00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:28
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռազմական գործողությունների 1000-րդ օրը Զելենսկին ներկայացրեց «տոկունության ծրագիրը»

© AFP 2024 / SERGEI SUPINSKYՎլադիմիր Զելենսկի
Վլադիմիր Զելենսկի - Sputnik Արմենիա, 1920, 20.11.2024
Բաժանորդագրվել
Նոյեմբերի 19-ին, երբ լրացավ Ուկրաինայում ռազմական գործողությունների 1000-րդ օրը, նախագահ Վլադիմիր Զելենսկին պատգամավորներին ներկայացրեց, այսպես կոչված, «տոկունության ծրագիրը»։
Քաղաքագետները մի բավական տարօրինակ հանգամանք նկատեցին՝ մեկ ամիս առաջ, երբ հրապարակվում էր «հաղթանակի ծրագիր» անվանումը կրող փաստաթուղթը, որը հիմնականում դրսի լսարանի համար էր, այն հեռարձակվում և գովազդվում էր բոլոր հեռուստաալիքներով։ Այնինչ, «տոկունության ծրագիրը», որը ներքին լսարանի, շարքային քաղաքացիների համար է, ներկայացվեց խորհրդարանում գաղտնիության պայմաններում. ոչ միայն չէր հեռարձակվում, այլև Գերագույն ռադայում անջատել էին ինտերնետն ու բջջային կապը։
Բայց գոնե մենք՝ հայաստանցիներս, չպիտի զարմանանք՝ այսքան հրաժարականների պայմաններում՝ բացարձակ ոչ մի պաշտոնական բացատրություն կամ մեկնաբանություն։ Նույնիսկ իշխանական պատգամավորը հրաժարվեց մանդատից ու հարկ չհամարեց տեղեկացնել իր ընտրողներին. լա′վ, ի՞նչ է պատահել, ինչո՞ւ է որոշել այլևս չգալ պառլամենտ։ Իսկ դուք ասում եք՝ բաց հասարակություն, հրապարակայնություն, հարգանք հասարակության նկատմամբ։ Չեմ ուզում՝ չեմ գալիս, ձե՞ր ինչ գործն է։
Կարո՞ղ է ոչ միջուկային երկիրն ատոմային ռումբ ստեղծել. պատասխանը հակիրճ է` այո՛, բայց…
Այնուամենայնիվ, ինչպես սովորաբար լինում է, Ռադայում հրապարակված ծրագրի որոշ մանրամասներ հայտնի են դարձել։ Վերլուծաբաններից մեկը փաստաթուղթն էսպես է ձևակերպել. «10 կետեր, որոնք թույլ կտան ուկրաինացիներին դիմակայել և անցում կատարել պատերազմից դեպի խաղաղություն»։
Երևի հասկանում եք, որ բոլոր 10 կետերը մանրամասն ներկայացնելն անհնար է, թույլ տվեք ուրեմն անդրադառնալ գլխավոր դրույթներին։ Քանզի Ուկրաինայի նախագահի պաշտոնավարման ժամկետը դեռ գարնանն է սպառվել, բոլորին, բնականաբար, հետաքրքրում է, թե երբ են կայանալու ընտրությունները։ Պատասխանն, ըստ Զելենսկու, այսպիսին է՝ «Ուկրաինայի արդար հաղթանակից հետո»։ Արևմտյան մեկնաբաններից մեկը հարց է տալիս. «Այսինքն, ընտրությունները հետաձգվում են անորոշ ժամանակո՞վ, քանզի, իհարկե, ամեն ինչ հնարավոր է, սակայն գոնե առայժմ, երբ ռուսաստանյան ուժերն ամեն օր առաջ են շարժվում, Ուկրաինայի հաղթանակը պատկերացնելն առնվազն շատ դժվար է»։
Տպավորիչ է հնչում մեկ այլ դրույթ՝ աշխարհի բոլոր ուկրաինացիների ուժերը համախմբելու վերաբերյալ, մանավանդ որ ուկրաինական ավանդական սփյուռքը վերջին երկու տարում համալրել են ավելի քան 5 միլիոն ուկրաինացիներ, որոնք հեռացել են հայրենիքից ռազմական գործողությունների պատճառով։ Առաջարկվում է կառավարության կազմում ստեղծել նոր գերատեսչություն՝ ուկրաինացիների միավորման նախարարություն։ Երևի դուք էլ միանգամից մտաբերեցիք մեր Սփյուռքի նախարարությունը։ Ճիշտն ասած, չէի համարձակվի գնահատել մեր այդ արդեն լուծարված կառույցի արդյունավետությունը։ Համենայնդեպս փորձագետների կարծիքով, շատ ավելի կոնկրետ օգուտ կարող է տալ Կիևում ներկայացված «տոկունության ծրագրով» նախատեսված մեկ այլ նախաձեռնություն՝ թվայնացնել հնարավորինս մեծ քանակությամբ դպրոցական դասագրքեր և գրականություն, ինչը թույլ կտա համացանցի միջոցով, այսպես ասենք, ուկրաինական դպրոց հաճախել ցանկացած երեխայի՝ որտեղ էլ նա գտնվի՝ Վարշավայո՞ւմ, թե՞ Մյունխենում։
Բանակ։ Էստեղ մի շարք նորամուծություններ են առաջարկվում։ Օրինակ, ստեղծել զինվորական օմբուդսմենի, այսինքն, զինվորականների իրավունքների պաշտպանի ինստիտուտ։ Համաձայնե′ք, հետաքրքիր գաղափար է։ Բացի այդ, այն ուկրաինացիների համար, որոնց 25 տարին չի լրացել, այսինքն, նրանց վրա դեռ չի տարածվում պարտադիր զորահավաքը, ստեղծել արդյունավետ պայմանագրային համակարգ և այնպիսի շահեկան պայմաններ, որ ծառայությունը գայթակղիչ լինի նրանց համար։ Բայց գլխավորը՝ հասնել այն բանին, որ բանակը լիովին կազմավորվի պայմանագրային, այլ ոչ թե մոբիլիզացիոն հիմքի վրա։ Մասնագետները դժվարանում են ասել՝ արդյոք այս նպատակին արագ հասնելը հնարավո՞ր է շարունակվող ռազմական գործողությունների պայմաններում։ Հայաստանում այդպես էլ չկարողացանք լրիվ պրոֆեսիոնալ դարձնել բանակը նույնիսկ երկու խաղաղ տասնամյակների ընթացքում։
Զենք։ Ողջ աշխարհում առայժմ երևի որևէ մեկը չի կարող հաստատ ասել՝ ի՞նչ կլինի հաջորդ տարվա հունվարի 20-ից հետո, երբ կրկին Սպիտակ տուն կմտնի Դոնալդ Թրամփը։ Քաղաքագետների մեծ մասը պնդում է՝ իհարկե, այնպես չի լինի, որ Ամերիկան այլևս ընդհանրապես դադարեցնի զենքի մատակարարումն Ուկրաինային, բայց որոշ բարդություններ հաստատ կառաջանան։ Հենց այդ պատճառով էլ Զելենսկին իր «տոկունության ծրագրում» մեծ տեղ է հատկացնում զենքի սեփական արտադրության կտրուկ ընդլայնմանը։ Դրա հիմքը կա՝ Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրն արդեն ընդգրկում է ավելի քան 600 ձեռնարկություն, որտեղ աշխատում է գրեթե կես միլիոն մարդ։
Դոնալդ Թրամփը - Sputnik Արմենիա, 1920, 14.11.2024
Թրամփի 2-րդ գալստյան հետ կապված մտահոգությունները, կամ ոմանք պատրաստվում են Մեծ միջադեպին
Հասկանալի է, որ զենքը փող է պահանջում։ Բայց սա հենց այն դեպքն է, երբ կարելի է իրավամբ ասել՝ փողն ի՜նչ է, որ չլինի։ Գաղտնիք չէ, որ Կիևը ուղղակի ֆանտաստիկ գումարներ է ստանում Արևմուտքից։ Հո իզուր չէր, որ Զելենսկին պատգամավորներին հավաստիացրեց. «Մեր երկրի պաշտպանության և անվտանգության ֆինանսավորման համար ռիսկեր չկան առաջիկա մեկ տարվա ընթացքում՝ անկախ աշխարհում քաղաքական վայրիվերումներից։ Ավելին, բոլոր աշխատավարձերը և կենսաթոշակները անպայման կվճարվեն, իսկ հաջորդ տարվա մարտին թոշակները նաև կինդեքսավորվեն ու կբարձրացվեն»։
Իհարկե, ուկրաինական ընդդիմությունն անմիջապես էլ հեգնանքով «բլա-բլա-բլա» է անվանել այս ծրագիրը, բայց նույնիսկ եթե պատկերացնենք, որ այս փաստաթղթի բոլոր կետերը լիովին իրական և իրագործելի են, անպատասխան է մնում մի հարց՝ ինչո՞ւ է Ուկրաինայի ղեկավարությունը որոշել գաղտնի պահել այս ծրագիրը և ներկայացնել այն շարքային քաղաքացիներին միայն դեկտեմբերին։
Լրահոս
0