https://arm.sputniknews.ru/20241209/siriakan-ynddimutjuny-hajtnel-e-ancumajin-karavarutjan-ghekavari-anuny-83783281.html
Սիրիական ընդդիմությունը հայտնել է անցումային կառավարության ղեկավարի անունը
Սիրիական ընդդիմությունը հայտնել է անցումային կառավարության ղեկավարի անունը
Sputnik Արմենիա
Մուհամեդ ալ-Բաշիրը նախկինում գլխավորել է Իդլիբում գործող «Սիրիական փրկության կառավարությունը»: 09.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-09T19:00+0400
2024-12-09T19:00+0400
2024-12-09T19:01+0400
մուհամեդ ալ-բաշիր
սիրիա
անցումային կառավարություն
կառավարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/09/83782960_0:0:680:383_1920x0_80_0_0_d8d3c8f180eac7bb3761f87091cbca07.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի - Sputnik. Սիրիական ընդդիմությունը հայտնել է անցումային կառավարության ղեկավարի անունը: Ինչպես հաղորդում է Al-Jazeera-ն, վարչապետ կլինի Մուհամեդ ալ-Բաշիրը, որը կձևավորի երկրի անցումային կառավարությունը:Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին զինված ընդդիմադիր խմբերը Հալեպ և Իդլիբ նահանգներում լայնածավալ հարձակում են սկսել սիրիական բանակի դիրքերի վրա։ Դեկտեմբերի 7-ի երեկոյան նրանք վերահսկողության տակ են վերցրել մի քանի առանցքային քաղաքներ, այդ թվում՝ Հալեպը, Համան, Դերաան և Հոմսը։ Իսկ դեկտեմբերի 8-ին ընդդիմության ուժերը մտել են Դամասկոս, որտեղից Սիրիայի կառավարական զորքերը ստիպված են եղել նահանջել։Սիրիայի կառավարության ղեկավար ալ-Ջալալին հայտարարել է իշխանության խաղաղ փոխանցման պատրաստակամության մասին: Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական հայտարարության մեջ էլ նշվում է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը վայր է դրել իր լիազորությունները և լքել երկիրը ՝ հանձնարարելով իրականացնել իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցելու գործընթաց:
սիրիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/09/83782960_76:0:680:453_1920x0_80_0_0_4b9b5ee4cc2c7b762ed6a602bea50fe8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մուհամեդ ալ-բաշիր, սիրիա, անցումային կառավարություն, կառավարություն
մուհամեդ ալ-բաշիր, սիրիա, անցումային կառավարություն, կառավարություն
Սիրիական ընդդիմությունը հայտնել է անցումային կառավարության ղեկավարի անունը
19:00 09.12.2024 (Թարմացված է: 19:01 09.12.2024) Մուհամեդ ալ-Բաշիրը նախկինում գլխավորել է Իդլիբում գործող «Սիրիական փրկության կառավարությունը»:
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի - Sputnik. Սիրիական ընդդիմությունը հայտնել է անցումային կառավարության ղեկավարի անունը: Ինչպես հաղորդում է
Al-Jazeera-ն, վարչապետ կլինի Մուհամեդ ալ-Բաշիրը, որը կձևավորի երկրի անցումային կառավարությունը:
Նախկինում նա գլխավորել է Իդլիբում գործող «Սիրիական փրկության կառավարությունը», որը ստեղծվել էր Սիրիայի հյուսիս-արևմուտքը վերահսկող հակակառավարական իսլամիստական խմբավորումների կողմից:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին զինված ընդդիմադիր խմբերը Հալեպ և Իդլիբ նահանգներում լայնածավալ հարձակում են սկսել սիրիական բանակի դիրքերի վրա։ Դեկտեմբերի 7-ի երեկոյան նրանք վերահսկողության տակ են վերցրել մի քանի առանցքային քաղաքներ, այդ թվում՝ Հալեպը, Համան, Դերաան և Հոմսը։ Իսկ դեկտեմբերի 8-ին ընդդիմության ուժերը մտել են Դամասկոս, որտեղից Սիրիայի կառավարական զորքերը ստիպված են եղել նահանջել։
Սիրիայի կառավարության ղեկավար ալ-Ջալալին հայտարարել է իշխանության խաղաղ փոխանցման պատրաստակամության մասին: Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական հայտարարության մեջ էլ նշվում է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը վայր է դրել իր լիազորությունները և լքել երկիրը ՝ հանձնարարելով իրականացնել իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցելու գործընթաց: