https://arm.sputniknews.ru/20241130/rd-odatiezerakan-uzhery-harvatsner-en-hascrel-siriajum-tsajraheghakanneri-dirqerin-83535847.html
ՌԴ օդատիեզերական ուժերը հարվածներ են հասցրել Սիրիայում ծայրահեղականների դիրքերին
ՌԴ օդատիեզերական ուժերը հարվածներ են հասցրել Սիրիայում ծայրահեղականների դիրքերին
Sputnik Արմենիա
Անցած օրվա ընթացքում ոչնչացվել է 200 զինյալ։ 30.11.2024, Sputnik Արմենիա
2024-11-30T12:48+0400
2024-11-30T12:48+0400
2024-11-30T12:50+0400
ռուսաստան
սիրիա
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/1e/83534911_0:0:1280:720_1920x0_80_0_0_af27f0a3e82c19a9d9c5de82b961b648.jpg
Հալեպ և Իդլիբ նահանգներում սիրիացի զինվորականների դիրքերի վրա ահաբեկիչների հարձակման պատճառով Սիրիայում իրավիճակը շարունակաբար սրվում է, իրականացվում է ծայրահեղականների ագրեսիան հետ մղելու գործողություն։ Այս մասին հայտնել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման (ՍՀԿՀ) ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ, առաջին կարգի կապիտան Օլեգ Իգնասյուկը:Նշվում է, որ Սիրիային աջակցություն ցուցաբերելով՝ Ռուսաստանի օդատիեզերական ուժերը հրթիռառմբային հարվածներ են հասցնում անօրինական զինված խմբավորումների տեխնիկայի և կենդանի ուժի, կառավարման կետերի, պահեստների, ահաբեկիչների հրետանային դիրքերի ուղղությամբ:Անցած օրվա ընթացքում ոչնչացվել է շուրջ 200 զինյալ, ծայրահեղականների ագրեսիան հետ մղելու գործողությունը շարունակվում է:Հիշեցնենք` թուրքամետ արմատական խմբավորումները նոյեմբերի 28-ին հարձակվել և Հալեպի նահանգում ավելի քան 20 բնակավայր են գրավել։ Սիրիական զորքն անցել է հակահարձակման։ Սիրիայի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել «Ջեբհաթ ան Նուսրա» * ահաբեկչական խմբավորման դիրքերին։ Նոյեմբերի 29-ի առավոտյան գնդակոծվել է Հալեպի համալսարանի ուսանողական ավանը, ինչի հետևանքով զոհվել է չորս խաղաղ բնակիչ, այդ թվում՝ երկու ուսանող։Սիրիական ավիացիան հարված է հասցրել Իդլիբ և Աթ-Դանա քաղաքներում ահաբեկիչների շտաբներին. ԶԼՄ* Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված ահաբեկչական կազմակերպություն։
սիրիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/1e/83534911_161:0:1121:720_1920x0_80_0_0_25cb16b8e72ecd08e5cc2a36d0baf2f6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, սիրիա, տեսանյութ, տեսանյութեր, видео
ռուսաստան, սիրիա, տեսանյութ, տեսանյութեր, видео
ՌԴ օդատիեզերական ուժերը հարվածներ են հասցրել Սիրիայում ծայրահեղականների դիրքերին
12:48 30.11.2024 (Թարմացված է: 12:50 30.11.2024) Անցած օրվա ընթացքում ոչնչացվել է 200 զինյալ։
Հալեպ և Իդլիբ նահանգներում սիրիացի զինվորականների դիրքերի վրա ահաբեկիչների հարձակման պատճառով
Սիրիայում իրավիճակը շարունակաբար սրվում է, իրականացվում է ծայրահեղականների ագրեսիան հետ մղելու գործողություն։ Այս մասին հայտնել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման (ՍՀԿՀ) ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ, առաջին կարգի կապիտան Օլեգ Իգնասյուկը:
Նշվում է, որ Սիրիային աջակցություն ցուցաբերելով՝ Ռուսաստանի օդատիեզերական ուժերը հրթիռառմբային հարվածներ են հասցնում անօրինական զինված խմբավորումների տեխնիկայի և կենդանի ուժի, կառավարման կետերի, պահեստների, ահաբեկիչների հրետանային դիրքերի ուղղությամբ:
Անցած օրվա ընթացքում ոչնչացվել է շուրջ 200 զինյալ, ծայրահեղականների ագրեսիան հետ մղելու գործողությունը շարունակվում է:
Հիշեցնենք` թուրքամետ արմատական խմբավորումները նոյեմբերի 28-ին հարձակվել և Հալեպի նահանգում ավելի քան 20 բնակավայր են գրավել։ Սիրիական զորքն անցել է հակահարձակման։ Սիրիայի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել «Ջեբհաթ ան Նուսրա» * ահաբեկչական խմբավորման դիրքերին։ Նոյեմբերի 29-ի առավոտյան գնդակոծվել է Հալեպի համալսարանի ուսանողական ավանը, ինչի հետևանքով զոհվել է չորս խաղաղ բնակիչ, այդ թվում՝ երկու ուսանող։
* Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված ահաբեկչական կազմակերպություն։