https://arm.sputniknews.ru/20241203/ashkhatanqic-azatvats-varvordnery-karvogh-en-bvoghvoqarkel-vorvoshumy-erevani-pvokhqaghaqapet-83608245.html
Աշխատանքից ազատված վարորդները կարող են բողոքարկել որոշումը․ Սուրեն Գրիգորյան
Աշխատանքից ազատված վարորդները կարող են բողոքարկել որոշումը․ Սուրեն Գրիգորյան
Sputnik Արմենիա
Երևանի փոխքաղաքապետը կարծում է, որ հանրային տրանսպորտի շարժակազմերի կեսը դուրս է եկել աշխատանքի։ 03.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-03T14:17+0400
2024-12-03T14:17+0400
2024-12-03T14:18+0400
հայաստան
երևանի քաղաքապետարան
վարորդ
սուրեն գրիգորյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/03/83605151_0:106:1600:1006_1920x0_80_0_0_c627d6c7bb493cd469d66bc8e4903943.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Երևանում գործադուլ իրականացրած և աշխատանքից ազատված վարորդները կարող են բողոքարկել որոշումը։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ ներկայացնելով հասարակական տրանսպորտի շուրջ ստեղծված իրավիճակը։Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ավտոբուսների վարորդներն այսօր առավոտյան գործադուլ են հայտարարել։ Մարդիկ ժամերով սպասել են հանրային տրանսպորտին, բայց ապարդյուն։ Քաղաքապետարանը հայտարարել է, որ, ըստ օրենքի, վարորդները պարտավոր էին նախապես (14 օր առաջ) ծանուցել գործադուլի մասին, ինչը չի արվել։ Գործադուլ իրականացնելու պատճառով արդեն 18 վարորդ ազատվել են աշխատանքից։ Սուրեն Գրիգորյանը գործադուլ արած վարորդների գործը քննելու համար դիմել է ՀՀ գլխավոր դատախազին։Նա նաև ընդգծեց, որ առավոտվանից միջինում հանրային տրանսպորտի շարժակազմերի կեսն ամեն դեպքում աշխատանքի է դուրս եկել։ Միևնույն ժամանակ չժխտեց, որ կա շարժակազմերի սակավություն, մարդկանց էլ անհարմարություն է պատճառվել։Հիշեցնենք` ավտոբուսների վարորդները պահանջում են, որ իրենց աշխատավարձերն ու աշխատանքային պայմանները վերանայվեն, քանի որ դեռ 1 ամիս առաջ իրենց նման խոստում են տվել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/03/83605151_59:0:1542:1112_1920x0_80_0_0_67b7a3dd4db45ee8466e47b3d0caefc1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երևանի քաղաքապետարան, վարորդ, սուրեն գրիգորյան
հայաստան, երևանի քաղաքապետարան, վարորդ, սուրեն գրիգորյան
Աշխատանքից ազատված վարորդները կարող են բողոքարկել որոշումը․ Սուրեն Գրիգորյան
14:17 03.12.2024 (Թարմացված է: 14:18 03.12.2024) Երևանի փոխքաղաքապետը կարծում է, որ հանրային տրանսպորտի շարժակազմերի կեսը դուրս է եկել աշխատանքի։
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Երևանում գործադուլ իրականացրած և աշխատանքից ազատված վարորդները կարող են բողոքարկել որոշումը։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ ներկայացնելով հասարակական տրանսպորտի շուրջ ստեղծված իրավիճակը։
Ավելի վաղ
տեղեկացրել էինք, որ ավտոբուսների վարորդներն այսօր առավոտյան գործադուլ են հայտարարել։ Մարդիկ ժամերով սպասել են հանրային տրանսպորտին, բայց ապարդյուն։ Քաղաքապետարանը հայտարարել է, որ, ըստ օրենքի, վարորդները պարտավոր էին նախապես (14 օր առաջ) ծանուցել գործադուլի մասին, ինչը չի արվել։ Գործադուլ իրականացնելու պատճառով արդեն
18 վարորդ ազատվել են աշխատանքից։ Սուրեն Գրիգորյանը գործադուլ արած վարորդների գործը քննելու համար
դիմել է ՀՀ գլխավոր դատախազին։
«18 վարորդի աշխատանքից ազատելու հարցով «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենությունն է զբաղվում, վարորդներն էլ կարող են սահմանված ժամկետում դա բողոքարկել, անհամաձայնություն հայտնել, գուցե լրագրողներին հարցազրույց տալ իրավիճակի վերաբերյալ»,- ասաց Գրիգորյանը։
Նա նաև ընդգծեց, որ առավոտվանից միջինում հանրային տրանսպորտի շարժակազմերի կեսն ամեն դեպքում աշխատանքի է դուրս եկել։ Միևնույն ժամանակ չժխտեց, որ կա շարժակազմերի սակավություն, մարդկանց էլ անհարմարություն է պատճառվել։
Հիշեցնենք` ավտոբուսների վարորդները
պահանջում են, որ իրենց աշխատավարձերն ու աշխատանքային պայմանները վերանայվեն, քանի որ դեռ 1 ամիս առաջ իրենց նման խոստում են տվել։