https://arm.sputniknews.ru/20241210/damaskvosic-20-kmi-vra-israjelakan-tanker-en-nkatvel-zlm-83794472.html
Դամասկոսից 20 կմ–ի վրա իսրայելական տանկեր են նկատվել. ԶԼՄ
Դամասկոսից 20 կմ–ի վրա իսրայելական տանկեր են նկատվել. ԶԼՄ
Sputnik Արմենիա
ՑԱԽԱԼ–ի զինտեխնիկան այժմ գտնվում է Քաթնա քաղաքից 3 կմ հեռավորության վրա, ասվում է հրապարակման մեջ։ 10.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-10T10:29+0400
2024-12-10T10:29+0400
2024-12-10T13:18+0400
իսրայել
սիրիա
տանկ
դամասկոս
գոլանի բարձունքներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/01/81331693_0:32:3072:1760_1920x0_80_0_0_1aaa29c01417c80723ec6d6e509b9023.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Դամասկոսից մոտ 20 կմ հեռավորության վրա իսրայելական տանկեր են նկատվել: Այս մասին հայտնում է Al Mayadeen-ը։Նշվում է, որ ՑԱԽԱԼ–ի զինտեխնիկան այժմ գտնվում է Քաթնա քաղաքից 3 կմ հեռավորության վրա։Սիրիան ներկայիս իշխանության հրահանգով դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ Իսրայելի ագրեսիան դադարեցնելու կոչով։Ավելի վաղ Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը հայտնել էր, որ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) ընդլայնել է անվտանգության գոտին 1973 թվականին Ահեղ դատաստանի պատերազմից հետո սահմանված սահմանազատման գծից այն կողմ։Ամեն ինչ թանկացել է. Սիրիայում այլևս չեն գործում հացի ու բենզինի կտրոններըԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Սիրիայի հետ Գոլանում ուժերի անջատման համաձայնագիրը կորցրել է ուժը, քանի որ սիրիացի զինվորականները լքել են իրենց դիրքերը։ Նա պարզաբանել է, որ պաշտպանության նախարարի և նախարարների կաբինետի աջակցությամբ հրամայել է Իսրայելի պաշտպանության բանակին գրավել սահմանազատման գոտին։Բաշար Ասադի՝ Սիրիայի նախագահի պաշտոնից հեռանալու և զինված ընդդիմության կողմից տարածքի մի մասի զավթման ֆոնին Իսրայելն ակտիվացրել է Գոլանի բարձունքներում պաշտպանության ամրապնդումը։Հիշեցնենք, որ մինչև 1967 թվականը Գոլանի բարձունքները Սիրիայի մաս էին կազմում, սակայն վեցօրյա պատերազմի ժամանակ գրավվեցին Իսրայելի կողմից։ 1973 թվականի Ահեղ դատաստանի պատերազմից հետո կողմերը համաձայնություն կնքեցին զորքերի բաժանման մասին, իսկ 1974 թվականին Գոլանում տեղակայվեցին ՄԱԿ-ի խաղաղապահները։ Սահմանազատման գիծը ստացավ «Բրավո» (սիրիական կողմից) և «Ալֆա» (իսրայելական կողմից) անվանումները։Թուրքիայի էքսպանսիան վտանգավոր ծավալներ է ստացել. փորձագետները՝ կովկասյան սցենարների մասին
իսրայել
սիրիա
դամասկոս
գոլանի բարձունքներ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/01/81331693_0:0:2732:2048_1920x0_80_0_0_c309cd4dbf3829a286fe8e7106431f1b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսրայել, սիրիա, տանկ, դամասկոս, գոլանի բարձունքներ
իսրայել, սիրիա, տանկ, դամասկոս, գոլանի բարձունքներ
Դամասկոսից 20 կմ–ի վրա իսրայելական տանկեր են նկատվել. ԶԼՄ
10:29 10.12.2024 (Թարմացված է: 13:18 10.12.2024) ՑԱԽԱԼ–ի զինտեխնիկան այժմ գտնվում է Քաթնա քաղաքից 3 կմ հեռավորության վրա, ասվում է հրապարակման մեջ։
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Դամասկոսից մոտ 20 կմ հեռավորության վրա իսրայելական տանկեր են նկատվել: Այս մասին հայտնում է
Al Mayadeen-ը։
«Իսրայելական տանկերն առաջ են անցել Կունեյտրա քաղաքի մոտով և այժմ գտնվում են Դամասկոսի ծայրամասում»,- ասվում է հրապարակման մեջ։
Նշվում է, որ ՑԱԽԱԼ–ի զինտեխնիկան այժմ գտնվում է Քաթնա քաղաքից 3 կմ հեռավորության վրա։
Սիրիան ներկայիս իշխանության հրահանգով դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ Իսրայելի ագրեսիան դադարեցնելու կոչով։
Ավելի վաղ Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը հայտնել էր, որ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) ընդլայնել է անվտանգության գոտին 1973 թվականին Ահեղ դատաստանի պատերազմից հետո սահմանված սահմանազատման գծից այն կողմ։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Սիրիայի հետ Գոլանում ուժերի անջատման համաձայնագիրը կորցրել է ուժը, քանի որ սիրիացի զինվորականները լքել են իրենց դիրքերը։ Նա պարզաբանել է, որ պաշտպանության նախարարի և նախարարների կաբինետի աջակցությամբ հրամայել է Իսրայելի պաշտպանության բանակին գրավել սահմանազատման գոտին։
Բաշար Ասադի՝ Սիրիայի նախագահի պաշտոնից հեռանալու և զինված ընդդիմության կողմից տարածքի մի մասի զավթման ֆոնին Իսրայելն ակտիվացրել է Գոլանի բարձունքներում պաշտպանության ամրապնդումը։
Հիշեցնենք, որ մինչև 1967 թվականը Գոլանի բարձունքները Սիրիայի մաս էին կազմում, սակայն վեցօրյա պատերազմի ժամանակ գրավվեցին Իսրայելի կողմից։ 1973 թվականի Ահեղ դատաստանի պատերազմից հետո կողմերը համաձայնություն կնքեցին զորքերի բաժանման մասին, իսկ 1974 թվականին Գոլանում տեղակայվեցին ՄԱԿ-ի խաղաղապահները։ Սահմանազատման գիծը ստացավ «Բրավո» (սիրիական կողմից) և «Ալֆա» (իսրայելական կողմից) անվանումները։