00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
38 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
13 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարևորը «հավաքական Սորոսի» կարծիքն է. քաղաքագետը` նոր նշանակումների մասին

© Sputnik / Aram NersesyanԱրփինե Սարգսյանը
Արփինե Սարգսյանը - Sputnik Արմենիա, 1920, 21.11.2024
Արփինե Սարգսյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Բենիամին Մաթևոսյանը պատահական չի համարում այն հանգամանքը, որ ՀՀ քաղհասարակության մի մասը տևական ժամանակ դժգոհություն էր հայտնում արդեն նախկին նախարար Վահե Ղազարյանից` պահանջելով, որ նա փոխարինվի մեկ այլ կադրով։
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ՆԳ նախարարի պաշտոնում Արփինե Սարգսյանին նշանակելու հարցում կարևոր դեր է խաղացել նրա քաղաքական անցյալն ու լոբբինգը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։
Նշենք, որ նոյեմբերի 20–ի առավոտյան Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը կնշանակվի ներքին գործերի նախարար։ Ավելի ուշ ՀՀ նախագահը ստորագրեց նրա նշանակման մասին հրամանագիրը։
«Արփինե Սարգսյանը տարբեր կրթական ծրագրերի է մասնակցել ԱՄՆ–ում, Մեծ Բրիտանիայում, Նիդեռլանդներում։ Այսօրվա Հայաստանում սա շատ լուրջ քաղաքական կապիտալ է, որը հնարավորություն է տալիս որոշակի առաջընթաց գրանցել կարիերայում»,– նշեց քաղաքագետը։ Նա հիշեցրեց, որ մինչ ՆԳ նախարարի պաշտոնի թափուր մնալը, ՔՊ–ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը Արփինե Սարգսյանին փորձում էր արդարադատության նախարար դարձնել։
Միաժամանակ Բենիամին Մաթևոսյանը պատահական չի համարում այն հանգամանքը, որ ՀՀ քաղհասարակության մի մասը, իր բնորոշմամբ` «հավաքական Սորոսը», տևական ժամանակ դժգոհություն էր հայտնում արդեն նախկին նախարար Վահե Ղազարյանից` պահանջելով, որ նա փոխարինվի մեկ այլ կադրով։
«Տրամաբանությունը հուշում էր, որ նոր նախարարը պետք է լոյալ լիներ այս շրջանակների համար։ Ես կարծում եմ` Արփինե Սարգսյանը այդ առումով ևս համապատասխանում է այն չափորոշիչներին, որոնք հնարավորություն են տալիս այսօրվա Հայաստանում տարբեր կարևոր պաշտոններ զբաղեցնել»,– ասաց Մաթևոսյանը։ Նա նկատեց, որ քաղաքական պաշտոններում աշխատող մյուս կին պաշտոնյաների անցած ուղին ուսումնասիրելով` կարելի է որոշակի նմանություններ գտնել ՆԳ նորանշանակ նախարարի կենսագրության հետ։
Նկատենք, որ ՀՀ պատմության մեջ առաջին անգամ ներքին գործերի նախարարի պաշտոնում կին է նշանակվում։ 30-ամյա Արփինե Սարգսյանը 2023թ-ի հունվարից ներքին գործերի նախարարի տեղակալն էր, իսկ մինչ այդ տարբեր պաշտոններ է զբաղեցրել արդարադատության նախարարությունում, որտեղ ի դեպ աշխատանքի է ընդունվել 2015թ–ից` ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան ավարտելուց անմիջապես հետո։
Չնայած ոստիկանությունը սիրում է բռունցք, բայց... Նախկին ոստիկանապետը` կին նախարարի մասին
Արփինե Սարգսյանից բացի հայաստանյան կառավարման համակարգի մի շարք առանցքային պաշտոններում ևս այսօր կանայք են։ Կանանց են վստահված կրթության և առողջապահության, արդարադատության նախարարների, գլխավոր դատախազի, արտաքին հետախուզության ծառայության պետի և մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնները։
Հատկապես իրավապահ համակարգում կին ղեկավարների նկատմամբ, թե՛ հանրության շրջանում և թե՛ համակարգի ներսում վերաբերմունքը միանշանակ չէ։ Շատերի կարծիքով` հանցավորության դեմ պայքարը կնոջ տեղ չէ։
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը հարցը չի ցանկանում սեքսիստական հարթության վրա դիտարկել` շեշտելով, որ մարդկության պատմության մեջ քիչ չեն երկաթե կամքով օժտված կանանց օրինակները։
«Մենք պետք է հասկանանք, թե կնոջն այդ պաշտոնում նշանակելու նպատակը որն է։ Եթե նպատակը հանցավորության դեմ պայքարն է, ապա միգուցե իսկապես ավելի տրամաբանական կլիներ, որ ղեկավարը տղամարդ լիներ, որն ավելի ընկալելի կլիներ համակարգի համար։ Բայց, եթե խնդիրը քաղաքական հակառակորդների հետ հաշվեհարդար տեսնելն է, ի՞նչ տարբերություն, թե որ սեռի ներկայացուցիչ է։ Այստեղ ավելի կարևոր է քաղաքական հավատարմությունն ու անցած քաղաքական ճանապարհը»,– իր կարծիքը ներկայացրեց քաղաքագետը։
Այս տրամաբանության մեջ Մաթևոսյանը չի բացառում, որ ՔԿ նախկին պետ Արգիշտի Քյարամյանը նոր պաշտոն կստանա, քանի որ, իր դիտարկմամբ, նրա անցած քաղաքական ուղին ևս համապատասխանում է այսօրվա Հայաստանի չափորոշիչներին։
Հիշեցնենք` կառավարության նոյեմբերի 15–ի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իր համբերության բաժակը լցվել է և իրավապահ համակարգից կոնկրետ արդյունքներ է պահանջում։
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը նոյեմբերի 18-ին ֆեյսբուքյան էջում գրեց, որ հրաժարական է տալիս` առանց խոսելու խորքային պատճառների մասին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ազատման դիմումներ են գրել նաև Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։
Լրահոս
0