00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
23 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:01
4 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
27 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սիրիայում իրավիճակը սրվել է. ի՞նչ է հայտնի այս ժամին

Բաժանորդագրվել
Անկարան, ըստ լրատվամիջոցների, աջակցել է գրոհայինների կողմից սիրիական կառավարական զորքերի դիրքերի վրա հարձակմանը։
Նոյեմբերի լույս 29-ի գիշերը Սիրիայի ԶՈւ–ն Հալեպի մարզում հակահարձակման է անցել «Ջաբհաթ ան Նուսրա» խմբավորման* զինյալների դիրքերի դեմ, հայտնում է «Al Mayadeen» հեռուստաալիքը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ նոյեմբերի 27-ին թուրքամետ ահաբեկչական խմբավորումները Հալեպի շրջանում հարձակում են գործել սիրիական բանակի և դաշնակից ուժերի դիրքերի վրա, որի ընթացքում զինյալներին հաջողվել է գրավել մի շարք գյուղեր և մոտենալ մարզի վարչական կենտրոնին։ Նշվում էր, որ թուրքամետ արմատական ​​խմբավորումները գտնվում են Հալեպ քաղաքից 7-10 կիլոմետր հեռավորության վրա։
Ավելի ուշ Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ բանակը պատասխանել է գրոհին, մարտական գործողությունների շրջան ստորաբաժանումներ են տեղափոխվել երկրի այլ շրջաններից։ Ահաբեկիչները կենդանի ուժի և տեխնիկայի մեծ կորուստներ են կրել։ Նախօրեին թեժ մարտերի ու անվտանգության նկատառումներից ելնելով փակվել էր Հալեպ-Դամասկոս ավտոճանապարհը։
Զավթված բնակավայրերի թվի վերաբերյալ տվյալները տարբեր են։ Մասնավորապես, ըստ «Al Mayadeen»-ի, զինյալները երկրի արևմուտքում ավելի քան 20 բնակավայր են գրավել։
Հեռուստաալիքի տվյալներով՝ Սիրիայի ԶՈւ ստորաբաժանումներին արդեն հաջողվել է ազատագրել Ալ-Բակում քաղաքը։ Որոշ հատվածներում կանոնավոր ստորաբաժանումներին հաջողվել է կասեցնել գրոհայինների առաջխաղացումը։
Լրատվամիջոցների տվյալներով՝ Սիրիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները մի շարք հարվածներ են հասցրել ահաբեկիչներին։
Դամասկոսի և Հալեպի չվերթերը վերաուղարկվել են Լաթաքիա Իսրայելի հարվածների պատճառով
Միևնույն ժամանակ, SANA-ն հայտնում է, որ գրոհայինները գնդակոծել են Հալեպի համալսարանի ուսանողական ավանը։ Նախնական տվյալներով, չորս խաղաղ բնակիչ է զոհվել, այդ թվում՝ երկու ուսանող, կան վիրավորներ։
Լրատվամիջոցները հայտնում են, որ Անկարան, ըստ երևույթին, սատարել է գրոհայինների (որոնք այնտեղ կոչվում են «ապստամբներ») կողմից սիրիական կառավարության դեմ հարձակմանը: Ավելի վաղ Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բազմիցս հայտարարել էր, որ պատրաստ է հանդիպել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ՝ իրավիճակը և հարաբերությունները կարգավորելու համար։
* Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված ահաբեկչական կազմակերպություն։
Լրահոս
0