00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարն ուժի մեջ է մտել

© AP Photo / Bilal HusseinԼիբանան
Լիբանան - Sputnik Արմենիա, 1920, 27.11.2024
Բաժանորդագրվել
Հարավային Լիբանանի բնակիչներն աստիճանաբար վերադառնում են իրենց տները։ Սոցցանցերում դա հավաստող կադրեր են հայտնվել։
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարը, որը նոյեմբերի 26–ի երեկոյան հաստատվել է Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետի կողմից, ուժի մեջ է մտել այսօր տեղական ժամանակով առավոտյան ժամը 04:00-ից (Երևանի ժամանակով առավոտյան ժամը 6-ին): Որպես միջնորդ հանդես է եկել Ֆրանսիան։
Նշենք, որ գիշերվա ընթացքում Իսրայելը հրթիռակոծել է Բեյրութը։
Սակայն վերջին ժամերին ո՛չ Իսրայելից, ո՛չ էլ Լիբանանից գրոհների մասին տեղեկություններ չեն ստացվել:
Համաձայնագով Լիբանանի հարավում զենք կարող են կրել կամ ԶՈւ տեղակայել միայն այդ երկրի անվտանգության ուժերն ու բանակը։ Զենք արտադրող ապօրինի ձեռնարկությունները կփակվեն։
Բեյրութը 5000 զինվորական կուղարկի լիբանանա–իսրայելական սահման. ԱԳ նախարարի պաշտոնակատար
Լիբանանը պետական ​​անվտանգության ուժեր և բանակ կտեղակայի բոլոր սահմանների, անցակետերի և հարավային շրջանը երկրի մնացած հատվածից բաժանող գծի երկայնքով:
ՑԱԽԱԼը հայտարարել է, որ հրադադարից հետո իսրայելական բանակը կմնա իր դիրքերում։ Համաձայնագրի պայմանների համաձայն՝ Թել Ավիվը 60 օր ունի զորքերը դուրս բերելու համար։ Եթե ​«​Հզբոլլահը» խախտի համաձայնագրի կանոնները, Իսրայելն իրեն վերապահում է այսպես կոչված ինքնապաշտպանության իրավունք։
Լիբանանի բնակիչներն արդեն սկսել են վերադառնալ իրենց տները. հակամարտության մեկնարկից ի վեր տասնյակ հազարավոր մարդիկ լքել էին հանրապետության հարավը։ Երկրի այս շրջանը վերահսկողության տակ կվերցնեն Լիբանանի զինվորականները, իսկ «Հզբոլլահի» ուժերը հետ կքաշվեն իսրայելական սահմանից 20-30 կիլոմետր դեպի հյուսիս։
© PhotoԼիբանանի բնակիչները սկսել են վերադառնալ իրենց տները
Жители южного Ливана вернулись в свои дома и на земли в первые часы прекращения огня - Sputnik Արմենիա, 1920, 27.11.2024
Լիբանանի բնակիչները սկսել են վերադառնալ իրենց տները
Նշենք, որ նոյեմբերի 26–ի երեկոյան Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը ձայների բացարձակ մեծամասնությամբ հաստատեց Լիբանանի հետ հրադադարի մասին համաձայնագիրը։ Հաստատումից առաջ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դիմել է ժողովրդին, որի ընթացքում բացատրել է հյուսիսային ճակատում հրադադարի անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ լիբանանյան «Հզբոլլահ» շարժման կողմից հրադադարի ցանկացած խախտման դեպքում Իսրայելը կպատասխանի և կվերսկսի ռազմական գործողությունները։
Լիբանանում հրադադար պետք է հաստատվի առանց որևէ պայմանի. Եգիպտոսի ԱԳՆ
Լրահոս
0