https://arm.sputniknews.ru/20241210/amen-inch-tankacel-e-siriajum-ajlevs-chen-gvortsum-haci-u-benzini-ktrvonnery-83798709.html
Ամեն ինչ թանկացել է. Սիրիայում այլևս չեն գործում հացի ու բենզինի կտրոնները
Ամեն ինչ թանկացել է. Սիրիայում այլևս չեն գործում հացի ու բենզինի կտրոնները
Sputnik Արմենիա
Սիրիայի բնակիչները վաճառում են «սև օրվա» համար պահած դոլարներն ու ոսկին։ 10.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-10T12:12+0400
2024-12-10T12:12+0400
2024-12-10T14:03+0400
սիրիա
հաց
բենզին
կտրոն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/0a/83801314_0:123:1600:1023_1920x0_80_0_0_a4001302aacffb4431c1708d21df53f2.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Սիրիայում դադարել են գործել ապրանքային կտրոնները, որոնցով քաղաքացիները կարողանում էին ցածր գներով հաց, բենզին և գազ ձեռք բերել։ ՌԻԱ Նովոստիի հետ հեռախոսազրույցում այս մասին ասել է Լաթաքիայի բնակիչներից մեկը։Նախկին իշխանությունների օրոք երկրում վիրտուալ պետական կտրոններ էին գործում` մարդիկ SMS ստանալուց հետո կարող էին որոշակի քանակությամբ հաց, բենզին ու գազով բալոն գնել։ Շուկայում այս բոլոր ապրանքները շատ ավելի թանկ են։Նրա խոսքով` բնակիչները վաճառում են «սև օրվա» համար պահած դոլարներն ու ոսկին։Հիշեցնենք` նոյեմբերի 27-ին զինված ընդդիմադիր խմբերը լայնածավալ հարձակում սկսեցին Հալեպ և Իդլիբ նահանգներում սիրիական բանակի դիրքերի վրա։ Դեկտեմբերի 7-ի երեկոյան նրանք վերահսկողության տակ վերցրին մի քանի առանցքային քաղաքներ, այդ թվում՝ Հալեպը, Համան և Հոմսը։ Արդեն դեկտեմբերի 8-ին ընդդիմության ուժերը մտան Դամասկոս, Սիրիայի կառավարական զորքերը ստիպված եղան նահանջել այնտեղից։Ըստ Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական հայտարարության` Սիրիայի նախագահ Բաշար Ասադը վայր է դրել իր լիազորությունները և լքել երկիրը՝ հանձնարարելով իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցելու գործընթաց իրականացնել:Սիրիական ընդդիմությունն արդեն հայտնել է անցումային կառավարության ղեկավարի անունը` Մուհամեդ ալ-Բաշիր։ Նախկինում նա գլխավորել է Իդլիբում գործող «Սիրիական փրկության կառավարությունը», որը ստեղծվել էր Սիրիայի հյուսիս-արևմուտքը վերահսկող հակակառավարական իսլամիստական խմբավորումների կողմից:
սիրիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/0a/83801314_0:0:1423:1067_1920x0_80_0_0_ae02c814d5b78e382301daee098914b2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սիրիա, հաց, բենզին, կտրոն
սիրիա, հաց, բենզին, կտրոն
Ամեն ինչ թանկացել է. Սիրիայում այլևս չեն գործում հացի ու բենզինի կտրոնները
12:12 10.12.2024 (Թարմացված է: 14:03 10.12.2024) Սիրիայի բնակիչները վաճառում են «սև օրվա» համար պահած դոլարներն ու ոսկին։
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Սիրիայում դադարել են գործել ապրանքային կտրոնները, որոնցով քաղաքացիները կարողանում էին ցածր գներով հաց, բենզին և գազ ձեռք բերել։
ՌԻԱ Նովոստիի հետ հեռախոսազրույցում այս մասին ասել է Լաթաքիայի բնակիչներից մեկը։
Նախկին իշխանությունների օրոք երկրում վիրտուալ պետական կտրոններ էին գործում` մարդիկ SMS ստանալուց հետո կարող էին որոշակի քանակությամբ հաց, բենզին ու գազով բալոն գնել։ Շուկայում այս բոլոր ապրանքները շատ ավելի թանկ են։
«Հացի, գազի, բենզինի կտրոններն արդեն չեղարկվել են։ Ամեն ինչ շատ է թանկացել։ Հացը պետական գնով էր, կտրոններով` 500 (սիրիական) ֆունտ, իսկ հիմա` 4000։ Գազով բալոնը 18 հազար էր, ամիսը 2-3 անգամ էին տալիս, հիմա՝ 150 հազար»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Նրա խոսքով` բնակիչները վաճառում են «սև օրվա» համար պահած դոլարներն ու ոսկին։
Հիշեցնենք` նոյեմբերի 27-ին զինված ընդդիմադիր խմբերը լայնածավալ հարձակում սկսեցին Հալեպ և Իդլիբ նահանգներում սիրիական բանակի դիրքերի վրա։ Դեկտեմբերի 7-ի երեկոյան նրանք վերահսկողության տակ վերցրին մի քանի առանցքային քաղաքներ, այդ թվում՝ Հալեպը, Համան և Հոմսը։ Արդեն դեկտեմբերի 8-ին ընդդիմության ուժերը մտան Դամասկոս, Սիրիայի կառավարական զորքերը ստիպված եղան նահանջել այնտեղից։
Ըստ Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական հայտարարության` Սիրիայի նախագահ
Բաշար Ասադը վայր է դրել իր լիազորությունները և լքել երկիրը՝ հանձնարարելով իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցելու գործընթաց իրականացնել:
Սիրիական ընդդիմությունն արդեն
հայտնել է անցումային կառավարության ղեկավարի անունը` Մուհամեդ ալ-Բաշիր։ Նախկինում նա գլխավորել է Իդլիբում գործող «Սիրիական փրկության կառավարությունը», որը ստեղծվել էր Սիրիայի հյուսիս-արևմուտքը վերահսկող հակակառավարական իսլամիստական խմբավորումների կողմից: