00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
09:25
34 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
38 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Как Александр Конкевич создал русскую военную фантастику
15:04
23 ր
Исторический ликбез
Из офицера флота в писатели-фантасты: жизнь Александра Конкевича
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ամեն ինչ ակնհայտ է և հասկանալի». ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը հրաժարական է տվել

© SputnikԿարեն Անդրեասյան
Կարեն Անդրեասյան - Sputnik Արմենիա, 1920, 18.11.2024
Բաժանորդագրվել
Կարեն Անդրեասյանը նշել է, որ պաշտոնից հեռանում է առանց սկանդալի, մաղձի ու հիասթափության` շեշտելով, որ այդ «թունավոր պաշտոնում» ամենաերկարն է դիմացել։
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik․ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը հրաժարական է տվել։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում`ակնարկելով, որ ուզում է առաջ ընկնել պաշտոնանկությունների շրջանառվող շարքից:
Հայտնել ենք, որ կառավարության այս շաբաթվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց` իր համբերության բաժակը լցվել է, և իրավապահ համակարգից կոնկրետ արդյունքներ է պահանջում։ Նա հայտարարեց` ուղիղ է ասում, այս իրավիճակի վերջը եկել է։ Ավելի ուշ լրատվամիջոցները գրեցին, որ Փաշինյանը կիրակի երեկոյան կադրային իսկական ջարդ է իրականացրել կառավարությունում և իրավապահ համակարգում, ինչի արդյունքում ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը և ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանը, ինչպես նաև ՆԳ նախարար Վահե Ղազարյանը աշխատանքից ազատվելու դիմումներ են ներկայացրել։
«Առերևույթ ամեն ինչ պարզ է, իսկ խորքային պատճառները չեմ ուզում ասել: Ինչ էլ ասեմ, հազար ու մի ձև են մեկնաբանելու և շատ կեղծ վարկածներ են առաջ քաշելու: Նման փորձ արդեն ունեցել եմ»,–նշել է Անդրեասյանը:
Նա նշել է, որ իր աշխատանքով դատական համակարգը դուրս է բերել խայտառակ ճգնաժամից, նաև տասնյակ ինստիտուցիոնալ հիմքեր է դրել, որոնց արդյունքները կերևան մեկ-երկու տարի անց։
«Դատական համակարգում մեր ներկայիս բոլոր անհաջողությունները միջնաժամկետ կտրվածքով են, քանի որ այսօրեական հանրային արդարացի պահանջները երկու տարում հնարավոր չէր բավարարել, իսկ անարդար սպասելիքները չենք էլ ուզել բավարարել»,–նշել է ԲԴԽ արդեն նախկին նախագահը:
ՀՀ իրավապահ համակարգերը վաճառքի են հանել. արդարադատության գեներալ-մայոր
Նա նշել է, որ պաշտոնից հեռանում է առանց սկանդալի, մաղձի ու հիասթափության` շեշտելով, որ այդ «թունավոր պաշտոնում» ամենաերկարն է դիմացել։
Հիշեցնենք` Կարեն Անդրեասյանը ԲԴԽ նախագահ էր ընտրվել 2022 թվականի հոկտեմբերի 7–ին։
Լրահոս
0