https://arm.sputniknews.ru/20241203/dimel-em-glkhavvor-datakhazin-erevani-pvokhqaghaqapety-gvortsadul-anvogh-varvordneri-masin-83607856.html
Դիմել եմ գլխավոր դատախազին․ Երևանի փոխքաղաքապետը՝ գործադուլ անող վարորդների մասին
Դիմել եմ գլխավոր դատախազին․ Երևանի փոխքաղաքապետը՝ գործադուլ անող վարորդների մասին
Sputnik Արմենիա
Սուրեն Գրիգորյանի խոսքով՝ այս գործընթացում հնարավոր է, որ բացի աշխատանքային օրենսդրությունից, վարորդները հատած լինեն նաև քրեական օրենսդրության սահմանը։ 03.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-03T14:01+0400
2024-12-03T14:01+0400
2024-12-03T14:01+0400
վարորդ
ավտոբուս
գործադուլ
երևան
երևանի քաղաքապետարան
սուրեն գրիգորյան
փոխքաղաքապետ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/02/52097714_0:0:1389:781_1920x0_80_0_0_533c42cca15979454ab1f71e93a6d0ba.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ գործադուլ արած վարորդների գործը քննելու համար։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ ներկայացնելով հասարակական տրանսպորտի շուրջ ստեղծված իրավիճակը։Նշենք, որ դեկտեմբերի 3-ին` վաղ առավոտից ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել։ Երևանի մի շարք վարչական շրջանների կանգառներում մարդիկ ժամերով սպասել են հանրային տրանսպորտի, սակայն ապարդյուն։ Քաղաքապետարանից էլ հայտնել են, որ ըստ օրենքի վարորդները պարտավոր էին նախապես (14 օր առաջ) ծանուցել գործադուլի մասին, ինչը չի արվել։ Վստահեցնում են՝ վերոնշյալ գործողություններին տրվելու է գնահատական աշխատանքային օրենսդրության շրջանակներում, ինչպես նաև դիմելու են պատկան մարմիններին՝ ստեղծված իրավիճակին պատշաճ քրեաիրավական գնահատական տալու նպատակով։Նա հիշեցրեց, որ մոտ 1 ժամ առաջվա դրությամբ 18 վարորդ ազատվել է աշխատանքից, բայց չբացառեց, որ էլի վարորդներ կազատվեն։ Ընդգծեց՝ իր տեղեկություններով, որոշ վարորդներ արդեն դադարեցրել են վաղ առավոտից սկսած գործողությունները, և հորդորեց նույնն անել մյուսներին։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/02/52097714_60:0:1293:925_1920x0_80_0_0_4d7c2e5fb5b2abdcca75257445929d48.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վարորդ, ավտոբուս, գործադուլ, երևան, երևանի քաղաքապետարան, սուրեն գրիգորյան, փոխքաղաքապետ
վարորդ, ավտոբուս, գործադուլ, երևան, երևանի քաղաքապետարան, սուրեն գրիգորյան, փոխքաղաքապետ
Դիմել եմ գլխավոր դատախազին․ Երևանի փոխքաղաքապետը՝ գործադուլ անող վարորդների մասին
Սուրեն Գրիգորյանի խոսքով՝ այս գործընթացում հնարավոր է, որ բացի աշխատանքային օրենսդրությունից, վարորդները հատած լինեն նաև քրեական օրենսդրության սահմանը։
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ գործադուլ արած վարորդների գործը քննելու համար։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ ներկայացնելով հասարակական տրանսպորտի շուրջ ստեղծված իրավիճակը։
Նշենք, որ դեկտեմբերի 3-ին` վաղ առավոտից ավտոբուսների
վարորդները գործադուլ են հայտարարել։ Երևանի մի շարք վարչական շրջանների կանգառներում մարդիկ ժամերով սպասել են հանրային տրանսպորտի, սակայն ապարդյուն։ Քաղաքապետարանից էլ հայտնել են, որ ըստ օրենքի վարորդները պարտավոր էին նախապես (14 օր առաջ) ծանուցել գործադուլի մասին, ինչը չի արվել։ Վստահեցնում են՝ վերոնշյալ գործողություններին տրվելու է գնահատական աշխատանքային օրենսդրության շրջանակներում, ինչպես նաև դիմելու են պատկան մարմիններին՝ ստեղծված իրավիճակին պատշաճ քրեաիրավական գնահատական տալու նպատակով։
«Կարծում եմ, որ նման գործընթաց կազմակերպելու ու դրան ակտիվ ներգրավվելու նախնական համաձայնության գալու տարրեր կարող են լինել։ Հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին։ Թող քննություն տարվի և պարզվի՝ մենք գործ ունենք պարզապես աշխատանքային գործառույթների չկատարմա՞ն հետ, ինչը որոշակի ծանր հետևանքներ է առաջացնում, թե՞ առնվազն առանձին անձանց մասով գործ ունենք մի երևույթի հետ, որ իրենց հակաօրինական վարքագիծը հատել է աշխատանքային օրենսդրությամբ իրենց պարտականությունների սահմանը։ Կարծում եմ, պետք է պարզվի՝ արդյոք այստեղ հատվել է նաև քրեական օրենսդրության սահմանը»,- նշեց Սուրեն Գրիգորյանը։
Նա հիշեցրեց, որ մոտ 1 ժամ առաջվա դրությամբ 18 վարորդ ազատվել է աշխատանքից, բայց չբացառեց, որ էլի վարորդներ կազատվեն։ Ընդգծեց՝ իր տեղեկություններով, որոշ վարորդներ արդեն դադարեցրել են վաղ առավոտից սկսած գործողությունները, և հորդորեց նույնն անել մյուսներին։