https://arm.sputniknews.ru/20241203/avtvobusi-18-varvord-azatvel-e-ashkhatanqic-pattshary-gvortsaduln-e-83603618.html
Ավտոբուսի 18 վարորդ ազատվել է աշխատանքից․ պատճառը գործադուլն է
Ավտոբուսի 18 վարորդ ազատվել է աշխատանքից․ պատճառը գործադուլն է
Sputnik Արմենիա
Վարորդները վաղ առավոտից գործադուլ են անում, ինչի հետևանքով բազմաթիվ քաղաքացիներ ժամերով մնացել են կանգառներում։ 03.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-03T12:54+0400
2024-12-03T12:54+0400
2024-12-03T12:54+0400
վարորդ
գործադուլ
աշխատանք
երևան
երևանի քաղաքապետարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/1e/60380034_0:39:1600:939_1920x0_80_0_0_94919abd7e9072269422dcd3648722bf.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի 18 վարորդ աշխատանքից ազատվել է։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։Նշենք, որ դեկտեմբերի 3-ին` վաղ առավոտից ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել։ Երևանի մի շարք վարչական շրջանների կանգառներում մարդիկ ժամերով սպասել են հանրային տրանսպորտի, սակայն ապարդյուն։ Քաղաքապետարանից էլ հայտնել ենն, որ ըստ օրենքի, վարորդները պարտավոր էին նախապես (14 օր առաջ) ծանուցել գործադուլի մասին, ինչը չի արվել։ Վստահեցնում են՝ վերոնշյալ գործողություններին տրվելու է գնահատական աշխատանքային օրենսդրության շրջանակներում, ինչպես նաև դիմելու են պատկան մարմիններին՝ ստեղծված իրավիճակին պատշաճ քրեաիրավական գնահատական տալու նպատակով։Հիշեցնենք, որ ավտոբուսների վարորդները պահանջում են Երևանի քաղաքապետարանից, որպեսզի իրենց աշխատավարձերն ու աշխատանքային պայմանները վերանայվեն, քանի որ դեռ 1 ամիս առաջ իրենց նման խոստում են տվել։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/1e/60380034_0:0:1421:1065_1920x0_80_0_0_76cc050c1b07f15028b056b22ea27400.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վարորդ, գործադուլ, աշխատանք, երևան, երևանի քաղաքապետարան
վարորդ, գործադուլ, աշխատանք, երևան, երևանի քաղաքապետարան
Ավտոբուսի 18 վարորդ ազատվել է աշխատանքից․ պատճառը գործադուլն է
Վարորդները վաղ առավոտից գործադուլ են անում, ինչի հետևանքով բազմաթիվ քաղաքացիներ ժամերով մնացել են կանգառներում։
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի 18 վարորդ աշխատանքից ազատվել է։ Տեղեկությունը
«Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Նշենք, որ դեկտեմբերի 3-ին` վաղ առավոտից ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել։ Երևանի մի շարք վարչական շրջանների կանգառներում մարդիկ ժամերով սպասել են հանրային տրանսպորտի, սակայն ապարդյուն։ Քաղաքապետարանից էլ հայտնել ենն, որ ըստ օրենքի, վարորդները պարտավոր էին նախապես (14 օր առաջ) ծանուցել գործադուլի մասին, ինչը չի արվել։ Վստահեցնում են՝ վերոնշյալ գործողություններին տրվելու է գնահատական աշխատանքային օրենսդրության շրջանակներում, ինչպես նաև դիմելու են պատկան մարմիններին՝ ստեղծված իրավիճակին պատշաճ քրեաիրավական գնահատական տալու նպատակով։
«Հասարակական տրանսպորտի վարորդների այսօր իրականացրած գործադուլի հետևանքով, այս պահի դրությամբ 18 վարորդ ազատվել է աշխատանքից»,- գրել է Կոստանյանը։
Հիշեցնենք, որ ավտոբուսների
վարորդները պահանջում են Երևանի քաղաքապետարանից, որպեսզի իրենց աշխատավարձերն ու աշխատանքային պայմանները վերանայվեն, քանի որ դեռ 1 ամիս առաջ իրենց նման խոստում են տվել։