https://arm.sputniknews.ru/20241209/siriakan-daser-tavshja-hajastani-hamar-83776219.html
Սիրիական դասեր թավշյա Հայաստանի համար
Սիրիական դասեր թավշյա Հայաստանի համար
Sputnik Արմենիա
Սիրիան կոլապսի մեջ է։ Թուրքիան, ԱՄՆ-ն, Իսրայելն ու Սաուդյան Արաբիան փաստացի կտոր-կտոր են անում երկիրը։ 09.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-09T21:17+0400
2024-12-09T21:17+0400
2024-12-09T21:18+0400
սիրիա
հայաստան
թուրքիա
իշխանություն
հեղինակներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/09/83769802_0:84:1600:984_1920x0_80_0_0_fadec51c42ffd359213cadb290615c40.jpg
Իհարկե, երբեմնի Սիրիայի Արաբական Հանրապետության այս մահամերձ խառնաղմուկի մեջ գլխավոր դեր են խաղում թուրքերը, քրդական աշխարհազորայինները՝ ամերիկացիների աջակցությամբ, և իսրայելամետ պրոքսիները՝ սուննի արմատական խմբավորումների շարքերից։Սակայն Հայաստանն ու հայերը պետք է հետևյալ հետևություններն անեն Սիրիայի իրավիճակից։Որքան էլ ուժեղ լինի քո դաշնակիցն ու գործընկերը (Սիրիայի դեպքում դա Ռուսաստանն ու Իրանն են), եթե քո երկիրը չի պատրաստվում պատերազմի, չի արդիականացնում բանակը, ազգը մեկ մեծ բանակի չի վերածում, ապա քեզ նույնիսկ քո դաշնակիցների աջակցությունը չի օգնի։ Ինչո՞ւ։ Ամեն ինչ շատ պարզ է` ո՛չ ռուսները, ո՛չ իրանցիները, որքան էլ ջանան, չեն կարող ավելի սիրիացի լինել, քան իրենք՝ սիրիացիները։Ասադին ՌԴ-ում ապաստան տրամադրելու որոշումը Պուտինն է կայացրել․ ՊեսկովԱյսինքն` եթե քո երկրի բանակը բարոյական անկման մեջ է, եթե դու պատրաստ չես մինչև արյան վերջին կաթիլը պայքարել երկրիդ համար, եթե նախընտրում ես ապավինել բացառապես արտաքին աջակցությանը, ապա երաշխավորված է, որ ջախջախվելու ես, անկախ նրանից, թե որքան ուժեղ են քեզ աջակցում դաշնակիցներդ։Երկրորդ՝ բանակի արդիականացումը, այն նոր սերնդի պատերազմի նախապատրաստելը, ըստ էության, դարձել է այն բաղադրիչը, որը որոշում է ամեն-ամեն ինչ։Ահաբեկչական ինտերնացիոնալը, որն այսօր բառացիորեն ավերում է Սիրիան, 2020 թվականից թուրքական բանակի օգնությամբ ինտենսիվորեն պատրաստվում էր նորագույն հարվածային ԱԹՍ-ների և FPV-դրոնների կիրառմանը։Սիրիայի ժողովուրդը երկրի ճակատագիրը պետք է որոշի առանց արտաքին միջամտության. ՓեզեշքիանԹուրքամետ ահաբեկիչների հիմնական հարվածային ստորաբաժանումը թուրքական բանակի օրգանական շարունակությունն է, որն իր հերթին շեշտը դնում է բարձր տեխնոլոգիական պատերազմի վրա, ինչը, ի դեպ, մենք տեսանք 2020 թվականին թուրք-ադրբեջանական ավազակախմբերի կողմից Արցախի Հանրապետության վրա ահաբեկչական հարձակման ժամանակ։Եվ ամենակարևորը՝ սիրիական իրադարձությունները ցույց տվեցին, որ թուրքերի հետ չի կարելի պայմանավորվել, եթե ելնենք հաճոյանալու սկզբունքից։ Իրականության թուրքական ընկալումը կառուցվում է երկու առածի շուրջ․«Յաթաղանդ սրիր, նույնիսկ եթե ընկերոջ տուն ես գնում»։ Երկրորդը՝ «Եթե թշնամուդ ձեռքը չես կարող կտրել, համբուրիր, դիր գլխիդ»։Ահա այսպես են թուրքերը դարեր շարունակ, թույլերին սպանելով և նրանց հողերը, պատմությունն ու մշակույթը յուրացնելով, կառուցել և կառուցում իրենց երազանքը, այն է՝ մեծ Թուրանը: Բաշար Ասադն ու Ռեջեփ Էրդողանը սիրիական հակամարտությունից առաջ մտերիմ ընկերներ էին, ընտանիքներով