https://arm.sputniknews.ru/20241208/duq-turqerin-lav-cheq-tshanachum-hh-errvord-nakhagahy-vaghuc-er-zgushacrel-asadin-83746096.html
Դուք թուրքերին լավ չեք ճանաչում. ՀՀ երրորդ նախագահը վաղուց էր զգուշացրել Ասադին
Դուք թուրքերին լավ չեք ճանաչում. ՀՀ երրորդ նախագահը վաղուց էր զգուշացրել Ասադին
Sputnik Արմենիա
Սիրիայի անկման և դրանում Թուրքիայի ակտիվ մասնակցության ֆոնին ՀՀԿ պատգամավորը հիշել է Ասադի այցը Երևան։ 08.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-08T11:54+0400
2024-12-08T11:54+0400
2024-12-08T11:55+0400
սամվել ֆարմանյան
սերժ սարգսյան
բաշար ալ–ասադ
սիրիա
թուրքիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/07/56392183_0:0:1600:901_1920x0_80_0_0_0263e8b3467dae0451ee1d5e15d9ee69.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դեռ վաղուց էր զգուշացրել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին, որ Թուրքիան իրեն ցույց կտա։ Սիրիայի անկման և դրանում Թուրքիայի ակտիվ մասնակցության ֆոնին հետաքրքիր պատմություն է հիշել այդ ժամանակ ՀՀ նախագահի մամուլի քարտուղար եղած Սամվել Ֆարմանյանը։Նա պատմել է 2009 թ–ին Բաշար ալ-Ասադի Երևան այցի մասին, որի ժամանակ նա Սերժ Սարգսյանին ասել է, թե ինչու Սիրիան չի կարող այդ պահին գնալ Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ Ասադը փաստել է Թուրքիայի հետ բացվող բարեկամության նոր հեռանկարի մասին ու վկայակոչել Դավութօղլուի «զրո պրոբլեմ հարևանների հետ» տեսությունը։Ֆարմանյանը հիշել է, թե ինչ է պատասխանել նրան Սերժ Սարգսյանը։Սամվել Ֆարմանյանը հիշել է նաև տարիներ անց` 2014 թ.–ին իր և Ասադի հանդիպումը Սիրիայում, երբ արդեն պատերազմող Սիրիայի նախագահը խնդրել է ՀՀԿ պատգամավորին Սերժ Սարգսյանին փոխանցել իր խոսքերը։«Ես շատ լավ եմ հիշում երևանյան մեր առանձնազրույցը։ Խնդրում եմ պարոն նախագահին փոխանցել, որ նա ճիշտ էր. մենք թուրքերին լավ չէինք ճանաչում»։Նշենք, որ դեկտեմբերի 8-ի գիշերը թուրքամետ զինյալները մտել են Դամասկոս։ Reuters գործակալության հաղորդմամբ՝ Սիրիայի բանակի հրամանատարությունը հայտնել է Բաշար Ասադի կառավարման ավարտի մասին, իսկ Սիրիայի նախագահը, իբր, լքել է Դամասկոսը և գնացել «անհայտ ուղղությամբ»:Նոյեմբերի 27-ին թուրքամետ «Հայաթ Թահրիր աշ-Շամ»* խմբավորման զինյալները խախտել են ապաէսկալացիայի մասին համաձայնագիրը և հարձակում սկսել Սիրիայի Հալեպ և Իդլիբ նահանգների վրա: Դեկտեմբերի 1-ին արմատականներին հաջողվել է գրեթե ամբողջությամբ վերահսկողության տակ վերցնել Հալեպ քաղաքը։* Ահաբեկչական կազմակերպություն, որն արգելված է Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում:Դամասկոսում ՀՀ դեսպանությունը կշարունակի աշխատել Բեյրութից. ՀՀ ԱԳՆ
սիրիա
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/07/56392183_177:0:1600:1067_1920x0_80_0_0_0781a7136181f8c4af20d7e7bd184ae3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սամվել ֆարմանյան, սերժ սարգսյան, բաշար ալ–ասադ, սիրիա, թուրքիա
սամվել ֆարմանյան, սերժ սարգսյան, բաշար ալ–ասադ, սիրիա, թուրքիա
Դուք թուրքերին լավ չեք ճանաչում. ՀՀ երրորդ նախագահը վաղուց էր զգուշացրել Ասադին
11:54 08.12.2024 (Թարմացված է: 11:55 08.12.2024) Սիրիայի անկման և դրանում Թուրքիայի ակտիվ մասնակցության ֆոնին ՀՀԿ պատգամավորը հիշել է Ասադի այցը Երևան։
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դեռ վաղուց էր զգուշացրել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին, որ Թուրքիան իրեն ցույց կտա։ Սիրիայի անկման և դրանում Թուրքիայի ակտիվ մասնակցության ֆոնին հետաքրքիր պատմություն է հիշել այդ ժամանակ ՀՀ նախագահի մամուլի քարտուղար եղած Սամվել Ֆարմանյանը։
Նա պատմել է 2009 թ–ին Բաշար ալ-Ասադի Երևան այցի մասին, որի ժամանակ նա Սերժ Սարգսյանին ասել է, թե ինչու Սիրիան չի կարող այդ պահին գնալ Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ Ասադը փաստել է Թուրքիայի հետ բացվող բարեկամության նոր հեռանկարի մասին ու վկայակոչել Դավութօղլուի «զրո պրոբլեմ հարևանների հետ» տեսությունը։
Ֆարմանյանը հիշել է, թե ինչ է պատասխանել նրան Սերժ Սարգսյանը։
«Դուք թուրքերին լավ չեք ճանաչում։ Կգա ժամանակը, և արդյունքով կդատենք»,– մեջբերել է նա Սարգսյանի խոսքերը։
Սամվել Ֆարմանյանը հիշել է նաև տարիներ անց` 2014 թ.–ին իր և Ասադի հանդիպումը Սիրիայում, երբ արդեն պատերազմող Սիրիայի նախագահը խնդրել է ՀՀԿ պատգամավորին Սերժ Սարգսյանին փոխանցել իր խոսքերը։
«Ես շատ լավ եմ հիշում երևանյան մեր առանձնազրույցը։ Խնդրում եմ պարոն նախագահին փոխանցել, որ նա ճիշտ էր. մենք թուրքերին լավ չէինք ճանաչում»։
Նշենք, որ դեկտեմբերի 8-ի գիշերը թուրքամետ
զինյալները մտել են Դամասկոս։ Reuters գործակալության հաղորդմամբ՝ Սիրիայի բանակի հրամանատարությունը հայտնել է Բաշար Ասադի կառավարման ավարտի մասին, իսկ Սիրիայի նախագահը, իբր, լքել է Դամասկոսը և գնացել «անհայտ ուղղությամբ»:
Նոյեմբերի 27-ին թուրքամետ «Հայաթ Թահրիր աշ-Շամ»* խմբավորման զինյալները խախտել են ապաէսկալացիայի մասին համաձայնագիրը և հարձակում սկսել Սիրիայի Հալեպ և Իդլիբ նահանգների վրա: Դեկտեմբերի 1-ին արմատականներին հաջողվել է գրեթե ամբողջությամբ վերահսկողության տակ վերցնել Հալեպ քաղաքը։
* Ահաբեկչական կազմակերպություն, որն արգելված է Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում: