https://arm.sputniknews.ru/20241209/rd-zinvvorakannern-amen-inch-anum-en-siriajum-razmabazaneri-anvtangutjan-hamar-peskvov-83771118.html
ՌԴ զինվորականներն ամեն ինչ անում են Սիրիայում ռազմաբազաների անվտանգության համար. Պեսկով
ՌԴ զինվորականներն ամեն ինչ անում են Սիրիայում ռազմաբազաների անվտանգության համար. Պեսկով
Sputnik Արմենիա
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը մեկնաբանել է Սիրիայում տիրող իրավիճակը։ 09.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-09T14:25+0400
2024-12-09T14:25+0400
2024-12-09T14:28+0400
սիրիահայ
ռազմաբազա
դմիտրի պեսկով
բաշար ալ–ասադ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/1b/75077769_0:211:2778:1774_1920x0_80_0_0_6c755328018ece4372a477fc27680c34.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. ՌԴ զինվորականներն անհրաժեշտ ամեն ինչ անում են Սիրիայում գտնվող ռազմաբազաների անվտանգությունն ապահովելու համար։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:Նա կարևորել է Սիրիայում ռուսական ռազմակայանների անվտանգության ապահովման հարցը:Նրա խոսքով՝ Սիրիայում տեղի ունեցածը զարմացրել է ամբողջ աշխարհին, և Ռուսաստանը բացառություն չէ։ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ Սիրիայում իրավիճակը դեռևս անկայուն է, ձևափոխումների շրջան է ընթանում:«Հիմա մենք տեսնում ենք, որ (երկրում. խմբ.) վերափոխման, ծայրահեղ անկայունության ժամանակաշրջան է։ Այդ պատճառով, իհարկե, ժամանակ կպահանջվի, և հետո լուրջ խոսակցություն կպահանջվի նրանց հետ, ովքեր օժտված կլինեն իշխանությամբ»,-ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը հույս ունի պահպանել իր ռազմական ներկայությունը Սիրիայում։Նրա խոսքով՝ Մոսկվան շփման մեջ է Անկարայի հետ, այդ թվում՝ Սիրիայում տիրող իրավիճակի շուրջ։«Մենք երկխոսության մեջ ենք տարածաշրջանային այլ պետությունների հետ, այդ թվում՝ Սիրիայի հարցով։ Սիրիայում հիմա իսկապես շատ բարդ շրջան է՝ կապված անկայունության հետ, և, իհարկե, շատ կարևոր է պահպանել երկխոսությունը տարածաշրջանային բոլոր երկրների հետ։ Մենք մտադիր ենք դա անել, խորհրդակցելու ենք և վերլուծելու ենք»,- ասել է Պեսկովը։Սիրիայում ռուս զինվորականները բարձր մարտական պատրաստության մեջ են. ՌԴ ԱԳՆՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հայտնել է նաև, որ Վլադիմիր Պուտինի պաշտոնական գրաֆիկում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ հանդիպում նախատեսված չէ:«Նախագահի պաշտոնական գրաֆիկում նման հանդիպում չկա։ Պարոն Ասադի գտնվելու վայրի մասին այս պահին ասելիք չունեմ»,- հավելել է Պեսկովը։Ավելի վաղ Սիրիայի զինված ընդդիմության ներկայացուցիչները գրավել էին պետական հեռուստատեսությունը և եթերում հայտարարել, որ իրենք վերահսկողություն են հաստատել երկրի նկատմամբ: Սիրիայի վարչապետ Մուհամմեդ Ղազի Ալ-Ջալալին հայտարարել էր, որ մի քանի նախարարների հետ մնում է երկրում, սակայն իրենց հայտնի չէ, թե որտեղ է գտնվում պաշտպանության նախարարը: Վարչապետը նաև հայտարարել էր, որ կապ է հաստատել զինված ընդդիմության ղեկավարության հետ:ՌԴ ԱԳՆ-ից հայտնել էին, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը սիրիական հակամարտության մի շարք մասնակիցների հետ բանակցելուց հետո որոշել է հեռանալ պաշտոնից և լքել է Սիրիան՝ հրահանգելով ապահովել իշխանության խաղաղ հանձնման գործընթացը։Սիրիայի ժողովուրդը երկրի ճակատագիրը պետք է որոշի առանց արտաքին միջամտության. Փեզեշքիան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/1b/75077769_0:0:2732:2048_1920x0_80_0_0_393fb099207fadbfa52ee2610e92e08c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սիրիահայ, ռազմաբազա, դմիտրի պեսկով, բաշար ալ–ասադ