բարեկամություն էին անում։Թուրքիայի և Սիրիայի միջև սահմանները միլիմետրի ճշգրտությամբ սահմանազատված էին, և այդ երկրների միջև ամբողջ սահմանագծով սահմանային սյուներ էին ցցված։2011-ին Սիրիայի և Թուրքիայի միջև ստորագրվեց այսպես կոչված Ադանայի համաձայնագիրը, որի արդյունքում Սիրիան, ըստ էության, նվաստացուցիչ պայմաններ ստացավ Թուրքիայի հետ իր փոխգործակցության համար։ Սիրիան փաստացի համաձայնեց Քրդստանի բանվորական կուսակցությունը ճանաչել ահաբեկչական կազմակերպություն և գաղտնի արձանագրության մեջ նույնիսկ համաձայնեց մի պայմանագրի, ըստ որի` Թուրքիան կարող է Սիրիայի տարածք մտնել 5 կիլոմետր խորությամբ, եթե թուրքերի կարծիքով Թուրքիայի անվտանգության սպառնալիք լինի:Նվաստացուցիչ կապիտուլյացիա, որը, սակայն, սիրիական իշխանությունները ներկայացրին որպես «խաղաղության դարաշրջան» և պատերազմից խուսափելու հնարավորություն։2011 թվականին, այս փաստաթղթի ստորագրումից ուղիղ քսան օր անց Սիրիայում ամերիկացիների և թուրքերի թեթև ձեռքով քաղաքացիական պատերազմ սկսվեց։Իսկ 2014-ին, երբ ռուսների և իրանցիների օգնությամբ սիրիական ղեկավարությունը խուսափեց ջախջախումից, հակամարտությունն ընդամենը անթեղվեց, բայց չմարվեց։ Եվ թուրքերը նորից «թրքավարի» հարվածեցին սիրիացիներին։Իրավիճակի նույնիսկ հպանցիկ վերլուծությունը ցույց է տալիս, որ մենք Հայաստանում Սիրիայի իրավիճակի հայելային իրավիճակն ունենք, և երբ ՀՀ ներկայիս իշխանություններն անամոթաբար ստում են մեզ, թե համաձայնելով խաղալ ըստ էության թուրք-ադրբեջանական պլանով և հլու-հնազանդ կատարելով թուրքերի բոլոր քմահաճույքները` մեր երկրին «խաղաղություն» են բերում, ապա դա, ըստ էության, մեզ վրա ռազմական ճնշում գործադրելուհրավեր է թուրքական Մողոքի համար։Ինչպես ցույց է տալիս Սիրիայի և Իրաքի, Լիբիայի և Կիպրոսի օրինակը, հայկական իշխանությունների բոլոր գործողությունները տանում են ոչ թե թուրք-ադրբեջանական տանդեմի հետ խաղաղության, այլ Հայաստանի օկուպացիայի և կազմաքանդման։ Եվ սա նույնիսկ օբյեկտիվ տվյալների վրա վերլուծական եզրակացություն չէ, այլ աքսիոմ:Փաշինյանական իշխանությունը սիրում է կրկնել, թե իբր պետք է իրողությունների «դեմքին»նայել, թեև իրականում հայաստանյան իշխանությունները միտումնավոր անտեսում են իրողությունները՝ նախընտրելով երկրի բնակչությանը «կերակրել» խաղաղության մասին ստահոդ հեքիաթներով, խաղաղության նրանց հետ, ովքեր պատրաստվում են սպանել մեզ։Դրան զուգահեռ հանրությանը զվարճացնում են տիկտոկներում ու ֆեյսբուքներում երկրի վարչապետի խոհանոցից զանազան կարճ տեսագրություններ հրապարակելով:Իսկ իրողությունն այն է, որ եթե մարդիկ (ոչ թե իշխանությունը, որնիր աննորմալ, հակահայկական դիրքորոշումից դուրս չի գալու) չհասկանան, որ պատերազմից խուսափելու միակ միջոցը դրան առավելագույնս պատրաստվելն է, ապա մենք կկանգնենք աղետի առաջ։Ամեն ինչ կախված է նրանից` արդյոք դասեր կքաղենք Սիրիայի իրադարձություններից, թե կրկին կապավինենք Հայաստանի ներկայիս իշխանությունների թավշյա ստին կամ «հալբաթ էժան կպրծնենք» ասացվածքին։Եթե ուշքի չգանք, էժան չենք պրծնի, և Սիրիայի օրինակը բառացիորեն ճչում է այդ մասին։
սիրիա
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Արման Աբովյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1d/69370563_390:0:2438:2048_100x100_80_0_0_08942ecbcf5f0d7c232fbc30b0241b61.jpg
