https://arm.sputniknews.ru/20241211/qp-n-hakvob-aslanjanin-heracrec-khmbakcutjunic-zlm-83851168.html
ՔՊ–ն Հակոբ Ասլանյանին հեռացրեց խմբակցությունից
ՔՊ–ն Հակոբ Ասլանյանին հեռացրեց խմբակցությունից
Sputnik Արմենիա
ՔՊ վարչությունը կքննարկի Հակոբ Ասլանյանին նաև կուսակցությունից հեռացնելու հարցը։ 11.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-11T21:03+0400
2024-12-11T21:03+0400
2024-12-11T22:16+0400
հայաստան
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
հակոբ ասլանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/1c/82393595_0:84:1600:984_1920x0_80_0_0_dd83351118ea29bb8b7e7387329d424d.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Հակոբ Ասլանյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից։ Տեղեկությունը հրապարակվել է խմբակցության ֆեյսբուքյան էջում։Այսօր առավոտյան պատգամավորը հայտնել էր, որ ի աջակցություն Հովիկ Աղազարյանի ինքը ևս հեռանում է ՔՊ խմբակցությունից, ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա փոշմանել է։ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը 24News-ի հետ զրույցում ասել է` այն անձը, որը կպաշտպանի արտահոսքեր կատարած նախկին ՔՊ–ական Հովիկ Աղազարյանին, կարժանանա այդ ճակատագրին։ «Կար պարոն Աղազարյանը, ով արտահոսքեր էր կազմակերպում խմբակցությունից, ինչը ապացուցված է փաստերով։ Եվ ցանկացած դրվագ, որտեղ որևէ մեկը կպաշտպանի այդ պրոցեսսը, բնականաբար, պետք է արժանանար այս ճակատագրին»,– նշել է նա։ՔՊ վարչությունը կքննարկի նաև Ասլանյանին կուսակցությունից հեռացնելու հարցը։Արթուր Հովհաննիսյանը հավելել է, որ ինչպես ինքն է հասկացել, Ասլանյանը մանդատը վայր դնելու մտադրություն չունի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/1c/82393595_89:0:1512:1067_1920x0_80_0_0_610367ee1429ab34faa021cc0dd4e5e7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, հակոբ ասլանյան
հայաստան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, հակոբ ասլանյան
ՔՊ–ն Հակոբ Ասլանյանին հեռացրեց խմբակցությունից
21:03 11.12.2024 (Թարմացված է: 22:16 11.12.2024) ՔՊ վարչությունը կքննարկի Հակոբ Ասլանյանին նաև կուսակցությունից հեռացնելու հարցը։
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Հակոբ Ասլանյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից։ Տեղեկությունը հրապարակվել է խմբակցության ֆեյսբուքյան էջում։
Այսօր առավոտյան պատգամավորը
հայտնել էր, որ ի աջակցություն Հովիկ Աղազարյանի ինքը ևս հեռանում է ՔՊ խմբակցությունից, ավելի ուշ հայտնի դարձավ, որ
նա փոշմանել է։
««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը միաձայն որոշում է կայացրել հեռացնել Հակոբ Ասլանյանին խմբակցության կազմից` լրջագույն կարգապահական խախտման, ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որդեգրած արժեքների և քաղաքական ուղեգծի հետ խիստ անհամատեղելի վարքի պատճառով»,– ասված է ՔՊ–ի հայտարարությունում։:
ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը
24News-ի հետ զրույցում ասել է` այն անձը, որը կպաշտպանի արտահոսքեր կատարած նախկին ՔՊ–ական Հովիկ Աղազարյանին, կարժանանա այդ ճակատագրին։
«Կար պարոն Աղազարյանը, ով արտահոսքեր էր կազմակերպում խմբակցությունից, ինչը ապացուցված է փաստերով։ Եվ ցանկացած դրվագ, որտեղ որևէ մեկը կպաշտպանի այդ պրոցեսսը, բնականաբար, պետք է արժանանար այս ճակատագրին»,– նշել է նա։
ՔՊ վարչությունը կքննարկի նաև Ասլանյանին կուսակցությունից հեռացնելու հարցը։
Արթուր Հովհաննիսյանը հավելել է, որ ինչպես ինքն է հասկացել, Ասլանյանը մանդատը վայր դնելու մտադրություն չունի։