սիրիահայ, ռազմաբազա, դմիտրի պեսկով, բաշար ալ–ասադ
ՌԴ զինվորականներն ամեն ինչ անում են Սիրիայում ռազմաբազաների անվտանգության համար. Պեսկով
14:25 09.12.2024 (Թարմացված է: 14:28 09.12.2024) ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը մեկնաբանել է Սիրիայում տիրող իրավիճակը։
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. ՌԴ զինվորականներն անհրաժեշտ ամեն ինչ անում են Սիրիայում գտնվող ռազմաբազաների անվտանգությունն ապահովելու համար։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նա կարևորել է Սիրիայում ռուսական ռազմակայանների անվտանգության ապահովման հարցը:
«Իհարկե, մեր զինվորականները նույնպես ձեռնարկում են զգուշության բոլոր անհրաժեշտ միջոցները»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե որքանով է Կրեմլը մտահոգված Սիրիայում ռուսական ռազմաբազաների անվտանգությամբ:
Նրա խոսքով՝ Սիրիայում տեղի ունեցածը զարմացրել է ամբողջ աշխարհին, և Ռուսաստանը բացառություն չէ։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ Սիրիայում իրավիճակը դեռևս անկայուն է, ձևափոխումների շրջան է ընթանում:
«Հիմա մենք տեսնում ենք, որ (երկրում. խմբ.) վերափոխման, ծայրահեղ անկայունության ժամանակաշրջան է։ Այդ պատճառով, իհարկե, ժամանակ կպահանջվի, և հետո լուրջ խոսակցություն կպահանջվի նրանց հետ, ովքեր օժտված կլինեն իշխանությամբ»,-ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը հույս ունի պահպանել իր ռազմական ներկայությունը Սիրիայում։
Նրա խոսքով՝ Մոսկվան շփման մեջ է Անկարայի հետ, այդ թվում՝ Սիրիայում տիրող իրավիճակի շուրջ։
«Մենք երկխոսության մեջ ենք տարածաշրջանային այլ պետությունների հետ, այդ թվում՝ Սիրիայի հարցով։ Սիրիայում հիմա իսկապես շատ բարդ շրջան է՝ կապված անկայունության հետ, և, իհարկե, շատ կարևոր է պահպանել երկխոսությունը տարածաշրջանային բոլոր երկրների հետ։ Մենք մտադիր ենք դա անել, խորհրդակցելու ենք և վերլուծելու ենք»,- ասել է Պեսկովը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հայտնել է նաև, որ Վլադիմիր Պուտինի պաշտոնական գրաֆիկում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ հանդիպում նախատեսված չէ:
«Նախագահի պաշտոնական գրաֆիկում նման հանդիպում չկա։ Պարոն Ասադի գտնվելու վայրի մասին այս պահին ասելիք չունեմ»,- հավելել է Պեսկովը։
Ավելի վաղ Սիրիայի զինված ընդդիմության ներկայացուցիչները գրավել էին պետական հեռուստատեսությունը և եթերում հայտարարել, որ իրենք վերահսկողություն են հաստատել երկրի նկատմամբ: Սիրիայի վարչապետ Մուհամմեդ Ղազի Ալ-Ջալալին հայտարարել էր, որ մի քանի նախարարների հետ մնում է երկրում, սակայն իրենց հայտնի չէ, թե որտեղ է գտնվում պաշտպանության նախարարը: Վարչապետը նաև հայտարարել էր, որ կապ է հաստատել զինված ընդդիմության ղեկավարության հետ:
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել էին, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը սիրիական հակամարտության մի շարք մասնակիցների հետ բանակցելուց հետո որոշել է հեռանալ պաշտոնից և լքել է Սիրիան՝ հրահանգելով ապահովել իշխանության խաղաղ հանձնման գործընթացը։