Արման Աբովյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1d/69370563_390:0:2438:2048_100x100_80_0_0_08942ecbcf5f0d7c232fbc30b0241b61.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/09/83769802_89:0:1512:1067_1920x0_80_0_0_fb2463fd6a06c0f4575ee27ee20f3fa5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Արման Աբովյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1d/69370563_390:0:2438:2048_100x100_80_0_0_08942ecbcf5f0d7c232fbc30b0241b61.jpg
սիրիա, հայաստան, թուրքիա, իշխանություն, հեղինակներ
սիրիա, հայաստան, թուրքիա, իշխանություն, հեղինակներ
Սիրիական դասեր թավշյա Հայաստանի համար
21:17 09.12.2024 (Թարմացված է: 21:18 09.12.2024) Սիրիան կոլապսի մեջ է։ Թուրքիան, ԱՄՆ-ն, Իսրայելն ու Սաուդյան Արաբիան փաստացի կտոր-կտոր են անում երկիրը։
Իհարկե, երբեմնի Սիրիայի Արաբական Հանրապետության այս մահամերձ խառնաղմուկի մեջ գլխավոր դեր են խաղում թուրքերը, քրդական աշխարհազորայինները՝ ամերիկացիների աջակցությամբ, և իսրայելամետ պրոքսիները՝ սուննի արմատական խմբավորումների շարքերից։
Սակայն Հայաստանն ու հայերը պետք է հետևյալ հետևություններն անեն Սիրիայի իրավիճակից։
Որքան էլ ուժեղ լինի քո դաշնակիցն ու գործընկերը (Սիրիայի դեպքում դա Ռուսաստանն ու Իրանն են), եթե քո երկիրը չի պատրաստվում պատերազմի, չի արդիականացնում բանակը, ազգը մեկ մեծ բանակի չի վերածում, ապա քեզ նույնիսկ քո դաշնակիցների աջակցությունը չի օգնի։ Ինչո՞ւ։ Ամեն ինչ շատ պարզ է` ո՛չ ռուսները, ո՛չ իրանցիները, որքան էլ ջանան, չեն կարող ավելի սիրիացի լինել, քան իրենք՝ սիրիացիները։
Այսինքն` եթե քո երկրի բանակը բարոյական անկման մեջ է, եթե դու պատրաստ չես մինչև արյան վերջին կաթիլը պայքարել երկրիդ համար, եթե նախընտրում ես ապավինել բացառապես արտաքին աջակցությանը, ապա երաշխավորված է, որ ջախջախվելու ես, անկախ նրանից, թե որքան ուժեղ են քեզ աջակցում դաշնակիցներդ։
Երկրորդ՝ բանակի արդիականացումը, այն նոր սերնդի պատերազմի նախապատրաստելը, ըստ էության, դարձել է այն բաղադրիչը, որը որոշում է ամեն-ամեն ինչ։
Ահաբեկչական ինտերնացիոնալը, որն այսօր բառացիորեն ավերում է Սիրիան, 2020 թվականից թուրքական բանակի օգնությամբ ինտենսիվորեն պատրաստվում էր նորագույն հարվածային ԱԹՍ-ների և FPV-դրոնների կիրառմանը։
Թուրքամետ ահաբեկիչների հիմնական հարվածային ստորաբաժանումը թուրքական բանակի օրգանական շարունակությունն է, որն իր հերթին շեշտը դնում է բարձր տեխնոլոգիական պատերազմի վրա, ինչը, ի դեպ, մենք տեսանք 2020 թվականին թուրք-ադրբեջանական ավազակախմբերի կողմից Արցախի Հանրապետության վրա ահաբեկչական հարձակման ժամանակ։
Եվ ամենակարևորը՝ սիրիական իրադարձությունները ցույց տվեցին, որ թուրքերի հետ չի կարելի պայմանավորվել, եթե ելնենք հաճոյանալու սկզբունքից։ Իրականության թուրքական ընկալումը կառուցվում է երկու առածի շուրջ․
«Յաթաղանդ սրիր, նույնիսկ եթե ընկերոջ տուն ես գնում»։ Երկրորդը՝ «Եթե թշնամուդ ձեռքը չես կարող կտրել, համբուրիր, դիր գլխիդ»։
Ահա այսպես են թուրքերը դարեր շարունակ, թույլերին սպանելով և նրանց հողերը, պատմությունն ու մշակույթը յուրացնելով, կառուցել և կառուցում իրենց երազանքը, այն է՝ մեծ Թուրանը: Բաշար Ասադն ու Ռեջեփ Էրդողանը սիրիական հակամարտությունից առաջ մտերիմ ընկերներ էին, ընտանիքներով բարեկամություն էին անում։
