https://arm.sputniknews.ru/20241129/siriakan-aviacian-harvats-e-hascrel-idlib-ev-at-dana-qaghaqnerum-ahabekichneri-shtabnerin-zlm-83522306.html
Սիրիական ավիացիան հարված է հասցրել Իդլիբ և Աթ-Դանա քաղաքներում ահաբեկիչների շտաբներին. ԶԼՄ
Սիրիական ավիացիան հարված է հասցրել Իդլիբ և Աթ-Դանա քաղաքներում ահաբեկիչների շտաբներին. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թուրքամետ արմատական խմբավորումները Հալեպի նահանգում գրավել են ավելի քան 20 բնակավայր: 29.11.2024, Sputnik Արմենիա
2024-11-29T19:04+0400
2024-11-29T19:04+0400
2024-11-29T19:06+0400
հալեպ
ահաբեկիչ
սիրիա
հրետակոծություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/1f/47554042_0:84:1600:984_1920x0_80_0_0_03e3c424d910c2b64f65406d2d59e42b.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի - Sputnik. Սիրիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարվածներ են հասցրել երկրի հյուսիսում գտնվող Իդլիբ և Աթ-Դանա քաղաքներում ահաբեկչական խմբավորումների շտաբների ուղղությամբ: Այս մասին հայտնում է սիրիական «Ալ Վաթան» թերթը։Մինչ այդ սիրիական մարտական ավիացիան հարվածներ էր հասցրել Հալեպի նահանգի Մարի բնակավայրում ահաբեկիչների հրամանատարական շտաբին:Սիրիայի հյուսիս-արևմուտքում երեք օրում 27 խաղաղ բնակիչ է զոհվել. ԶԼՄԱվելի վաղ հայտնի էր դարձել, որ թուրքամետ արմատական խմբավորումները հարձակում են իրականացրել և Հալեպի նահանգում գրավել ավելի քան 20 բնակավայր: Ի պատասխան՝ սիրիական զորքերը հակահարձակում են սկսել։ Սիրիայի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել «Ջեբհաթ ան Նուսրա»* ահաբեկչական խմբավորման դիրքերին: Նոյեմբերի 29-ի առավոտյան գնդակոծվել է Հալեպի համալսարանի ուսանողական ավանը, զոհվել է չորս խաղաղ բնակիչ, այդ թվում՝ երկու ուսանող:* Ահաբեկչական կազմակերպություն, որն արգելված է Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում:
հալեպ
սիրիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/1f/47554042_89:0:1512:1067_1920x0_80_0_0_65400b54318ecdc564a6a499594c8927.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հալեպ, ահաբեկիչ, սիրիա, հրետակոծություն
հալեպ, ահաբեկիչ, սիրիա, հրետակոծություն
Սիրիական ավիացիան հարված է հասցրել Իդլիբ և Աթ-Դանա քաղաքներում ահաբեկիչների շտաբներին. ԶԼՄ
19:04 29.11.2024 (Թարմացված է: 19:06 29.11.2024) Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թուրքամետ արմատական խմբավորումները Հալեպի նահանգում գրավել են ավելի քան 20 բնակավայր:
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի - Sputnik. Սիրիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարվածներ են հասցրել երկրի հյուսիսում գտնվող Իդլիբ և Աթ-Դանա քաղաքներում ահաբեկչական խմբավորումների շտաբների ուղղությամբ: Այս մասին հայտնում է սիրիական «
Ալ Վաթան» թերթը։
Մինչ այդ սիրիական մարտական ավիացիան հարվածներ էր հասցրել Հալեպի նահանգի Մարի բնակավայրում ահաբեկիչների հրամանատարական շտաբին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թուրքամետ արմատական խմբավորումները հարձակում են իրականացրել և Հալեպի նահանգում գրավել ավելի քան 20 բնակավայր: Ի պատասխան՝ սիրիական զորքերը հակահարձակում են սկսել։ Սիրիայի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել «Ջեբհաթ ան Նուսրա»* ահաբեկչական խմբավորման դիրքերին: Նոյեմբերի 29-ի առավոտյան գնդակոծվել է Հալեպի համալսարանի ուսանողական ավանը, զոհվել է չորս խաղաղ բնակիչ, այդ թվում՝ երկու ուսանող:
* Ահաբեկչական կազմակերպություն, որն արգելված է Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում: