00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
09:25
34 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
38 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:40
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Из офицера флота в писатели-фантасты: жизнь Александра Конкевича
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուստամ Բադասյանը պաշտոնից ազատվելու դիմում է գրել. նա ուղերձ է հղել

© Sputnik / Asatur YesayantsՌուստամ Բադասյան
Ռուստամ Բադասյան - Sputnik Արմենիա, 1920, 18.11.2024
Ռուստամ Բադասյան
Բաժանորդագրվել
Բադասյանը հույս է հայտնել, որ ՊԵԿ աշխատակիցները կկարողանան շարունակել այն աշխատանքը, որ միասին էին սկսել։
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել։ Նա ուղերձ է հղել, որը հրապարակվել է ՊԵԿ–ի կայքում։
«Այսօր ներկայացրել եմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից ազատման դիմում։ Վստահ եմ, որ կատարված աշխատանքը՝ թե՛ ավելի հասանելի ծառայություններ ապահովելու, թե՛ հարկային կարգապահությունն ամրապնդելու մասով, տվել է և կտա իր արդյունքները, երբ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի կգիտակցի հարկ վճարելու կարևորությունը մեր պետության կայացման գործում»,– գրել է նա։
Բադասյանը համատեղ աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել իր աշխատակիցներին, ՀՀ վարչապետին և հարկ վճարողներին։
Նա վստահություն է հայտնել, որ ՊԵԿ աշխատակիցները կշարունակեն կոմիտեի ինստիտուցիոնալ կայացման գործը, կամրապնդեն միջազգային համագործակցությունը, կոռուպցիոն երևույթներին հակազդելու քայլերը, կներդնեն հարկ վճարողներին սպասարկելու նորանոր գործիքներ։
Նշենք, որ Ռուստամ Բադասյանը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ էր նշանակվել 2021 թվականի օգոստոսին։
Հիշեցնենք` կառավարության վերջին նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իր համբերության բաժակը լցվել է և իրավապահ համակարգից կոնկրետ արդյունքներ է պահանջում։ Ավելի ուշ լրատվամիջոցները գրեցին, որ Փաշինյանը կիրակի երեկոյան կադրային ջարդ է իրականացրել կառավարությունում և իրավապահ համակարգում, ինչի արդյունքում ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը և ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանը, ինչպես նաև ՆԳ նախարար Վահե Ղազարյանը աշխատանքից ազատվելու դիմումներ են ներկայացրել։
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանն այսօր ֆեյսբուքյան էջում գրեց, որ հրաժարական է տալիս` առանց խոսելու խորքային պատճառների մասին։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ազատման դիմումներ են գրել նաև Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հաստատեց, որ հենց ինքն է նախաձեռնել պաշտոնանկությունների գործընթացը։
Լրահոս
0