Թուրքիայի և Սիրիայի միջև սահմանները միլիմետրի ճշգրտությամբ սահմանազատված էին, և այդ երկրների միջև ամբողջ սահմանագծով սահմանային սյուներ էին ցցված։
2011-ին Սիրիայի և Թուրքիայի միջև ստորագրվեց այսպես կոչված Ադանայի համաձայնագիրը, որի արդյունքում Սիրիան, ըստ էության, նվաստացուցիչ պայմաններ ստացավ Թուրքիայի հետ իր փոխգործակցության համար։ Սիրիան փաստացի համաձայնեց Քրդստանի բանվորական կուսակցությունը ճանաչել ահաբեկչական կազմակերպություն և գաղտնի արձանագրության մեջ նույնիսկ համաձայնեց մի պայմանագրի, ըստ որի` Թուրքիան կարող է Սիրիայի տարածք մտնել 5 կիլոմետր խորությամբ, եթե թուրքերի կարծիքով Թուրքիայի անվտանգության սպառնալիք լինի:
Նվաստացուցիչ կապիտուլյացիա, որը, սակայն, սիրիական իշխանությունները ներկայացրին որպես «խաղաղության դարաշրջան» և պատերազմից խուսափելու հնարավորություն։
2011 թվականին, այս փաստաթղթի ստորագրումից ուղիղ քսան օր անց Սիրիայում ամերիկացիների և թուրքերի թեթև ձեռքով քաղաքացիական պատերազմ սկսվեց։
Իսկ 2014-ին, երբ ռուսների և իրանցիների օգնությամբ սիրիական ղեկավարությունը խուսափեց ջախջախումից, հակամարտությունն ընդամենը անթեղվեց, բայց չմարվեց։ Եվ թուրքերը նորից «թրքավարի» հարվածեցին սիրիացիներին։
Իրավիճակի նույնիսկ հպանցիկ վերլուծությունը ցույց է տալիս, որ մենք Հայաստանում Սիրիայի իրավիճակի հայելային իրավիճակն ունենք, և երբ ՀՀ ներկայիս իշխանություններն անամոթաբար ստում են մեզ, թե համաձայնելով խաղալ ըստ էության թուրք-ադրբեջանական պլանով և հլու-հնազանդ կատարելով թուրքերի բոլոր քմահաճույքները` մեր երկրին «խաղաղություն» են բերում, ապա դա, ըստ էության, մեզ վրա ռազմական ճնշում գործադրելուհրավեր է թուրքական Մողոքի համար։
Ինչպես ցույց է տալիս Սիրիայի և Իրաքի, Լիբիայի և Կիպրոսի օրինակը, հայկական իշխանությունների բոլոր գործողությունները տանում են ոչ թե թուրք-ադրբեջանական տանդեմի հետ խաղաղության, այլ Հայաստանի օկուպացիայի և կազմաքանդման։ Եվ սա նույնիսկ օբյեկտիվ տվյալների վրա վերլուծական եզրակացություն չէ, այլ աքսիոմ:
Փաշինյանական իշխանությունը սիրում է կրկնել, թե իբր պետք է իրողությունների «դեմքին»նայել, թեև իրականում հայաստանյան իշխանությունները միտումնավոր անտեսում են իրողությունները՝ նախընտրելով երկրի բնակչությանը «կերակրել» խաղաղության մասին ստահոդ հեքիաթներով, խաղաղության նրանց հետ, ովքեր պատրաստվում են սպանել մեզ։
Դրան զուգահեռ հանրությանը զվարճացնում են տիկտոկներում ու ֆեյսբուքներում երկրի վարչապետի խոհանոցից զանազան կարճ տեսագրություններ հրապարակելով:
Իսկ իրողությունն այն է, որ եթե մարդիկ (ոչ թե իշխանությունը, որնիր աննորմալ, հակահայկական դիրքորոշումից դուրս չի գալու) չհասկանան, որ պատերազմից խուսափելու միակ միջոցը դրան առավելագույնս պատրաստվելն է, ապա մենք կկանգնենք աղետի առաջ։
Ամեն ինչ կախված է նրանից` արդյոք դասեր կքաղենք Սիրիայի իրադարձություններից, թե կրկին կապավինենք Հայաստանի ներկայիս իշխանությունների թավշյա ստին կամ «հալբաթ էժան կպրծնենք» ասացվածքին։
Եթե ուշքի չգանք, էժան չենք պրծնի, և Սիրիայի օրինակը բառացիորեն ճչում է այդ մասին։