունը պետք է աշխատանք տանի և՛ համայնքի այն ներկայացուցիչների հետ, որոնք ցանկանում են մնալ Սիրիայում, և՛ նրանց, ովքեր ցանկանում են հայրենիք տեղափոխվել։
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը կարծում է, որ Հայաստանի իշխանությունները պետք է դիվանագիտական լուրջ ջանքեր գործադրեն Սիրիայի հայ համայնքի անվտանգությունն ապահովելու համար: Այս մասին նա հայտարարեց այսօր
Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հալեպի ռազմական կառավարման պատասխանատուները հանդիպել են հայ և քրիստոնյա համայնքապետների հետ։ Նրանք հայ համայնքի ներկայացուցիչներին տվել են անվտանգության երաշխիքներ։ Սակայն Դամասկոսում Հայաստանի դեսպանության և Հալեպում գլխավոր հյուպատոսության դիվանագիտական անձնակազմը ժամանակավորապես շարունակում է աշխատանքը Բեյրութից:
Զուրաբյանը համոզված է, որ Սիրիայի նոր իշխանությունները փորձում են խուսափել արյունահեղությունից և փոքրամասնությունների վրա հարձակումներից, ինչպես նաև չեն ցանկանում սրել հարաբերությունները Իրանի և Ռուսաստանի հետ: Դրա ապացույցը նա համարում է դեկտեմբերի 11-ին Դամասկոսում Իրանի դեսպանատան աշխատանքի վերականգնումը։
«Սա նշանակում է, որ նրանց տվել են լուրջ երաշխիքներ։ Նույնը վերաբերում է հայ համայնքին. կարծես թե անմիջական վտանգի կամ սպառնալիքի տակ չէ, քանի որ այդ երաշխիքները նաև տրվել են հայերին»,- ասաց Զուրաբյանը։
ՀԱԿ փոխնախագահն ընդգծեց, որ Հայաստանի իշխանություններն, այնուամենայնիվ, չպետք է անգործության մատնվեն։ Անհրաժեշտ է օգնություն ցուցաբերել համայնքի բոլոր ներկայացուցիչներին, որոնք կցանկանան Սիրիայից տեղափոխվել Հայաստան, ինչպես նաև բանակցություններ վարել այնտեղ մնացած հայերի անվտանգությունն ապահովելու համար:
«Սա իսկապես շատ լուրջ դիվանագիտական գործունեության ասպարեզ է, որով Հայաստանի կառավարությունը պետք է զբաղվի»,- եզրափակել է քաղաքական գործիչը:
Նա հավելել է, որ այս պահին դեռ լուրջ քայլեր չի տեսնում։
Հիշեցնենք` դեկտեմբերի 8-ին ընդդիմության ներկայացուցիչները եթերում հայտարարեցին, որ
Սիրիան անցել է իրենց վերահսկողության տակ։ Երկրի վարչապետ Մուհամմեդ Ղազի ալ-Ջալալին հայտնեց, որ մի քանի նախարարների հետ մնում է Սիրիայում և արդեն կապ է հաստատել զինված ընդդիմության առաջնորդների հետ:
Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտարարեցին, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հակամարտության մի շարք մասնակիցների հետ բանակցելուց հետո որոշել է հրաժարվել պաշտոնից և լքել երկիրը՝ հրահանգելով իշխանությունը խաղաղ փոխանցելու գործընթաց սկսել, ընդ որում՝ Ռուսաստանը բանակցություններին չի մասնակցել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ
Ասադն ընտանիքի հետ մեկնել է Մոսկվա. ՌԴ-ն ապաստան է տրամադրել նրանց: ՌԻԱ Նովոստին, հղում անելով Կրեմլի իր աղբյուրին հայտնեց, որ ՌԴ պաշտոնյաները կապի մեջ են սիրիական զինված ընդդիմության ներկայացուցիչների հետ, որոնց առաջնորդները
երաշխավորել են ՌԴ ռազմաբազաների և դիվանագիտական հաստատությունների անվտանգությունը: