https://arm.sputniknews.ru/20241210/mak-i-akhn-qnnarkel-e-siriajum-tirvogh-iravitshaki-veraberjal-pastatghti-mshakumy-nebenzja-83792382.html
ՄԱԿ-ի ԱԽ–ն քննարկել է Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ փաստաթղթի մշակումը. Նեբենզյա
ՄԱԿ-ի ԱԽ–ն քննարկել է Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ փաստաթղթի մշակումը. Նեբենզյա
Sputnik Արմենիա
ՌԴ դիվանագետը նշել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը «քիչ թե շատ» համակարծիք է Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտության հարցում։ 10.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-10T09:21+0400
2024-12-10T09:21+0400
2024-12-10T09:40+0400
վասիլի նեբենզյա
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
սիրիա
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/0d/25314177_0:215:2876:1833_1920x0_80_0_0_42f743d6c27db10b253ac7a190568e60.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները դեկտեմբերի 9–ին փակ խորհրդակցությունների ժամանակ քննարկել են Սիրիայում իրավիճակի հետ կապված փաստաթղթի ստեղծման անհրաժեշտությունը, որը կարող է հրապարակվել առաջիկա օրերին։ Այս մասին լրագրողներին ասել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։Ինչպես նշել է դիվանագետը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի խորհրդակցությունները Սիրիայի հարցով դրական են եղել։Մեկնաբանելով Սիրիայում վերջին իրադարձությունները՝ ՌԴ դիվանագետը հայտարարել է, որ բոլորը, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները, զարմացած էին Սիրիայում տեղի ունեցած իշխանափոխությամբ։«Բոլորը զարմացած էին այս իրադարձություններից։ Բոլորը, այդ թվում՝ խորհրդի անդամները»,- ասել է նա։Սիրիական դասեր թավշյա Հայաստանի համարՌԴ մշտական ներկայացուցչի խոսքով՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը «քիչ թե շատ» համակարծիք է Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտության հարցում։Ինչպես նշել է դիվանագետը, Ռուսաստանը հետևելու է Սիրիայում տիրող իրավիճակին և գնահատելու է այն։«Մենք պետք է սպասենք, հետևենք և գնահատենք, թե ինչպես է զարգանում իրավիճակը»,- ասել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչը։Մեկնաբանելով Սիրիայում իշխանափոխությունից հետո ռուսական ուժերի ներկայության ճակատագիրը՝ Նեբենզյան նշել է, որ այդ հարցի հասցեատերն ինքը չէ։«Սխալ մարդու եք հարցնում», – ասել է նա։Սիրիական ընդդիմությունը հայտնել է անցումային կառավարության ղեկավարի անունըԱվելի վաղ պետական հեռուստատեսությունը գրաված Սիրիայի զինված ընդդիմության ներկայացուցիչները եթեր էին դուրս եկել՝ պնդելով, որ իրենք վերահսկողության տակ են առել երկիրը։ Սիրիայի վարչապետ Մուհամեդ Ղազի ալ-Ջալալին հայտարարել է, որ ինքը մի քանի նախարարների հետ մնում է երկրում, սակայն իրենք տեղյակ չեն, թե որտեղ է պաշտպանության նախարարը։ Վարչապետը նաև հայտարարել է, որ կապ է հաստատել զինված ընդդիմության ղեկավարության հետ։ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը սիրիական հակամարտության մի շարք մասնակիցների հետ բանակցություններից հետո որոշել է հրաժարական տալ և լքել Սիրիան՝ ցուցումներ տալով խաղաղ ճանապարհով փոխանցել իշխանությունը, ընդ որում` Ռուսաստանը չի մասնակցել բանակցություններին։
սիրիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/0d/25314177_74:0:2803:2047_1920x0_80_0_0_91d8ee8a500b583c972b072c2a5f129d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վասիլի նեբենզյա, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), սիրիա, ռուսաստան
վասիլի նեբենզյա, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), սիրիա, ռուսաստան
ՄԱԿ-ի ԱԽ–ն քննարկել է Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ փաստաթղթի մշակումը. Նեբենզյա
09:21 10.12.2024 (Թարմացված է: 09:40 10.12.2024) ՌԴ դիվանագետը նշել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը «քիչ թե շատ» համակարծիք է Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտության հարցում։
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները դեկտեմբերի 9–ին փակ խորհրդակցությունների ժամանակ քննարկել են Սիրիայում իրավիճակի հետ կապված փաստաթղթի ստեղծման անհրաժեշտությունը, որը կարող է հրապարակվել առաջիկա օրերին։ Այս մասին լրագրողներին ասել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։
Ինչպես նշել է դիվանագետը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի խորհրդակցությունները Սիրիայի հարցով դրական են եղել։
«Մենք խոսել ենք խորհրդի կողմից փաստաթղթի մշակման անհրաժեշտության մասին։ Այսօր ոչ ոք պատրաստ չէր դրան, բայց կարծում եմ` առաջիկա օրերին մենք դա կտեսնենք», - նշել է Նեբենզյան։
Մեկնաբանելով Սիրիայում վերջին իրադարձությունները՝ ՌԴ դիվանագետը հայտարարել է, որ բոլորը, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները, զարմացած էին Սիրիայում տեղի ունեցած իշխանափոխությամբ։
«Բոլորը զարմացած էին այս իրադարձություններից։ Բոլորը, այդ թվում՝ խորհրդի անդամները»,- ասել է նա։
ՌԴ մշտական ներկայացուցչի խոսքով՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը «քիչ թե շատ» համակարծիք է Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտության հարցում։
«Խորհուրդը, կարծում եմ, քիչ թե շատ միակարծիք էր Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման, քաղաքացիական բնակչության պաշտպանությունն ապահովելու անհրաժեշտության հարցում»,- ասել է Նեբենզիան։
Ինչպես նշել է դիվանագետը, Ռուսաստանը հետևելու է Սիրիայում տիրող իրավիճակին և գնահատելու է այն։
«Մենք պետք է սպասենք, հետևենք և գնահատենք, թե ինչպես է զարգանում իրավիճակը»,- ասել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչը։
Մեկնաբանելով Սիրիայում իշխանափոխությունից հետո ռուսական ուժերի ներկայության ճակատագիրը՝ Նեբենզյան նշել է, որ այդ հարցի հասցեատերն ինքը չէ։
«Սխալ մարդու եք հարցնում», – ասել է նա։
Ավելի վաղ պետական հեռուստատեսությունը գրաված Սիրիայի զինված ընդդիմության ներկայացուցիչները եթեր էին դուրս եկել՝ պնդելով, որ իրենք վերահսկողության տակ են առել երկիրը։ Սիրիայի վարչապետ Մուհամեդ Ղազի ալ-Ջալալին հայտարարել է, որ ինքը մի քանի նախարարների հետ մնում է երկրում, սակայն իրենք տեղյակ չեն, թե որտեղ է պաշտպանության նախարարը։ Վարչապետը նաև հայտարարել է, որ կապ է հաստատել զինված ընդդիմության ղեկավարության հետ։
ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը սիրիական հակամարտության մի շարք մասնակիցների հետ բանակցություններից հետո որոշել է հրաժարական տալ և լքել Սիրիան՝ ցուցումներ տալով խաղաղ ճանապարհով փոխանցել իշխանությունը, ընդ որում` Ռուսաստանը չի մասնակցել բանակցություններին։